Հայտնաբերվել է «հայկական պարբերական հիվանդության» պատճառ հանդիսացող գենը

tstosterone.ru-ն «Ռեյմանի ախտանիշ. ինչո՞ւ են դրանով հիվանդանում որոշ ժողովուրդներ» վերնագրով հոդվածում գրում է, որ «Cell» և «Nature Genetics» ամսագրերում ամերիկացի և ֆրանսիացի գիտնականները միաժամանակ հրապարակել են երկար տարիներ զուգահեռ իրականացրած հետազոտությունների արդյունքները: 

Այդ գիտական հոդվածներում տեղեկացվում է, որ հայտնաբերվել է, այսպես կոչված, «հայկական պարբերական հիվանդության» պատճառ հանդիսացող գենը: Այդ հիվանդությունն այլ կերպ անվանվում է «միջերկրածովային տենդ»: 

Գիտական գրականության մեջ հիվանդությունը ավելի շատ հայտնի է Ջեյնուեյ-Մոզենտալի պարոքսիզմալ ախտանիշ, Ռեյմանի ախտանիշ, Սիգալ-Մամուի հիվանդություն անուններով: Սա հազվագյուտ գենետիկ հիվանդությունների շարքի հիվանդություն է, և հանդիպում է հիմնականում այն ժողովուրդների մոտ, որոնց նախնիները ապրել են Միջերկրական ծովի ավազանում՝ հայեր, հրեաներ, արաբներ, թուրքեր և այլն: 

Հիվանդությունը արտահայտվում է պարբերական տենդով և որովայնի շրջանի ցավերով: Ըստ ամերիկյան հետազոտողների խմբի բժիշկ Դենիել Կաստների, հիվանդության գենի նախնական կրողը ապրել է մի քանի հազար տարի առաջ, բայց ոչ ուշ, քան 40 հազար տարի: 

Դա հնարավոր է եղել պարզել հատուկ բանաձևով, որը ցույց է տալիս գենետիկ հատվածի միջին երկարության և մարդկանց սերունդների քանակի կապը: Կաստները համոզված է, որ այդ նախնական գենը տարածվել է Մերձավոր Արևելքի բնակչության շրջանում մինչ այն ժամանակաշրջանը, երբ այդ վայրերում հայտնվել են հայերը, հրեաները, արաբները և դարձել ժողովուրդ:

 Գիտնականները նաև պարզել են, որ ժամանակակից մարդիկ, որոնք ժառանգել են այդ գենը միայն մեկ ծնողից, չեն ունենում այդ հիվանդությունը, սակայն եթե այն ժառանգում են երկու ծնողից, ապա հիվանդության զարգացումը անհնար է կանխել: Ներկայումս այդ հիվանդությունը տարածված է Հայաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում: 

Սրանք «հայկական պարբերական հիվանդության» տարածման հիմնական օջախներն են: Այն բանից հետո, երբ հայերի մի զգալի մաս տեղափոխվել է Ֆրանսիա, հիվանդությունը սկսել է արձանագրվել նաև այնտեղ: Ռուսաստանում ևս այդ հիվանդության դեպքերը շատացել են, որը նույնպես կապված է հայկական սփյուռքի հետ, բացի դա, հիվանդությունն այդ երկիր են տեղափոխել նաև ղըրղըզներն ու տաջիկները, որոնց էլ ժամանակին այդ հիվանդությունը անցել է Իրանից, Թուրքիայից և արաբական երկրներից: Ներկայումս մարդկանց ազատ միգրացիան բերել է նրան, որ «հայկական պարբերական հիվանդություն» արձանագրվում է բոլոր մայրցամաքներում:

Կամո Խաչիկյան

 

Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան
website by Sargssyan