Ամուլ­սա­րի թնջու­կը կա­ռա­վա­րու­թյու­նը կրկին դի­լե­մա­յի առաջ է կանգ­նեց­նե­լու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է արդիական համապետական հարց, քանի որ այն բազմաշերտ է և սոցիալական բաղադրիչին զուգահեռ անմիջական ազդեցություն ունի մեր քաղաքացիների անվտանգության և առողջության վրա։ Խնդրի մյուս կողմում էլ դրված է Հայաստանի միջազգային հեղինակության և ներդրումային միջավայրի հարցը։

Եվ եթե վերջնականապես որոշվի, որ հանքը չի շահագործվելու, ապա բացասական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա, քանի որ «Լիդիան» ընկերությունը դատական գործընթաց է սկսելու Հայաստանի կառավարության դեմ՝ փոխհատուցում ստանալու պահանջով։

Իսկ այս դատական քաշքշուկը կարող է արտերկրյա ներդրողների աչքում նախադեպ դառնալ Հայաստանում ներդրումներ չկատարելու համար՝ համարելով, որ կառավարությունը պատշաճորեն չի կատարում ներդրողների առջև ստանձնած իր պարտավորությունները։ Եվ հենց այս հանգամանքն է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը փորձում է հանրությանը վստահեցնել, թե հանքի շահագործման բնապահպանական ռիսկերը կառավարելի են և շրջակա միջավայրին վնաս չի հասցվելու, սակայն հետաքրքրականն այն է, որ նույն Փաշինյանը, երբ ընդդիմադիր էր, կտրականապես դեմ էր արտահայտվում հանքի շահագործմանը։ 

Եվ Փաշինյանի մոտիվացիան այս հարցում պարզ է։ Երբ վերջինս ընդդիմադիր էր, կարող էր այս հարցի շահարկման միջոցով լրացուցիչ դիվիդենտներ շահել, բայց երբ ինքն իշխանության ղեկին է, ապա հարվածն իր վրա է վերցնելու հենց իր գլխավորած կառավարությունն ու առաջին հերթին ինքը։

Մի կողմից՝ հարվածի տակ է դրվելու Փաշինյանի իշխանության միջազգային հեղինությունը, իսկ մյուս կողմից՝ ներքին վարկանիշը։ Դրա համար էլ վարչապետը հարցի լուծումը ձգձգելու տարբերակ է ընտրել՝ չնայած մի քանի անգամ Ամուլսարի ճանապարհը բացելու կոչեր է արել ակտիվիստներին։

Նա փորձում է ինչքան հնարավոր է խուսափել հստակ դիրքորոշում արտահայտելուց։ Կարճ ասած՝ կառավարությունն այնպիսի քաղաքականություն է տանում, որ «գայլերը կուշտ մնան, իսկ ոչխարներն էլ՝ ողջ»։

Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ իշխանություններին ձեռնտու չէ, որ հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Ամուլսարի հարցը շատ շոշափվի, քանի որ այն բացասական ազդեցություն է ունենում իրենց իմիջի վրա։ Քաղաքացիները պահանջում են, որ կառավարությունը չեղարկի հանքի շահագործումը, իսկ իշխանության ներկայացուցիչները քարոզարշավի փուլում չեն կարող հանքի շահագործումը դադարեցնելու մասին խոստումներ տալ։

Եվ բնական պետք է համարել, որ երբ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում այցելեց Ջերմուկ, քաղաքացիները, մեղմ ասած, ուրախ տրամադրությամբ չդիմավորեցին նրան և դժգոհեցին, որ, չնայած առկա վտանգներին, Փաշինյանը դեմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը: Իսկ Փաշինյանն ամեն կերպ դարձյալ խուսափեց հստակ պատասխան տալ՝ նշելով, որ եթե պարզվի, որ բնապահպանական այնպիսի վտանգներ կան, որոնք կառավարելի չեն, ապա հանքը չի աշխատի, եթե՝ ոչ, ուրեմն այն պետք է շահագործվի:

Կա հարցի մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ կողմը. եթե ընդամենը ՍԴ 7 դատավորի փոխելու հարցը իշխանություններն իրենց շահերի համար կարող են դնել հանրաքվեի, ապա բազմաթիվ ակտիվիստների, բնապահպանների և, ընդհանրապես, քաղաքացիների մոտ հարց է առաջանում, թե այդ պարագայում ինչո՞ւ Ամուլսարի հարցն էլ չդնել հանրաքվեի։ Նույնիսկ այս առնչությամբ հարց հնչեց ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, սակայն վարչապետը փորձեց անորոշ պատասխան տալ, թե իբր իրենք ոչ մի բանով կաշկանդված չեն։

Բայց բոլորն էլ գիտակցում են, որ եթե բանը հասնի հանրաքվեի, ապա բնակչության մեծամասնությունը դեմ է արտահայտվելու հանքի շահագործմանը։ Դրա համար էլ դեռևս անցած տարի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշում էր, թե դեմ է, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը լուծվի հանրաքվեի ճանապարհով. 

«Պարզ ա, որ ջերմուկցին կասի, որ ես չեմ ուզում»: Իրականում՝ ոչ միայն ջերմուկցին: Ըստ ամենայնի, ապրիլի 5-ին սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Ամուլսարի հարցը կրկին ակտուալ կդառնա, և դժվար է կանխատեսել, թե իրադարձությունները ինչ ընթացք կստանան։ Սակայն կառավարությունը լուրջ դիլեմայի առաջ է կանգնելու՝ նորից գնա՞լ հարցի լուծումը հետաձգելու ճանապարհով, թե՞ կտրուկ որոշում կայացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գագիկ Ծառուկյանը շարունակում է վայելել ժողովրդական գործչի համբավը 18-20 հազար ասիմպտոմների հետքերով «Մեյմանդարի» շուկան փակված է. գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել. կան ձերբակալվածներ. Նիկոլ Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒՆԻՍԻ). Տե­ղա­հան­վել է Խան­ձա­ձո­րի բնակ­չու­թյու­նը, հայ քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը մի­ա­վո­րել են իրենց ուժերն ընդ­դեմ թուրք խու­ժա­նի Պետք է սպեցնազը հանեմ ու ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ. Նիկոլ Փաշինյան Ինչ­պե՞ս բարձ­րաց­նել դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը սննդի մի­ջո­ցով. իմու­նի­տետն ու Covid-19-ը. «Փաստ» 515 նոր դեպք, 12 մահվան դեպք Այս տար­վա առա­ջին եռամ­սյա­կում շի­նա­րա­րու­թյան ծա­վալ­նե­րը նվա­զել են 9,4 տո­կո­սով. «Փաստ» Առանց գա­ղա­փա­րա­խո­սու­թյան.գա­ղա­փա­րա­կան մի­ակ առանց­քը՝ մի­ա­հե­ծա­նու­թյուն. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Ար­ժև­ո­րել պետք է մշտա­պես, այլ ոչ թե սոսկ այն ժա­մա­նակ, երբ ունեք կա­րի­քը. կյան­քը պատ­վե­րով հա­մերգ չէ. «Փաստ» Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են. «Փաստ» Հայաստանում իշխանությունն իր բուն գործը թողած՝ սկսել է «ով է մեղավորը» արշավը․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Ի՞նչ մե­սիջ­ներ է հղում վար­չա­պե­տը հան­րու­թյա­նը. «Փաստ» Վերջնաժամկետը հունիսի 15-ն է, հետո պարզ կդառնա՝ ով է վայր դնում մանդատը, ով՝ խելոքացած շարունակում աշխատել. «Հրապարակ» Տնտե­սա­գետ. «Խնա­յո­ղա­կան մո­տե­ցու­մը ճիշտ չէ. հե­տա­գա­յում ավե­լի մեծ խնդիր­ներ կու­նե­նանք». «Փաստ» Մինչ Վենետիկից պատասխան կգա.... «Փաստ» Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը շանտաժի՞ են ենթարկել Անի Սամսոնյանին. «Հրապարակ» Խորհրդարանն արձակուրդ կգնա ավելի ուշ. «Փաստ» Պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­ներն այ­լևս անի­մաստ են. «Փաստ»
website by Sargssyan