Երեւանում շտապօգնության աշխատակիցները իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին եւ դիմակ դնում
ՀասարակությունԵրեկ՝ փետրվարի 28-ին, Sհamshyan.com-ի ընթերցողներից մեկը տեսանյութ է ուղարկել խմբագրություն եւ ըստ նրա՝ տեսանյութում երեւում է, թե ինչպես են Երեւանում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ հատուկ պաշտպանիչ հանդերձանքով շտապօգնության աշխատակիցները փորձում իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնել վարորդին, որից հետո նրան դիմակ են հագցնում եւ, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց: