Երևան, 30.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ» Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը


Հայաստանի տնտեսության մարտահրավերներն ու... քարոզչական արձակուրդը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին:

Ճիշտ է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում նավթի խոշորագույն ներմուծող Չինաստանում այս վառելիքի պահանջարկի նվազման արդյունքում արդեն իսկ փետրվարի վերջին նկատվում էր նավթի գների նվազում, սակայն Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի տարաձայնությունները պատճառ դարձան, որ մեկ օրվա ընթացքում նավթի գներն անկում ապրեն 30 տոկոսով, որը խոշորագույն անկումն էր 1991 թվականից ի վեր։

Կանխատեսվում է, որ առաջիկայում նավթի գները որոշ չափով կբարձրանան, սակայն ընդհանուր առմամբ դրանք կմնան ցածր։ Եվ արդեն իսկ տարբեր երկրների ֆոնդային բորսաներում նավթի գների անկման և կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով ակցիաների խոշոր անկում է գրանցվել, սակայն ամենից մեծ վնասը սկսել են կրել այն երկրները, որոնց տնտեսությունները ուղղակի կախվածություն ունեն էներգակիրների գներից։

Իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանը այդ երկրներից մեկն է։ Ռուսաստանի տնտեսության ու պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Եվ պատահական չէ, որ սև ոսկու գնանկմանը հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։

Իսկ ռուբլու արժեզրկումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Նախ և առաջ հաշվի առնենք, որ ամեն տարի Ռուսաստանից տրանսֆերտների տեսքով էական գումարներ են փոխանցվում Հայաստան։ Եվ ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն նվազում են Հայաստան փոխանցվող գումարները։

Օրինակ՝ 2015 թվականին, երբ նավթի համաշխարհային գինը նվազել էր ու հանգեցրել ռուբլու թուլացմանը, բանկերի միջոցով արտասահմանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվեցին շուրջ կես միլիարդ դոլարով կամ 23%-ով, որը հսկայական գումար է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար։

Բացի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների չափի նվազումից, ռուբլու անկումը բացասական հետևանքներ կունենա նաև մեր երկրի արտադրողների և արտահանողների վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման գերակա շուկա է։

Եվ այս պայմաններում մեր արտադրողները և արտահանողները վնասներ են կրելու, քանի որ ստիպված են լինելու արտահանվող ապրանքները վաճառել ավելի բարձր ինքնարժեքով։ Իսկ սա թուլացնելու է նաև նրանց մրցունակությունը։ 

Դրությունը կարող էր ավելի մեղմ լինել, եթե Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից այդքան մեծ չլիներ։ Եվ այս հանգամանքը փաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, սակայն գործնական քայլեր չեն կատարվում։

Չնայած իշխանությունները հավաստիացնում են, թե այս իրավիճակը միայն կարճաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է պատճառ դառնալ Հայաստանի տնտեսական վիճակի կտրուկ վատացման համար։

Եվ ամենաբարդն այն է, որ Հայաստանի տնտեսության համար հնարավոր վտանգները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրություն պետք է դարձնել, որ վերջին օրերին միջազգային շուկայում մետաղների և մասնավորապես պղնձի գների անկում է նկատվում, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի հանքարդյունաբերության մեջ պղնձի խտանյութի արտահանումը մեծ մասնաբաժին է կազմում։ 

Եվ այս առումով հատկանշական է, որ պղնձի գների անկման պատճառով 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերջին տասը տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանն ավելացրել է պղնձի արտահանման ծավալները, որպեսզի քանակի միջոցով կարողանա փոխհատուցել այն գումարների կորուստը, որն ունենում է պղինձն ավելի էժան արտահանելու արդյունքում։

Այսպիսով՝ ներկա իրավիճակում Հայաստանի տնտեսության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, ինչը աչալուրջ մոտեցում է պահանջում, որպեսզի հնարավոր լինի ժամանակին արձագանքել և ել քեր փնտրել երկրում ֆինանսատնտեսական ցնցումները կանխելու համար։

Իսկ ինչպես գիտենք, երկրում տնտեսական իրավիճակի համար հիմնական պատասխանատուն վարչապետն է, ով իր ձեռքը պետք է պահի տնտեսության զարկերակի վրա և անհրաժեշտության դեպքում համապատասխան ցուցումներ տա բացասական զարգացումների ազդեցությունը թուլացնելու համար, սակայն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը այս պատասխանատու օրերին արձակուրդ է մեկնել և իրեն ամբողջովին նվիրել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»«Հայկական սփյուռքի կենտրոնի» ղեկավար Ամրամ Պետրոսյանի ջանքերով՝ հայկական գյուղմթերքը կարտահանվի Կամերուն Երևանում կստեղծվի «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիա, որն իր տեսակով կլինի Հայաստանում առաջինն ու միակը․ Տիգրան ԱվինյանՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ