«Եղունգ ունեք, գլուխ­ներդ քո­րեք». հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի փո­փո­խու­թյունն ակն­հայտ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, հանրաքվեի քարոզչության շրջանակներում հանդիպումներ է ունենում տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ սկսելով Սյունիքի մարզից։ Այս առնչությամբ քննադատություններ են հնչում, որ ավելի նախընտրելի կլիներ, որ Փաշինյանն զբաղվեր իր պաշտոնեական պարտականություններով, քանի որ բազմաթիվ հրատապ խնդիրներ կան կուտակված (թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ժամանակավորապես ընդհատել է արձակուրդը)։

Ներկայիս իրավիճակում, երբ կորոնավիրուսի տարածումը խնդիրներ է ստեղծում աշխարհի տարբեր երկրներում, դրանով պայմանավորված հատուկ միջոցառումներ են ձեռնարկվում, և տնտեսական լուրջ պրոբլեմներ են ի հայտ եկել ողջ աշխարհում, երկրի ղեկավարը պետք է իր ողջ ջանքերը ներդնի, որպեսզի Հայաստանը կարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ տեղի ունեցող այս գործընթացներից։

Սակայն Փաշինյանը քաղաքացիների հետ անմիջական շփումներով մի քանի խնդիր է լուծում։ Նախ և առաջ՝ վերջինս փորձում է հանրությանը ցույց տալ, որ երկրում իրավիճակը և մանավանդ տնտեսական իրադրությունը գտնվում է իր վերահսկողության տակ, և նրանք կարող են հանգիստ զբաղվել իրենց գործերով։

Սրան զուգահեռ՝ Փաշինյանը ցանկանում է շոշափել քաղաքացիների տրամադրությունները, հասկանալ, թե մեկ տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են նկատվում հանրության մոտեցումներում։ Նա լավ է հասկանում, որ բացի ՍԴ դատավորներին փոխելու հարցից, ապրիլի 5-ի հանրաքվեով կշեռքի նժարին է դրվելու այն հարցը, թե հանրության շրջանում ինչ վստահության մակարդակ կա իշխանության նկատմամբ։

Եվ այս առումով հանրաքվեն յուրահատուկ քննություն է լինելու իշխանությունների համար։ Հենց դրա համար է, որ վարչապետը մեծ ռեսուրսներ է ներդնում՝ հորդորելով բնակչությանը առանց վարանելու «այո» ասել իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին, որն ի սկզբանե որակվել է անօրինական ու հակասահմանադրական։

Այնուամենայնիվ, ուշագրավ է այն հանգամանքը, որ եթե անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ էյֆորիայի ալիքը դեռևս պահպանվում էր, քաղաքացիները մեծ խանդավառությամբ էին մոտենում վարչապետին և քաջալերում վերջինիս, որ մեծ հույսեր են կապում նրա հետ, ապա հանրաքվեի քարոզչության ընթացքում տրամադրությունների փոփոխություններ են նկատվում։ Ընդգծված փոփոխություններ:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում են իրենց պրոբլեմները և սոցիալական վիճակը, քան մի քանի դատավորների աշխատանքից ազատելու հարցը, կամ թե նախկինում ինչ է կատարվել, որին այդքան շատ հղում է կատարում վարչապետն իր ելույթներում։ Քաղաքացիներն ավելի սթափ են մտածում, դրա համար էլ իրենց խնդիրների լուծումն ակնկալում են հենց վարչապետից, ով ժամանակին պայծառ ապագա էր խոստանում։ 

Եվ նրանցից շատերը վարչապետի հետ հանդիպումների ժամանակ իրենց պրոբլեմները բարձրացնում են նրա առջև, սակայն վարչապետն, իր սովորության համաձայն, հարցն այլ դաշտ է տանում՝ նշելով, թե դա պետության շրջանակներից դուրս է, քաղաքացիներն իրենք պետք է լուծեն դրանք և այլն։ Այսինքն, հարգելի «արժանապատիվ քաղաքացիներ», վարչապետն եկել է ասի, որ իր վրա հույս չդնեք, «եղունգ ունեք, գլուխներդ քորեք»:

Սա, բնականաբար, բացասական արձագանք է գտնում հանրության շրջանում։ Ու թերևս նաև հանրության շրջանում տրամադրությունների փոփոխության հետևանքով է, որ Փաշինյանը շատ զգայուն է դարձել քննադատությունների նկատմամբ, և ավելի ու ավելի էմոցիոնալ է արձագանքում դրանց։

 Սակայն հանրությունը չափազանց զգայուն է ամեն «մանրուքի» նկատմամբ, ու հեռու չէ այն օրը, երբ հասարակության մեծ մասը կհասկանա, որ իր ակնկալիքներն ուղղակի «ջրվում» են, որ ինքը նորից մնացել է միայնակ իր հոգսերի հետ, որ իր ու «ընտրյալ իշխանության» միջև հեռավորությունը աներևակայելի արագությամբ մեծանում է: Նման հեռավորություն մեր հասարակությունը տեսել է: Ով՝ ով, բայց դրա հետևանքների մասին ամենալավը հենց Փաշինյանը գիտի 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունների օրինակով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ոստիկանությունը եւս սննդի ծառայությունները կպատվիրակի այլ կազմակերպության. Փակ մրցույթ է լինելու 2 փուլով Արթուր Վանեցյանի շուրջ շարունակում են համախմբվել կուսակցություններն ու մարդիկ Համոզված ենք, որ ուկրաինացի ժողովրդի համար նույնպես դատապարտելի է ադրբեջանական ոտնձգությունը. Իշխան Սաղաթելյան Սահմանում կռիվ են անում․ դրսի մեր քաղաքացիներն ավելի են սրում պատերազմական իրավիճակը․ Մարուքյան Հարություն Գուլյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Ադրբեջանի ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում․ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանը կոչ է անում լինել հայոց բանակի ու զինվորի կողքին Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից Փաշինյանը կառավարության նիստում խոսեց հայ-ադրբեջանական լարվածության մասին Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բնակիչներին․ ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ինչպես են հայկական ստորաբաժանումները խոցում թշնամու տանկը. ՊՆ խոսնակը տեսանյութ է տարածել Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել. դատարանը վերահաստատել է նրա նկատմամբ ընտրված կալանավորումը. ՔԿ Իշխանավորների անբարոյականությունը ոչ խրամատ է ճանաչում, ոչ զինվորի արյուն, ոչ էլ պետություն. Աշոտյան Ադրբեջանի իշխանությունները շատ վատ իրավիճակում են. Տիգրան Աբրահամյան «Ժողովուրդ». Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել Կորոնավիրուսի 554 նոր դեպք, առողջացել է 583, մահացել 15 մարդ Հայաստանում և Ադրբեջանում սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան «Լույսը բարի չէր». Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարչապետի պարտականությունները դրվում են Տիգրան Ավինյանի վրա Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան նոր նշանակում է արել
website by Sargssyan