Աղավնի Գրիգորյան. Գորտը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱՂԱՎՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԳՈՐ­ՏԸ

Գորտը որոշեց.

Ինքը հանճար է:

Մոր համար թանկ էր 

Իր մինուճարը,

 Ուստի որոշեց 

Քավորին դիմել.

 - Գորտիս կռռոցը 

Պիտի՛ գովազդել: 

Քավո՛ր, դու գիտես 

Բոլո՜ր ձևերը, 

Դո՛ւ ես գորտիկիս 

Մեջքն ու թևերը, 

Էս կըռ-կըռն հազա՜ր 

Գրված երգ արժի. 

Գորտս պոետ է, 

Պիտի՛ ճանաչվի:

Քավորը ասաց. 

- Սանամա՛յր անգին, 

Ամեն ինչ կանեմ 

տեղին ու կարգին, 

Սանիկիս գիրը 

էսօր թող կարդամ, 

Որ անելիքս վաղվա  հասկանամ:

Հարյուր էջ կըռռոց 

Վերից վար թերթեց, 

Մի սիրուն հնչյուն 

Մեջը չպեղեց. 

Գորտ մոր ասածն էր հնչում ականջին.

 «Գորտս պոետ է, 

պիտի ճանաչվի՜…»:

Քավոր է…Գիշերը 

չքնեց դարդից, 

Բայց ելք միշտ էլ կա 

նման վիճակից: 

Մի չեղած մրցույթ 

Օդից հորինեց, 

Մրցանակն էլ իր 

Սանիկին շնորհեց: 

Կողքից էլ կցեց 

Մի նամակ- երկտող. 

«Բարդ ձեռագիր է՝

 վերջից կարդացվող, 

գուցեև այսօր դժվար հասկացվի, 

վաղը գին կտան, 

եթե տարածվի»:

Գորտը դեռ 

երկու Նոր գիրք էլ գրեց 

Ափսոս, մորից զատ՝ 

Ոչ ոք չգնեց: 

«Հանճարեղ» գորտին 

Մինչ օրս ճահճում 

Իր կռռոցով են 

Միայն ճանաչում:

ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աստղային ժամին». «Փաստ» Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» «Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվում, իրականացվում է «քաոսային» կառավարում». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավիճակը շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի». «Փաստ» Չի հաջողվում հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել. «Փաստ» Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» «Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել». «Փաստ» Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում. «Փաստ» Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. «Փաստ» Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Վարչապետը հրապարակել է «օրինապահ երեխաների» լուսանկարը Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը (տեսանյութ)
website by Sargssyan