Վարչապետն անձամբ է ղեկավարում քարոզարշավը. ի՞նչ խնդիրներ է լուծում դրանով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ հանրաքվեի քարոզարշավն անձամբ գլխավորելու համար վարչապետ Փաշինյանը մարտի 10-ից 24-ը արձակուրդ է վերցրել, վկայում է այն մասին, թե ինչքան մեծ կարևորություն են տալիս իշխանությունները ՍԴ դատավորների հեռանալու հարցին, թե իրենց թիմի համար ինչ կենսական նշանակություն ունի ՍԴ յոթ դատավորներից ազատվելն ու յուրային դատավորներ ունենալը։

Այն աստիճան կենսական, որ երկրի կառավարման և տնտեսության համար հիմնական պատասխանատու համարվող վարչապետը, երկրի համար կարևոր խնդիրներով զբաղվելու փոխարեն, մարտահրավերների՝ գնալով ահագնացող աճի պայմաններում իր ուսերին է տանում քարոզարշավի ծանրությունը։

Այնինչ, Փաշինյանը կարող էր քարոզարշավի իրականացման հարցը թողնել իր թիմի ներկայացուցիչների վրա՝ մանավանդ այն պայմաններում, երբ քաղաքական ուժերի կողմից չկա ձևավորված «Ոչ»-ի քարոզչական շտաբ։ Առավել ևս, որ իր ելույթները նա կարող էր ունենալ նաև իր սիրելի «լայվով»՝ պետական գործերի «արանքում»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, ինչպես քանիցս նշել ենք, Փաշինյանը կարոտել էր փողոցը, կարոտել էր հանրահավաքային կյանքը, ուր իրեն զգում է ինչպես «ձուկը ջրում», ինչը չես ասի պետական կառավարման մասին:

Պակաս կարևոր չէ այն թեման, ինչի մասին պարբերաբար խոսվում է՝ սկսյալ հենց իշխանափոխության օրերից, այն է՝ վարչապետը չի վստահում իր թիմին, քանի որ իր թիմակիցների քարոզարշավը կարող է այնպիսի արդյունքներ չունենալ, ինչպիսին ակնկալում է և ինչպիսին կարող է լինել իր մասնակցության դեպքում։ Այսինքն, չունի այնպիսի թիմ, որն առանց Փաշինյանի կարող է ինչ-որ քայլ անել ու հաջողել: Ու ընդհանրապես, Փաշինյանը ակտիվ քայլեր չի ձեռնարկել ուժեղ թիմ ձևավորելու հարցում։ 

Փաշինյանից բացի, իշխանական թիմում ոչ միայն խարիզմատիկ քաղաքական ֆիգուր չկա, այլև շատերին հանրությունը չի էլ ճանաչում, քանի որ քաղաքական կենսագրություն չունեցող, անփորձ երիտասարդներ են։ Այս իրավիճակը մի կողմից էլ ձեռնտու է վարչապետին, քանի որ իր թիմը մշտապես կախված կլինի իրենից, և քաղաքական ինքնագործունեությամբ զբաղվողներ չեն լինի՝ հատկապես այն պարագայում, երբ Փաշինյանը անընդհատ ակնարկում է, թե պետական կառավարման համակարգում դավաճաններ կան։

Մյուս կողմից՝ անձամբ մասնակցելով քարոզարշավին և դրա շրջանակներում այցելելով տարբեր բնակավայրեր՝ Փաշինյանը, որը ցույցեր և երթեր կազմակերպելու և վարելու հմուտ մասնագետ է, նպատակ ունի խանդավառություն առաջացնել քաղաքացիների շրջանում, չթողնել, որ նրանց մոտ մնացած հույսի վերջին շողերը մարեն, քանի որ վերջին շրջանում ավելի էր նկատելի դառնում, որ քաղաքացիներն իշխանություններին նույնքան խանդավառությամբ չեն ընդունում, ինչքան որ անցյալ տարի, էյֆորիան այլևս չկա, նվազում է իշխանությունների վարկանիշը։ Սա՝ առնվազն:

Բացի դրանից, քարոզարշավը պատեհ հնարավորություն է հանրության տրամադրությունները շոշափելու, հասկանալու, թե ինչ ակնկալիքներ ունեն քաղաքացիները, կառավարությունը որ ուղղություններով է թերացել և ինչ ուղղությամբ պետք է աշխատի։ Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ հանրահավաքային այս ձևաչափով շատ բան չես իմանա, քանզի մի կողմից՝ վարչապետը առավելապես խոսող է, այլ ոչ լսող, մյուս կողմից՝ մարդկանց զգալի մասը այդ հավաքներին մասնակցում է կա՛մ զուտ հետաքրքրությունից ելնելով, կա՛մ էլ՝ պարտադրված:

Այդուամենայնիվ, այս առումով ուշագրավ էր Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե պետք է էմոցիոնալ շփվել միմյանց հետ, բայց դա չպետք է դառնա փոխադարձ ատելություն, մարդկանց յուրայինների ու օտարների բաժանելու գործընթաց։

Տպավորություն է առաջանում, որ վարչապետը խոստովանում է իրենց մեղքը հասարակությանը յուրայինների ու օտարների, սևերի ու սպիտակների բաժանելու ու թշնամանք գեներացնելու հարցում։

Սակայն այդ տպավորությունը միայն թռուցիկ է. մենք գործ ունենք ժողովրդին հաճոյանալու հերթական դրսևորման հետ, քանի որ եթե վարչապետն ընդունում է իրենց թերացումը, ապա ինչո՞ւ է հենց նույն քարոզարշավի ընթացքում իր քաղաքական հակառակորդների հասցեին թշնամական, քամահրական և նույնիսկ վիրավորական արտահայտություններ օգտագործում։ Սա ոչ թե էմոցիայի հարց է, այլ հանրության էներգետիկան ընդդիմադիրների դեմ ուղղելու քաղաքական հնարք։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 

 

Արա Վարդանյանն սկսում է «unfollowNikol» արշավը Հիմնանորոգվում է Երևանից դեպի Ստեփանակերտ ճանապարհի ամենավտանգավոր հատվածը. Գեղարքունիքի մարզպետ «Ամերիկյան ոստիկանությունը վախ է ներշնչում մարդկանց»․ Մոնսոն ՌԴ-ում գրանցվել է ևս մեկ դեղամիջոց, որը կօգտագործվի կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման համար Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր մեծ օջախ է ավելացել (տեսանյութ) Մարդիկ սկսել են մահանալ որովհետև ժամանակին բուժօգնություն չեն ստանում «Էրեբունի» ԲԿ-ում գումարի դիմաց կատարվում է COVID19-ի հակամարմինների և իմունոգլոբուլինի որոշում արյան մեջ Այլևս լռել չեմ կարող․Լիանա Անթառանյան Պարետի որոշմամբ՝ 72 ժամով արգելվել է «Վիլլա Հիլս» ռեստորանի գործունեությունը Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժողքի վերածած անսկզբունք ապիկարը Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը
website by Sargssyan