Իսլանդիան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ է մտցրել

Իսլանդիան կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության ռեժիմ է մտցնում, հայտնում է իսլանդական mbl.is պորտալը:

Իսլանդիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը երեկվա դրությամբ հասել է 43-ի: Պարբերականի տեղեկություններով՝ երկու պացիենտներ, որոնց ախտորոշումը հաստատվել է ուրբաթ, վարակվել են Իսլանդիայի տարածքում, որը դարձել է երկրում վարակվելու առաջին դեպքը: Գրանցված վարակման մնացյալ դեպքերում Իտալիայից եւ Ավստրիայից վերադարձած քաղաքացիներ են:

«Այս տեղեկության լույսի ներքո... ներկայումս նախատեսվում է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի եւ արտակարգ իրավիճակների վարչության պատրաստականության մակարդակը մեծացնել  մինչեւ արտակարգ դրություն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի գլխավոր համաճարակաբան Չուրլֆուր Գուդնասոնը:

Նա նաեւ նշել է, որ արտակարգ դրության ռեժիմն առայժմ չի նշանակում մարդկանց զանգվածային հավաք նախատեսող բոլոր միջոցառումների չեղարկում, սակայն հավելել է, որ նման միջոցի օգտագործումը ապագայում միանգամայն հավանական է:

2019-ի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ 12 միլիոն մարդ է ապրում, անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ եւ հիվանդությանը պաշտոնական անուն տվել՝ COVID-19:

Չինաստանում վարակվածների թիվն անցել է 80,6 հազարից, մահացել է 3070 մարդ, բուժվել 55,4 հազարից ավելին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ Չինաստանի սահմաններից դուրս մահացել է 335 մարդ:

Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար Սոսկ հյատարարությունների կամ կրկնօրինակելու մակարդակով համագործակցությունն այլևս արդիական չէ. Մետաքսե Հակոբյան Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա. Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը հունիսի 15-ին նիստ կանցկացնի տեսակոնֆերանսի ռեժիմով Պաշտոնանկությունների շարք՝ Արցախում Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը. «Փաստ» 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են 9,4 տո­կո­սով. «Փաստ» Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ. «Փաստ» Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են. «Փաստ»
website by Sargssyan