Քաղցկեղ ունեցող երեխաներն դեղորայք, սնունդ տրվում է առանց րոպե անգամ ուշացման
БлогՇրջանառվող տեղեկությունը, թե այս օրերին քաղցկեղ ունեցող երեխաները մնացել են առանց բուժման և դեղորայքի, իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամի աշխատակազմը մշտական կապի մեջ է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների և նրանց ծնողների հետ։
«Անհրաժեշտ դեղորայքը, ֆինանսական աջակցությունը և օրական 4-անգամյա սնունդը տրամադրվում է առանց րոպե անգամ ուշացման։ Միաժամանակ հավելում ենք, որ հիմնադրամը տնից աշխատելու որոշում է կայացրել՝ ելնելով սոցիալական պատասխանատվությունից, որպեսզի քաղցկեղ ունեցող երեխաների համար սահմանափակվեն հավելյալ ֆիզիկական շփումները։ Խնդրում ենք ապատեղեկատվություն մի՛ տարածեք և չճշտված տեղեկություններով խուճապի մի՛ մատնեք հասարակության լայն շրջանակներին»,-գրել է Հարությունյանը: