Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ


Աբրահամ Հարությունյան. Ժանտախտ (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ԱԲՐԱՀԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԺԱՆ­ՏԱԽՏ

Հին քաղաքի հրապարակում բոթը տարածվեց աչք թարթելու պես` երկրում անծանոթ ցավից մարդիկ են մահանում: Ժանտախտն անցնում է երկրից երկիր, ամայացնում գյուղ ու քաղաք, և ոչ մի դեղ չկա այդ ցավի դեմ: Արքայական հրովարտակով փակվեցին բոլոր ճամփաները, խնջույքներն արգելվեցին, փողոցներից վերացան ձայն ու շարժում: Բայց նոր լուրերն ավելի անհանգստացնող էին` ժանտախտը տարածվել է հարևան երկրներում, և ասում են` դրանից փրկություն չկա:

Եվ շփոթահար ամբոխը շարժվեց դեպի քաղաքի միակ գուշակի տուն, որ հայտնի էր իր իմաստուն խոսքով ու գրվածքներով: - Մեզ ճիշտն ասա, Իմաստո՛ւն, եթե փրկություն չկա, ասա, իմանանք: Եթե մենք ենք մեղավոր, թող պատժվենք:

-Դուք մեղք չունեք, - ասաց գուշակը,- սա Աստծո պատիժն է` թագ ունեցողների պատճառով: Նայեք ձեր շուրջը, նայեք ձեզ, խեղճ ու կրակ մարդիկ եք դուք, որ անում եք այն, ինչ ձեզ հրամայված է: Այս աշխարհը երկու հիմք ունի` հոտ և հովիվ: Հոտը դուք եք, և դուք հնազանդ անում եք այն, ինչ ասվում է: Դուք Աստծո գառներն եք, դուք արդար եք, դուք տեսնելու եք երկնքի արքայությունը, անգամ եթե մեղքեր ունեք: Ձեր բոլոր մեղքերը ներվելու են, քանի որ դուք հնազանդ եք Տիրոջը: Բայց ձեր հովիվները չար են, նրանք ձեզ ճիշտ ճամփա երբեք ցույց չեն տվել: Նայեք աշխարհի թագավորներին` բոլորն էլ չար են: Ապրում են լիության ու ճոխության մեջ, երկրի ունեցվածքն են վատնում իրենց հաճույքների համար, մարդ չեն ճանաչում, մարդու չեն հարգում, սեր չունեն իրենց սրտի մեջ, բայց սեր են քարոզում: Ամեն երկրում կռիվ ու պատերազմ է, որ թագավորներն են սկսել: Բոլորն էլ չար են, ժպիտ չունեն իրենց հոգու մեջ, բարի խոսք չկա իրենց շուրթին, ատելություն են սերմանում սիրո փոխարեն, կրակների մեջ են այրում իրենց իսկ հոտին: Եթե բոլոր թագավորները միանան, ամեն հիվանդության բուժումը կգտնեն: 

Բայց դրանք մարդ փրկող չեն, այլ միայն կյանքեր են կործանում: Եվ այս հիվանդություններն էլ իրենց ձեռքի գործն են: Աստված կյանքն ստեղծեց իբրև երանություն, դրանք դժոխքի վերածեցին Աստծո պարգևած հրաշքը: Դրանք մի ծնող ունեն, և այդ ծնողի անունն է` Ժանտախտ:

- Բա էլ ի~նչ թագավոր, որ մարդ չսպանի,ասացին խեղճ մարդիկ:

- Դուք մոլորված եք, և ամբողջ մարդկությունը մոլորված է, - պատասխանեց Իմաստունը,- ահա ինչու Հովիվների աթոռներին այսօր դևերն են բազմել: Աշխարհի թագավորներից սկսած մինչև մեր իշխաններն ու իշխանիկները` բոլորը դևեր են, չար մարդիկ, որ ատում են իրենց հոտին: ԹԱԳԸ ԱՍՏԾՈ ՆՇԱՆՆ Է` ԿՆՔՎԱԾ ՍԻՐՈՎ: Ո՞վ գիտի այդ մասին: Թագավորել` չի նշանակում իշխել, այլ նշանակում է ՏԱՐԱԾԵԼ ԱՍՏԾՈ ՍԵՐԸ, ՍԻՐԵԼ ՄԱՐԴՈՒՆ, ԾԱՌԱՅԵԼ ՄԱՐԴՈՒՆ: 

Բայց սրանք չեն եկել ձեզ ծառայելու, սրանք մարդակերներ են, որ մարդկության բախտի հետ կխաղան, երբ և ինչպես կուզեն: Նրանք ամեն ինչ արեցին` ձեզ հիմարացնելու համար: Ձեզ համար ամեն օր պարահանդեսներ ու խրախճանք են կազմակերպում, որ դուք ձեր կյանքի մասին մտածելու ժամանակ չունենաք: Ձեզ վարժեցնում են գռեհկության, որ լավն ու բարին չպահանջեք: Ձեզ ամեն օր սովորեցնում են պղծության, որ կորցնեք ձեր անարատ հոգին: Ձեզ զբաղեցնում են հրեշխաղալիքներով, որ իսկական հրեշներին կյանքում այլևս չճանաչեք:

- Ուրեմն մենք կործանվա՞ծ ենք, ելք չկա՞, -աղաղակեցին մարդիկ:

-Ելք կա,- ասաց Իմաստունը,- պահանջեք բարին ձեր հովվից, թող ձեզ ցույց տա Բարության ու Սիրո իր թագը, իսկ եթե չունի, ուրեմն Ժանտախտի առնետներից է, և ուրեմն իր մասին է գրված Գրքում. «…երբ օրը գա` մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:

Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարովԲոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանՈչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին«ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանըԵթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան ԱվինյանԱյս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ ՍրբազանինՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք ՉալաբյանԱյս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է