Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 13-ի

Եւս մեկ կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել Վրաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի Կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Մարտի 7-ի առավոտյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 9-ից հասել է 12-ի։ «Լուգարա» լաբորատորիայում թեսթավորման արդյունքներով՝ շաբաթ երեկոյան հիվանդությունը հաստատվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի եւս մեկ պացիենտի մոտ։

«50 պացիենտներ են գտնվում ինֆեկցիոն հիվանդանոցում։ Դիմելիությունը մեծացել է այն պատճառով, որ աճել է հաստատված դեպքերի թիվը։ Բոլորը, ովքեր շփում են ունեցել հաստատված դեպքերի հետ, անհրաժեշտ են համարում ստուգվել։ Հիմա մեզ ծանուցել են այն մասին, որ հաստավել է եւս մեկ դեպք, որը ընդունվել է մեզ մոտ կլինիկա։ Որքան ես գիտեմ, այդ պացիենտը նրանցից մեկն է, ով շփման մեջ է եղել այն տղամարդու հետ, որը վարակվել էր Իտալիայում եւ վերադարձել Թբիլիսի։ Նրա հետ շփվել է եւս երկու մարդ, որոնք նույնպես վարակված են եւ գտնվում են մեր կլինիկայում»,- ասել է Ցերցվաձեն։

Թբիլիսիի կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը հավելել է, որ ընդամենը Վրաստանի տարածքում գրանցվել է մարդուց մարդուն վիրուսի փոխանցման երեք փաստ։ Մնացած դեպքերում պացիենտները վարակվել են Իտալիայում եւ Իրանում։ Ցերցվաձեն կարծում է, որ խուճապի համար հիմքեր չկան, քանի որ համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում ավելի լավ է, քան Եվրոպայի շատ երկրներում։

 

 

«Շիրակը» հաղթեց «Արարատին», «Նոան»՝ «Ալաշկերտին» Տուժողն ու 55-ամյա տղամարդը միասին հաց են կերել, ապա վիճել, որն էլ հանգուցալուծվել է դանակահարությամբ (տեսանյութ) Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձը կկազմի առնվազն 250 000 դրամ. Բադասյան Մենք պայքարում ենք ձեզ համար, դուք էլ մեզ համար պայքարեք և վերադարձրեք մեզ մեր ընտանիքներին․ Լիլիթ Մուսեյան Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Հիմնանորոգվում է Պարզ լիճ տանող ճանապարհը (լուսանկարներ) Այսօր նշյալ ժամին Սաղմոսավանքում հարսանիք չի կատարվել․ հոգևոր հովիվը՝ վարչապետի հրապարակած լուսանկարի մասին ՊՆ 2-րդ զորամիավորումում մեքենավարման պարապմունքներ են կայացել գործնական հրաձգությամբ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանն Արդարադատության նախարար է նշանակել «Հայրենիք» կուսակցության գործունեության ընթացքում դեռ շատ հարցերի պատասխաններ կհնչեն Քննարկվում է Մեղրին փակելու հարցը Պարոն Բաբաջանյան, գեղեցիկ էր ձեր խոսքը, բայց անտեղի, մի՛ արեք. Արարատ Միրզոյան Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարվեցին Պարոնայք իշխանավորներ, դուք այս փուլում գործադուլի մե՞ջ եք, դեպրեսիայի, թե՞ խումհարի. Աղասի Ենոքյան Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնողը լիներ, հակահամաճարակային իրավիճակն այսքան չէր ծանրանա Դիմում եմ Արմեն Սարգսյանին, Արարատ Միրզոյանին, Էդուարդ Մարտիրոսյանին, Գարեգին Բ-ին. Վահե Հովհաննիսյան Այս իրավիճակը թողած՝ իշխանությունն ընդդիմության մասին է խոսում․ ի՞նչ կա էդքան խոսալու․ Մարուքյան (տեսանյութ) Պարոն Փաշինյան Դուք եք առաջին մեղավորն ու հիմնական պատասխանատուն այս իրավիճակի համար. Արթուր Ղազինյան Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan