Կորոնավիրուսի պատճառով ֆրանսիացիները սկսել են մեծ քանակությամբ մակարոնեղեն գնել

Կորոնավիրուսի ֆոնին դեֆիցիտի վախի պատճառով ֆրանսիացիները սկսել են մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր գնել: Խանութներից անհետանում են մակարոնեղենը, բրինձը, բուսական յուղը, զուգարանի թուղթը, հայտնում է BFMTV-ն: Ավելին, սուպերմարկետների ցանցերը հավաստիացնում են, որ դեֆիցիտի վտանգ չկա:

Վերջին օրերին մակարոնեղենի վաճառքն աճել է 60 տոկոսով, բրինձինը եւ ալյուրինը` 20 տոկոսով: Ֆրանսիացիները նաեւ հիգիենայի ապրանքների պաշարներ են հավաքում: Շատ սուպերմարկետներից արդեն անհետացել են զուգարանի թուղթն ու անձեռոցիկները: Սա տեղի է ունենում ամբողջ Ֆրանսիայում, ոչ միայն` այն շրջաններում, որտեղ վարակման դեպքեր են գրանցվել, հայտնում է RFI-ն:

Հատուկ պահանջարկ ունեն ձեռքերի հակաբակտերիալ գելերը: Փարիզի դեղատներում եւ սուպերմարկետներում այն գրեթե հնարավոր չէ գտնել: Ավելին, այս ապրանքատեսակի գինը կտրուկ բարձրացել է: Առողջապահության նախարար Օլիվյե Վերանը հորդորել է չբարձրացնել ապրանքների գները եւ հավաստիացրել է, որ դեֆիցիտի վտանգ չկա: Հակաբակտերիալ գելի ֆրանսիական արտադրողներից մեկը` Batteur խումբը, հայտնել է, որ ապրանքի պատվերները եռապատկվել են:

Վերջին տվյալներով` Ֆրանսիայում կորոնավիրուսի 191 դեպք է հայտնաբերվել: Նոր վիրուսով վարակված հարյուր մարդ դեռ հիվանդանոցներում է, նրանցից շատերը մեկուսացված են: Մի քանի հիվանդի վիճակը գնահատվում է ծանր: Ֆրանսիայում Covid-19 վիրուսի հետեւանքով երեք մահվան դեպք է գրանցվել:

Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Ինչպես է այսուհետ վճարվելու երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Տոնոյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել երեկ Մովսես գյուղի դիրքի մոտ Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը Մեր տղաների կողմից՝ թշամուց վերցված տարածքները Ինչ է կատարվել Ադրբեջանի հետ սահմանին․ բացառիկ տեսանյութ՝ ադրբեջանական հենակետից Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները Բանակի ու զինվորի կողքին լինելը մեր սրբազան պարտքն է. Գագիկ Ծառուկյան Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Քիչ առաջ խոսեցի գեներալ Խաչատուրովի հետ.Նաիրա Զոհրաբյան Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 182-ով. գրանցվել 9 մահ Փաշինյանն օպերատիվ կապով խոսե՞լ է Ալիևի հետ. ըստ խոսնակի՝ պարզից էլ՝ պարզ է Արցախցի կամավորականները պատրաստ են տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք դառնալու․ Վահրամ Պողոսյան Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է
website by Sargssyan