ԵՄ-ն վճռական է պաշտպանելու իր արտաքին սահմանները

ԵՄ անդամ պետությունները վճռական են «արդյունավետորեն պաշտպանելու Եվրամիության արտաքին սահմանները այն տեղեկությունների համապատկերին, որ առաջիկա շաբաթներին 4 մլն սիրիացի փախստականներ կարող են հայտնվել Հունաստանին սահմանակից Թուրքիայի շրջաններում: Այս մասին նշված է ԵՄ 27 երկրների եւ Շենգենյան գոտու մեջ մտնող պետությունների ՆԳ նախարարների Բրյուսելում կայացած արտահերթ նիստի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն:

Հանդիպման մասնակիցները վճռականորեն «մերժում են Թուրքիայի կողմից քաղաքական նպատակներով միգրացիոն ճնշման օգտագործումը», շեշտվում է հայտարարության մեջ:

Բրյուսելում ակնկալում են, որ Թուրքիան ամբողջությամբ կկատարի 2016 թվականի մարտին Անկարայի եւ ԵՄ-ի միջեւ կնքված համաձայնագրի դրույթները՝ ուղղված միգրացիոն ճգնաժամի կարգավորմանը: Ըստ դրա կետերի՝ Թուրքիայի իշխանությունները պարտավորվել էին հետ ընդունել բոլոր անձանց, որոնց թուրքական ափից անօրինականորեն ուղարկում են Հունաստանի տարածք: Այս կանոնը տարածվում էր ինչպես ռազմական հակամարտության գոտուց փախչողների, այնպես էլ տնտեսական միգրանտների վրա, որոնք փորձում են Եվրոպայում հայտնվել կյանքի պայմանները բարելավելու համար:

ԵՄ-ում ընդգծել են, որ «շարունակելու են ակտիվորեն պայքարել մարդկանց մաքսանենգության դեմ»: Արտահերթ հանդիպման մասնակիցները նաեւ ողջունել են Եվրահանձնաժողովի կողմից Հունաստանին 350 մլն եվրոյի հատկացումը միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար եւ առաջարկը՝ ավելի ուշ Աթենքին սահմանների համալիր պաշտպանության համար լրացուցիչ 350 մլն եվրո տրամադրելու մասին:

ԵՄ ՆԳ եւ արդարադատության նախարարները հանդիպելու են մարտի 13-ին՝ քննարկելու համար ԵՄ հնարավոր միջոցառումները ի պատասխան Հունաստանի բարձրաձայնած կարիքների:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 29-ին սիրիական Իդլիբում իրավիճակի էսկալացիայի համապատկերին հայտնել էր Անկարայի մտադրության մասին սիրիացի փախստականներին թույլ տալ անցնել Եվրամիության երկրներ, չնայած ԵՄ-ի հետ պայմանավորվածություններին: «Երեկ մենք դարպասները բացեցինք»,- հայտարարել էր նա Ստամբուլում: ԵՄ-ին մեղադրելով փախստականների մասին համաձայնագիրը չկատարելու մեջ՝ Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան չի կարող այդքան մարդու կերակրել:

Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան
website by Sargssyan