Հանրաքվեի իրական տողատակերը.ին­չո՞ւ են իշ­խա­նու­թյուն­ներն իրենց քա­րո­զար­շա­վի մեխն այլ դաշտ տե­ղա­փո­խում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում քաղաքական իրադարձությունների հիմնական առանցքը պտտվում է Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի շուրջ։ Եվ այս խնդիրն այնքան մեծ կարևորություն է ստացել, որ իշխանությունների կողմից ապրիլի 5-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է նախաձեռնվել, որի օրակարգում միայն գործող ՍԴ դատավորների հեռանալու հարցն է։

Այս դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ հենց իշխանափոխությունից հետո Փաշինյանը ձեռնամուխ չեղավ ՍԴ-ի վերակազմավորմանը, քանի որ այդ ժամանակ իրավիճակն ավելի պատեհ էր, գումարած դրան՝ Փաշինյանի վարկանիշն էլ հասել էր իր գագաթնակետին։

Վերլուծելու դեպքում դժվար չէ հասկանալ, որ սկզբում իշխանությունների մոտ տպավորություն կար, թե ՍԴ դատավորները շատերի նման իշխանափոխությունից հետո պետք է հլու-հնազանդ կատարեն իշխանության, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգները։ Սակայն իրադարձությունները ցույց տվեցին, որ ՍԴ-ն գործում է ինքնուրույն, և եթե հարկ լինի, ապա կասկածի տակ կդնի նաև իշխանական որոշումների սահմանադրականության հարցը։

Իսկ այսպիսի խաղի կանոնները ձեռնտու չեն իշխանություններին, քանի որ վերջիններս նպատակ ունեն պետական կառավարման ամբողջ համակարգը հարմարեցնել իրենց իշխանության պահպանման տրամաբանությանը։ Եվ այս դեպքում կառավարության կամ ԱԺ-ի կողմից ընդունվելիք՝ մեղմ ասած վիճահարույց որոշումների կյանքի կոչման խնդիրը հարցականի տակ է դրվում, քանի որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող տարրեր կարող է գտնել և չեղարկել դրանք։ 

Այսպես, օրինակ՝ դեռևս օրենքի ուժ չեն ստացել Քրեական դատավարության օրենսգրքում և Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ արդեն ընդունած օրենքները, որոնք ՀՀ նախագահն ուղարկել է ՍԴ։ Խնդիրն այն է, որ բանկային գաղտնիքի մասին այս օրենսդրական փաթեթը իրավապահներին հնարավորություն է տալիս ստանալ ոչ միայն այս կամ այն մեղադրյալի և կասկածյալի մասին բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց մասին տվյալներ՝ դատարանի որոշմամբ ու գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությամբ։  

Եվ պատահական չէ, որ մեծ թվով մասնագետներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ բարձրաձայնում են, որ իշխանության նախաձեռնած այս օրենսդրական փաթեթը հակասում է Սահմանադրությանը, և այն իրականում որպես քաղաքական ճնշամիջոց օգտագործվելու նպատակ է հետապնդում։ Եթե ՍԴ դատավորները լինեին իշխանության կամակատարները, ապա որևէ խնդիր չէր առաջանա այս հակասահմանդրական օրենքները կյանքի կոչելու հարցում։ Մյուս հարցը վերաբերում է ամենավտանգավոր թեմաներից մեկին՝ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացմանը։

Խնդիրն այն է, որ այդ կոնվենցիան վավերացնելու իշխանության մտադրությունները բավարար չեն, որպեսզի հնարավոր լինի այն ուժի մեջ դնել, քանի որ դեռևս պետք է քննարկվի դրա՝ Սահմանադրությանը համապատասխան լինելու հարցը։ Իսկ ներկայիս Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի որպես Սահմանադրությանը հակասող, և դրանով հարցը կփակվի։ Առավել ևս, որ իրավաբանների ակնհայտ մեծամասնությունը վստահ է, որ գործ ունենք իսկապես հակասահմանադրական տարրեր պարունակող փաստաթղթի հետ:

Կարճ ասած՝ գործող ՍԴ-ն իր կազմով շարունակում է մնալ գլխավոր խոչընդոտը Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման ճանապարհին։ Ու նաև դրա համար են իշխանությունները նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որպեսզի, փոխելով ՍԴ դատավորների կազմը, կարողանան բացել նաև Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման ճանապարհը։

Եվ նույնիսկ իշխանավորներից շատերը չեն էլ թաքցնում իրենց իրական մտադրությունները։ Այս համատեքստում պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է նպատակահարմար Սահմանադրության մեջ մեկ հոդվածի փոփոխության համար հանրաքվե անելը, նշել է. «Նպատակահարմար է։ 

Իսկ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վնաս կկրեր ՀՀ-ն նման ձևով գործող ՍԴ-ի պարագայում։ Մենք քաղաքական գնահատականներից ենք հաճախ խոսում՝ մոռանալով այն ընտրությունների, որոշումներն ընտրություններից հետո տեղի ունեցած, այն միջազգային պայմանագրերը, որոնք գալու են և եկել են և այլն, և այլն» (մեջբերումը բառացի է-խմբ.)։ Ճիշտ է, հետո Սիմոնյանը պահանջում էր հերքել այն հրապարակումները, ուր նշված էր, թե ինքը նկատի է ունեցել Ստամբուլ յան կոնվենցիան, սակայն իրականությունը դրանից չի փոխվում: Գուցե հենց այդ կոնվենցիան չի նկատի ունեցել նա, սակայն եթե հակասահամանադրականության խնդիր չկա որևէ պայմանագրում, կամ եթե վստահ են, որ հետագա ընտրություններն ազնիվ են լինելու, ինչո՞ւ են այսքան սարսափած ոչ կամակատար ՍԴ-ից:

Արդեն հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում իշխանություններն ամեն ինչ անում են, որ ՍԴ-ն վերակազմավորելու իրենց իրական մտադրությունները հանրության համար ակնհայտ չդառնան։ Դրա համար էլ իշխանությունները իրենց քարոզչության հիմնական մեխը տեղափոխում են այլ դաշտ՝ սոցիալական և տնտեսական ոլորտներ, որ եթե քաղաքացիները հանրաքվեի ժամանակ «այո» քվեարկեն, ապա տնտեսական հեղափոխությունը նոր թափ կստանա, մարդկանց սոցիալական դրությունը կբարելավվի, կվերականգնվի սոցիալական արդարությունը և այլն։ Եվ պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանը իր էջում նկարներ էր տարածել, որոնցում պատկերված էր «այո»-ի դեպքում՝ ճանապարհները բարեկարգված են, իսկ «ոչ»-ի դեպքում՝ քանդված վիճակում են գտնվում։

Ու այս համատեքստում ոչ ոք չի խոսում այն մասին, որ հանրաքվեի ժամանակ «այո» ասելով՝ քաղաքացիները անուղղակիորեն կողմ են արտահայտվում իշխանական կամայական օրենսդրական նախաձեռնություններին և վիճահարույց պարտավորությունների, այդ թվում՝ Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացմանը։ Ճիշտ է՝ իրականության նման ընկալումը չի բխում իշխանության շահերից, քանի որ այդ դեպքում քաղաքացիների մեծամասնությունը կմերժի սահմանադրական փոփոխությունը, բայց և շատ կարևոր է, որ հանրաքվեի անցկացումից հետո մարդիկ իրենց խաբված չզգան, ինչպես զգում են իշխանափոխությունից հետո։ 

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը. «Փաստ» 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են 9,4 տո­կո­սով. «Փաստ» Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ. «Փաստ» Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են. «Փաստ» Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Ի՞նչ մե­սիջ­ներ է հղում վար­չա­պե­տը հան­րու­թյա­նը. «Փաստ» Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ» Տնտե­սա­գետ. «Խնա­յո­ղա­կան մո­տե­ցու­մը ճիշտ չէ. հե­տա­գա­յում ավե­լի մեծ խնդիր­ներ կու­նե­նանք». «Փաստ» Մինչ Վենետիկից պատասխան կգա.... «Փաստ» Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ» Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. «Փաստ» Պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներն այ­լևս անի­մաստ են. «Փաստ»
website by Sargssyan