Արսեն Թորոսյանը հարկայինի նախկին օպերին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ:

Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Հիշեցնենք, որ օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին և այդ պաշտոնում նշանակել է հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որևէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ: 

Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների և նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից: 

Նշենք, որ երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում է գրել՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է առողջապահության նախարարությունը: 

Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուն, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու՝ նախարարի միանձնյա որոշմանը: Մեզ հետ զրույցում համակարգի մի շարք մասնագետներ հույս էին հայտնում, որ Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան Սոցիալական պատասխանատվությունը՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմք Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին /տեսանյութ/ «Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները
website by Sargssyan