Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ» Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ» ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»


Շուտով մեղավոր կլինեն բոլոր «վարչապետներն» ու «արժանապատիվ քաղաքացիները». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետ Փաշինյանը հանրաքվեի քարոզչության շրջանակներում այցելում է տարբեր բնակավայրեր, Երևանում՝ նույնիսկ որոշ տներ, հանդիպումներ ունենում բնակիչների հետ և դրա հետ մեկտեղ փորձում է լսել նրանց կյանքում կատարված դրական փոփոխությունների ու հուզող խնդիրների մասին։ Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, վարչապետը համակ ուշադրությամբ լսում է միայն գովեստի ու փառաբանման խոսքեր, իսկ այն դեպքերում, երբ դժգոհություն կա, արագորեն «ցրում» է՝ ասելով, թե այսպես, ոտքի վրա չի ընկալի հարցը, կամ էլ պարզապես մուննաթ է գալիս:

Օրինակ՝ Լոռու մարզում Փաշինյանին մոտեցավ նաև մի երիտասարդ տղամարդ՝ նշելով, որ ապրում է վագոն-տնակում և աջակցություն է խնդրում պետությունից: Տեղեկանալով, որ երիտասարդը տնակում է ապրում ոչ աղետի հետևանքով, վարչապետը վրդովվեց. «Ասում եք վագոն-տնակում եք ապրում, ինձնից տուն եք ուզում, վարչապե՞տն է ձեր տունը սարքելու: Ձեռքդ տեղը, ոտքդ տեղը տղա ես, կներեք, բայց մի քիչ էլ արժանապատվության հարց է: Բա առողջ տղամարդը առողջ տղամարդուն կգա կասի՝ ինձ համար տուն սարքի՞»:

Ու սա միակ դեպքը չէ, երբ վարչապետը զայրանում է նրանց վրա, որոնք պետությունից ակնկալիք ունեն, որոնք ուզում են, որ ինչ-որ քայլ անի պետությունը իր քաղաքացիների համար: Զայրանում է մի մարդ, որը ընդդիմադիր տարիներին քարը քարի վրա չի թողել՝ նախորդ իշխանություններին մեղադրելով քաղաքացիներին անտեսելու, նրանց հոգսերի մասին չմտածելու համար: Եվ ճիշտ էր անում: Բայց այսօր հենց ինքն է «ձեռքերը լվանում» (կորոնավիրուսը կապ չունի) մարդկանց հոգսերից՝ գլուխներդ պատին խփեք, ապրեք...

Այնինչ, իշխանափոխության օրերին, երբ պետք էր ժողովրդի աջակցությունը, նույն այդ ժողովուրդը հայտարարվում էր հեղափոխության ու երկրի տերը, հետո արդեն վարչապետը հայտարարում էր, թե երեք միլիոն քաղաքացին էլ վարչապետ է, թե «իրենց դուռն է, կուզեն, կջարդեն», թե ինքը հող է ժողովրդի ոտքերի տակ և այլն: Բայց երբ խնդիրը հասնում է այդ հայտարարություններին գործնական տեսք տալուն, ապա Փաշինյանը փորձում է ոչ միայն պատասխանատվությունը գցել իր վրայից, այլև դժվարությունների ամբողջ մեղքը բարդել հենց «հպարտ քաղաքացիների» վրա։

Ժամանակին, երբ հարցը վերաբերում էր նրան, թե ինչո՞ւ է գործազրկության բարձր մակարդակը շարունակում պահպանվել և ինչո՞ւ քաղաքացիների կյանքը չի բարելավվում, Փաշինյանը փորձեց մեղադրել քաղաքացիներին, թե իրենք չեն սիրում աշխատել, չեն ցանկանում զրկվել նպաստներից, թե «աղքատությունը գլուխներում է» և այլն։ Նույնը կատարվում է պարբերաբար, ու գնալով ավելի է անտեսվելու քաղաքացին, դառնալու է նաև այսօրվա իշխանությունների ձախողման մեղավորը։

Հիշատակված մասնավոր օրինակում վարչապետը չփորձեց էլ հասկանալ, թե ինչու է այդ երիտասարդն այդ ընտանիքով հայտնվել նման վիճակում, թե գուցե ինքը կամ ընտանիքի անդամները առողջական խնդիրներ ունեն, չուզեց հասկանալ, թե ինչու են նրա նմաններն այդքան շատ, թե այդ ինչ աշխատանք պետք է կատարեր մարդը իրենց գյուղում, որ կարողանար տուն գնել, ու էլի բազմաթիվ «թե»-եր...

Այնինչ, պարզապես ստորացրեց գյուղի աշխատավոր մարդու արժանապատվությունը, որն իր աշխատանքով հազիվ կարողանում է օրվա հացը վաստակել, ինչի արդյունքում հերթական անգամ իր մուննաթով լիովին կասկածի տակ դրեց «արժանապատիվ քաղաքացիների» մասին իր հայտարարությունները։

Ուստի ստացվում է մի իրավիճակ, որ վարչապետը ոչ թե իրականացնում է հանրությանը ծառայելու իր պարտականությունը, այլ հասարակությանն ուղղակի գործիք է դիտարկում, որը պետք է օգնի իր քաղաքական ամբիցիաները բավարարելու հարցում։ Եվ յուրաքանչյուր քաղաքացի, ներառյալ այդ երիտասարդը, ՀՀ վարչապետ է «համարվում» այնքան ժամանակ, քանի դեռ այդպես պետք է Փաշինյանին։ 

Սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ Փաշինյանի հայտարարությունները կապ չունեն իրականության հետ և միտված են միայն ժողովրդին հաճոյանալու և ժողովրդի սիրելին լինելու պատկեր կերտելուն։ Սակայն այն դեպքերում, երբ լցվում է նրա համբերության բաժակը, այլևս չի կարողանում քողարկել իրական մտադրությունները, որոնք դուրս են գալիս «ջրի երես»

Եվ քանի որ Հայաստանում առկա պրոբլեմները ավելի շատ են, քան դրանց լուծելուն միտված քայլերի իրականացումը, ապա բացառված չէ, որ շուտով վարչապետի աչքում բոլորն են մեղավոր դառնալու, անխտիր բոլորը, նույնիսկ այսօրվա «նիկոլապաշտները»։

Իսկ իր բացթողումներն արդարացնելու համար վարչապետը միշտ էլ արդարացում կգտնի. նախկինների թեման միշտ կա, ՍԴ դատավորները՝ ինքնըստինքյան, շուտով հերթը կհասնի բոլոր երեք միլիոն «վարչապետներին»: Ուղղակի հարց է, թե որքան ժամանակ կաշխատի այս տակտիկան. մինչ այսօր այն դեռևս իներցիայով աշխատում է, և հասարակության մի մասը, որը դեռևս հույսեր է փայփայում Փաշինյանի գործունեության հետ կապված, չի ցանկանում սթափ նայել իրականությանը։ Բայց այդպես երկար շարունակվել չի կարող...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին