Yerevan, 17.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Մենք միայն ֆիզիկապես ենք Հայաստանից դուրս ապրում, մտքով միշտ Հայստանում ենք». Էլինա Միրիջանյան

Interview

Էլինա (Լեոնորա) Միրիջանյանը մասնագիտությամբ ինժեներ է: Ընտանիքի հետ արդեն 18 տարի ապրում է ԱՄՆ-ում: Ու թեև աշխատում է որպես ինժեներ, սակայն, իր խոսքով՝ իրեն երբեք էլ ինժեների դերում չի պատկերացրել: Դեռ մանկուց Էլինան սիրել է ստեղծագործել: Հայաստանում աշխատել է որպես լրագրող: Գրել է նաև պատմվածքներ: Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց առաջ Հայաստանում տպագրվել է Էլինայի պատմվածքների երկու ժողովածու՝ «Երբ փակվում են բոլոր դռները» և «Թևաթափ»:

Այսօր արդեն նա ստեղծագործում է արվեստի նոր՝ միքսմեդիա կոչվող ժանրում, որի շնորհիվ կյանք է պարգևում տարբեր անշունչ առարկաների, շրջապատը զարդարում իր հրաշալի գույներով ու երանգներով: Էլինայի համար ստեղծագործելը վաղուց արդեն հոբբիից վերաճել է երկրորդ, գուցեև առաջին մասնագիտության, որով նա ոչ միայն ապրում է, այլև հագեցնում հոգևոր քաղցը: Էլինան ոչ միայն ստեղծագործում է, այլև սովորեցնում է ստեղծագործել: Նա Լոս Անջելեսի «Նկարիչների միության» և «Գրողների միության» անդամ է:

- Էլինա, ինչո՞ւ ընտրեցիք արվեստի այդ ճյուղը, արդյո՞ք այն ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն է տալիս:

- Սկսեսցի ստեղծագործել միքսմեդիայի ժանրում, քանի որ այստեղ ներկերից բացի օտագործվում են տարբեր նյութեր և առարկաներ: Այսինքն, շրջապատում գորություն ունեցող ցանկացած առարկա կարելի է օգտագործել նոր աշխատանք ստեղծելու ժամանակ:

- Որտեղի՞ց ծնվեց այդ ժանրում ստեղծագործելու միտքը և ո՞րն էր առաջին գործը:

- Միջնեկ աղջկաս ծննդյան օրն ուզում էի ինչ-որ յուրօրինակ բան նվիրել նրան, որտեղ իր հետ կապված իրեր լինեին: Արդյունքում բավական գեղեցիկ լուծումներով գործ ստացվեց: Դրանից հետո սկսեցի այլ գործեր պատրաստել, այլ թեմաներով ստեղծագործել, տարբեր նյութեր համադրել: Այնուհետև սկսեցի նկարել: Ես շատ եմ սիրում աբստրակտ ժանրում ստեղծագործելը, քանի որ այդտեղ ավելի ազատ եմ ու անկաշկանդ: Իմ կարծիքով աբստրակտ գործերը դասական գործերից ավելի շատ ինֆորմացիա են փոխանցում:: Դասականի դեպքում մեկ ագամ նայում ես, հիանում և վերջ, իսկ աբստրակտ գործերին կարող ես անվերջ նայել ու նոր ասելիք գտնել:

 

- Դուք աշխատում եք նաև կոշտ նյութերով՝ հատկապես ապակիով, մոզաիկ գործեր եք ստեղծում: Որպես կին կոշտ նյութերի հետ աշխատելը հե՞շտ է, թե՞ դժվար:

- Այո, վերջին շրջանում սկսել եմ մոզաիկայով զբաղվել, որը նույնպես ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս: Այն թույլ է տալիս երևակայությանը տուրք տալով անվերջ նորանոր գործեր ստեղծել ու հիանալ ստեղծածով: Առանց ստեղծագործելու անգամ մեկ օր չեմ կարող ապրել: Դա իմ կյանքի իմաստն է, որտեղ ես ճախրում եմ անսահմանության մեջ ու հիանում գեղեցիկով: Ստեղծագործելն ինձ համար մեդիտացիայի նման մի բան է, որն օգնում է հեռանալ առօրյա հոգսերից, լիցքավորվել և հաղթահարել անգամ անհաղթահարելի թվացող դժվարությունները:

- Իսկ Հայաստանում ստեղծագործո՞ւմ էիք:

- Այո, բայց Հայաստանում ավելի կենցաղային բնույթի գործերով էի զբաղվում, կարում էի, գործում: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծագորելու հնարավորություններն այնքան շատ են, որ դրանից չօգտվել ուղղակի հնարավոր չէ:

- Դժվա՞ր է ապրել Հայաստանից հեռու, կարոտո՞ւմ եք Հայաստանը, թե ստեղծագործելիս հայրենիքի կարոտը շաղախում եք տվյալ պահի ապրումների մեջ ու այդկերպ փորձում եք մեղմել այն:

- Դա ամենացավոտ հարցն է, քանի որ ինձ համար շատ դժվար է Հայաստանից հեռու ապրելը: Ես ամեն օր մտքով տեղափոխվում եմ Հայաստան, իմ ողջ օրն անցնում է Հայաստանից ստացվող լուրերով, ցանկացած մանրուքի մասին ուզում եմ մանրամասն տեղեկանալ: Իմ կարծիքով, այստեղ ապրող հայերի կեսից ավելին նույն ապրումներով են իրենց օրը սկսում ու ավարտում: Մենք միայն ֆիզիկապես ենք Հայաստանից դուրս ապրում, մտքով միշտ Հայստանում ենք:

- Ըստ իս՝ ստեղծագործող մարդը սովորական սպառող չէ և կենցաղային պահանջմունքներից բացի ունի նաև հոգևոր պահանջներ: ԱՄՆ-ում, որտեղ կենցաղը փոշեկուլի նման կլանում է մարդու ժամանակը, էությունը, արդյո՞ք հեշտ է հոգեկան սնունդ գտնելը, քանի որ այստեղ ամեն ինչ մի տեսակ խառնաշփոթի է նման:

- Կարող եմ ասել, որ այստեղ ավելի հեշտ է հոգևոր սնունդ գտնելը, քանի որ որևէ պարտադրանքներ ու սահմանափակումներ չկան: Նույնիսկ, կարող ես կյանքիդ բոլոր էտապներում թողնել այն ինչով զբաղվում ես և ցանկացած նոր ուղղություն ընտրել, սովորել ու զարգացնել այն: Նրանք, ովքեր ստեղծագործելով են գումար աշխատում, անշուշտ, մի փոքր բարդություններ ունեն, բայց ում համար ստեղծագործելը երկրորդ մասնագիտություն է, ավելի հեշտ է: Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, որոնք վայելում են ստեղծագործելու հաճույքը և չեն մտածում դրանով գումար հայթայթելու մասին: Շատ եմ սիրում ստեղծագործություններս նվիրել նրանց, որոնք գնահատում են իմ արվեստը, դա ինձ մեծ բավականություն է պատճառում:

 

- Այլազգիների հետ շփումները չե՞ն ազդում մտածելակերպի, ճաշակի վրա: Այլ կերպ ասած օտար ափերում հե՞շտ է հայ մնալը:

- Ես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ եմ աշխատում: Նրանք ասում են, որ Ամերիկայում ապրող շատ ազգեր հիմնականում ձուլվում են, իսկ հայերը կարողանում են պահպանել իրենց ինքնությունը, խոհանոցը, սովորույթները: Ամերիկացիներն, ի դեպ ավելի շատ են հարգում սեփական պատմությունն ու ազգությունը պահպանողներին: Հայերն ուր էլ գնան, միշտ պետք է հիշեն որ պետք է իրենց գենը պահպանեն ու չձուլվեն այլ ազգերի հետ: Մենք իրավունք չունենք մեր գենը մսխելու, որովհետև այն, իրոք, յուրահատուկ է: Պետք է ամեն ինչ անել հայ մնալու համար: Իմ կարծիքով դա ամենակարևոր բանն է, որը երբեք չի կարելի անտեսել: Ես չեմ կասկածում, որ հայ ազգը հարատևելու է, բայց լավ կլինի, որ յուրաքանչյուր հայ ավելի մոտ կանգնի իր արմատներին:

- Զրույցի վերջում, որպես ամփոփում, ի՞նչ կհավելեք:

- Տարբեր երկրների շոուների ժամանակ երբ հայի անուն է հնչում ես հպարտության մեծ զգացում եմ ապրում, բայց հաջորդ վայրկյանին մեծ ցավ եմ ապրում, որ նրանք այլ երկիր են ներկայացնում: Նման դեպքերում ես միշտ տխրում եմ ու ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչու նրանք չպետք է մեր երկիրը ներկայացնեին: Ինչո՞ւ պետք է հայն ապրեր իր հայրենիքից հեռու, ինչո՞ւ պետք է սփռվեինք ողջ աշխարհով:

- Գուցե, ինչ-որ տեղ պե՞տք էր, որ հայերն օտար ափերում ապրեին, դժվարությունների հանդիպեին, կոփվեին ու նոր շունչ առած կրկին հայրենիք վերադառնային, որպեսզի այլ կերպ արժևորեին մեր Հայրենիքը:

- Իմ և ամուսնուս մոտ էլ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն կա, բայց դժվարանում եմ ասել, թե երեխաներս ինչ որոշում կկայացնեն: Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ պետք է գուրգուրել հայրենիքն ու չվախենալ դժվարություններից: Այդպես են շատ երկրներ կայացել: Ես կասկած չունեմ, որ Հայաստանը ևս կհամալրի աշխարհի զարգացած երկրների թիվը: Հատկապես իշխանափոխությունից հետո բոլորս այդ հույսով ենք ապրում և ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:

 

Զրույցը վարեց՝ Արմինե Գրիգորյանը

ԱՄՆ, Լոս Անջելես, 2020 թ.

Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card! Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer