Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ


«Կամակատար» դատական համակարգ ունենալու վտանգները. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս օրերին հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում դատական համակարգի հետ կապված։ Ընդամենը մեկ ամիս անց սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով իշխանությունները մտադիր են հասնել ներկայիս Սահմանդրական դատարանի դատավորների պաշտոնանկությանը և նրանց փոխարինել իրենց հավատարիմ դատավորներով։ Սակայն ուշագրավ է, որ ՍԴ-ի հարցերը լուծելու հետ մեկտեղ իշխանությունները վերակենդանացնում են դատավորների վեթինգի գործընթացը։

Դեռևս 2019 թվականի մայիսին դատարանների շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատական համակարգում վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, որը պետք է լիներ անցումային արդարադատության հաստատման անհրաժեշտ տարր։ Անցած տարի իշխանությունների համար իրավիճակը շատ պատեհ էր վեթինգի իրականացման համար, սակայն, ի զարմանս բոլորի, այդ հարցի լուծումն առկախվեց։

Խնդիրն այն է, որ քանի ՍԴ-ն պահպանում էր իր անկախությունը, իսկ հիմա, երբ հույս ունեն ՍԴ-ի հարցերը վերջնականապես լուծել, ապա որևէ խանգարող հանգամանք չի լինի, որպեսզի իշխանությունները վերափոխեն ողջ դատական համակարգը՝ ըստ էության դրան տալով կցորդի կարգավիճակ։

Եվ դատավորների վեթինգի իրականացման տրամաբանությունից է բխում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ՝ 5 տարվա փոխարեն։

Այս նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ քննարկման առարկա է դարձել ԱԺ-ում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ իշխանությունները նախադրյալներ են ստեղծում, որպեսզի դատական համակարգը լցնեն բազմաթիվ անփորձ կադրերով, ինչպես որ արել են պետական կառավարման համակարգում։ 

Դժվար թե իշխանությունները չհասկանան, որ 25 տարեկան երիտասարդը, որ վերջերս է ավարտել համալսարանը, ի վիճակի չէ պատշաճ կերպով մարդկանց ճակատագրեր որոշել: Սակայն խնդիրն այլ տեղ է թաքնված։ Դատավորներն ինչքան անփորձ և չկայացած լինեն, այնքան հեշտ կլինի նրանց «հղկել» և ուղղորդել։

Իշխանություններին հենց այն է պետք, որ դատավորները չկարողանան անկախ որոշումներ կայացնել և լիովին կախված լինեն իրենց կամքից։ Իսկ այսպիսի դատական համակարգը իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների վրա ճնշումներ բանեցնելու և, այսպես ասած, «գործեր կարելու» համար։

Սա, ըստ էության, նաև Հայաստանի միջազգային հեղինակության հարցն է, որը չհաշվարկված քայլերի արդյունքում կարող է տուժել։ Չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ դատական համակարգի ունքը ուղղելու փոխարեն աչքը ևս դուրս գա։ Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, և դրա աղճատումը վատ հետևանքների կարող է հանգեցնել, քանի որ հանրությունը վերջնականապես կկորցնի իր վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Իհարկե, հակված չենք այն մտքին, թե զանգվածաբար բոլոր դատավորներին փոխելու և 25 տարեկանների են նշանակելու: Սակայն դժվար է կանխատեսել, թե այս փոփոխության արդյունքում իրականում ինչ «ռասկլադ» կունենանք: Այնինչ, դժվար չէ կանխատեսել, թե ինչ որակ կունենան դատական որոշումները անփորձ դատավորների նշանակումից հետո։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ներկայում բազմաթիվ դիմումներ են հղվում ՄԻԵԴ, և այնտեղ մեծ քանակությամբ որոշումներ են ընդունվում Հայաստանի դեմ, ապա այս փոփոխությունից երևակայելն անգամ սարսափելի է, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մյուս կողմից՝ իշխանությունների կամակատար դատական համակարգ ձևավորելը հղի է բռնապետության ճանապարհը բռնելու վտանգով՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: 

Փաշինյանը և իր թիմակիցները նախորդ իշխանություններին քննադատում էին կառավարման համակարգը սեփական շահերին ծառայեցնելու հարցում, սակայն այս գործում իրենք կարծես գերազանցում են նախկիններին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը