Ինքնագոլի «նուրբ արվեստը». ինչո՞ւ են իշխանավորները հետևողականորեն իրենք իրենց «կրակը գցում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ վարչապետ Փաշինյանի գլխավոր խնդիրը «ժողովրդի սիրելին» մնալու ձգտումն է։ Եվ նա իր մոտեցումները հիմնավորելու և ժողովրդի աչքին բարձրանանալու համար հաճախ ժողովրդահաճո հայտարարություններ է անում, որոնց հիմնավորվածությունը, մեղմ ասած, հարցական է։ Ու այս հարցում վարչապետը շատ հաճախ ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն։

Թվում է, թե վարչապետի նման հայտարարությունները չպետք է օրինաչափություն դառնան այն ոլորտների պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների համար, որոնք ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական, պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերեն։ Սակայն պաշտոնյաները, որպես կանոն, հաճախ ընդօրինակում են վարչապետի պոպուլիստական հայտարարությունները։

Օրինակ՝ օրերս էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, «մոդային» տուրք տալով, հայտարարել է, թե ներկայիս դատական համակարգը խանգարում է, որ ներդրումներ գան, այսինքն՝ մինչև ՍԴ այս կազմը չփոխվի, ներդրումներ չեն գալու։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ մինչ այդ Փաշինյանն ասել էր, թե տնտեսության վրա «հանրաքվեն ոչ միայն բացասական ազդեցություն չի ունենալու, այլ հակառակը` կունենա աշխուժացնող ազդեցություն»: 

Ստացվում է մի վիճակ, որ փաստացի առանձին գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ ցանկանում են «Նիկոլից ավելի նիկոլական» երևալ՝ անընդհատ կրկնելով նրա մտքերն ու գերկարևորելով, այսպես կոչված, հեղափոխության նշանակությունը։ Տպավորություն է, թե թիմի ներսում մրցավազք է սկսվել՝ ով ավելի շուտ կարդարացնի իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Փաշինյանի որևէ քայլ, ով ավելի կճոխացնի Փաշինյանի այս կամ այն միտքը, ով ավելի լավ կտեղավորվի «գծի մեջ»: Արդյունքում ստացվում է «բլթոցների» ամենօրյա հիթ-շքերթ:

 Ու պատահական չէ, որ հաճախ կարելի է լսել կարծիք, թե ընդդիմությունն այսօր անելիք չունի, Փաշինյանի թիմը հետևողականորեն, ամենաբարձր մակարդակով անընդհատ «ինքնագոլի» հեղինակ է դառնում՝ ուրույն նպաստ բերելով «շեֆի» վարկանիշի անշեղ անկմանը:

Սրան գումարենք նաև այն տեղեկությունները, որ բազմաթիվ պաշտոնյաներ առաջիկայում կարող են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, և իրավիճակն առավել ցայտուն կդառնա։

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա, ինչպես երևում է նրա վերջին մի քանի հայտարարություններից, ապա մոմի լույսով պետական համակարգում դավաճաններ ու դավադիրներ է փնտրում։ Սա նշանակում է, որ վարչապետը հատկապես գործադիրի գործունեության արդյունավետությունը չափելու է այն կշեռքով, թե որքանով են նրանք իրեն հավատարիմ և որքանով են պաշտպանում իր քաղաքական ուղեգիծը։ Միևնույն ժամանակ հանրությանը ծառայություն մատուցելու տեսանկյունից արդյունավետության գործակցի չափումը սրանով երկրորդական նշանակություն է ստանում։

Բացի այդ, այսպիսի հայտարարությունների միջոցով հնարավոր է լինում շեղել հանրության ուշադրությունը իրական խնդիրներից։ Եթե իշխանությունները ազնիվ գտնվեին, ապա պետք է խոստովանեին, որ ի վերջո իրենց չի հաջողվել բարելավել երկրի ներդրումային միջավայրը, դրա համար էլ ներդրողները ցանկություն չունեն գումարներ դնել մեր երկրում։ Օրինակ՝ չեն իրականացրել օրենսդրական համապատասխան բարեփոխումներ, չեն ստեղծել ներդրողներին խրախուսելու հատուկ համակարգ և այլն։

Ավելին, եթե պատգամավորները, նախարարները, այլ գերատեսչությունների ղեկավարները սկսեն խոսել իրական խնդիրներից և մասնագիտական տեսանկյունից վերլուծեն իրավիճակը՝ վեր հանելով բացթողումները և ձեռքբերումները, ապա գուցե իրենք էլ սարսափեն իրական վիճակից, սակայն կկարողանային գոնե գտնել լուծումների ճանապարհները։ 

Բայց սա ամբոխահաճո տարբերակ չէ: Մյուս կողմից՝ Փաշինյանը ցանկանում է լինել միակ գերբարձր վարկանիշ ունեցող գործիչը և ժողովրդի ֆավորիտը, և որևէ այլ պաշտոնյայի կամ պատգամավորի վարկանիշի աճի դեպքում վերջինս կարող է անուղղակի վտանգ տեսնել իր վարկանիշի պահպանման համար։ Դրա որոշ օրինակներ արդեն տեսել ենք: Տեսել ենք նաև հետևանքները:

Ուստի բացառված չէ, որ վարչապետին մեծապես ձեռք է տալիս նման վիճակը, ինչի արդյունքում հերթով, ինչպես ժողովուրդն է ասում, «փուռն է տալիս» իր թիմակիցներին: Նրա համար իր հեղինակությունից, իր անձից անդին ոչինչ չկա: Այդպես լինելու է շատերի հետ՝ ոմանք՝ վարկաբեկման, ոմանք՝ աշխատանքից ազատման, ոմանք՝ ձերբակալման, ոմանք էլ՝ այլ եղանակներով: Այնպես որ, հերթի մեջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան
website by Sargssyan