Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան Եթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ» «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»


«Նաև հա­սա­րա­կա­կան աջակ­ցու­թյամբ պետք է հա­մախմբ­վել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք հաղ­թա­հա­րել իրա­վի­ճա­կը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆորսմաժորային իրավիճակներում յուրաքանչյուր իշխանություն չէ, որ կարողանում է վերահսկողության տակ պահելու ունակություն ցուցաբերել։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, առկա իրավիճակը տեղավորվում է հենց ֆորսմաժորի տրամաբանության մեջ, և վերոնշյալ հանգամանքն այս օրերին շատ երկրներում է արծարծվում։

«Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, ապա ի սկզբանե մեծ կասկածի տակ էր այն, որ շատ ավելի խաղաղ, պարզ իրավիճակներում որոշումներ ընդունել չկարողացող իշխանությունը նման բարդ իրավիճակներում միանգամից կկարողանար տիրապետել իրավիճակին։ Կարելի է փաստել, որ երկիրն այս իրավիճակին նախապատրաստելու համար բավականին լուրջ ժամանակ է կորսվել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը։

Նա առանձնացրեց պատասխանատվության, անլրջության ու դիլետանտիզմի խնդիրները։

«Ես մինչ այս կրկին առիթ եմ ունեցել ասելու, որ չեն ընկալում, թե ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում իշխանությունը։ Իրենց թվում է, թե սոցցանցերում ստատուս գրելով քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ զբաղվելը շարունակվում է նաև իշխանություն վերցնելու ժամանակ։ 

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր երկիրն անընդհատ պերմանենտ պատերազմական իրավիճակում է։ Եթե շատ երկրների համար ֆորսմաժորը պանդեմիան կամ համաճարակն են, մեզ համար ֆորսմաժորի մշտական վտանգ կա՝ ի դեմս պատերազմի։ 

Բայց խնդիրը հենց այն է, որ մարդկանց թվում է, թե պատերազմ չկա։ Օպերայի սրճարաններում նստած մարդուն թվում է, որ եթե սահմանին զոհվում են, դա իրեն չի վերաբերում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պարագայում էլ էր շատերին թվում, որ մեր շուրջը, հատկապես մեր հարևան երկրում կատարվողը մեզ չի վերաբերում, որովհետև մեզնից հեռու է։ 

«Եվ խնդիրը, ցավոք, առաջին հերթին կառավարությանն է վերաբերում, որի որոշ ներկայացուցիչների գնահատականներն ու արտահայտությունները որպես բացասական օրինակներ կարող են գրանցվել Գինեսի գրքում՝ ցույց տալու, թե ֆորսմաժորային իրավիճակներում կրիզիսային մենեջմենթն ինչպիսին չպետք է լինի։ 

Բացի այդ, անպատասխանատվության, անլրջության, դիլետանտիզմի, որոշ դեպքերում էլ ինֆանտիլիզմի դրսևորում էր ռեալ պանդեմիայի պայմաններում հանրահավաքներ կազմակերպելը մի մարզում, որն անմիջականորեն հարևանություն է անում Իրանի հետ։ Երբ ամբողջ աշխարհում խոսվում է վտանգների մասին, մեզ մոտ հայտարարվում է «կորոնավիրուսն ում շունն է» ու արվում այն, ինչ արգելվում է այլ երկրներում։ Երբ իշխանությունն անպատասխանատու և անլուրջ դրսևորումներ է ցուցաբերում, ինչպես կարո՞ղ է հասարակությունը վստահել իշխանությանը։ Պարզ է, որ անվստահության զգացում կա»,-ընդգծեց Վ. Հակոբյանը՝ մյուս կողմից նշելով, որ այս իրավիճակը կարող է յուրօրինակ թեստ դառնալ։

«Սա շատ լավ թեստ է կառավարության համար, որը կօգնի հասկանալ, թե որքա՞ն են տիրապետում իրավիճակին, որքանո՞վ է գործում քաղաքացիական պաշտպանության համակարգը, որովհետև համաճարակն իրականում ժամանակավոր երևույթ, սա էլ կանցնենք, բայց մենք անընդհատ նման վտանգների առաջ կարող ենք կանգնել, որովհետև պատերազմող երկիր ենք։ 

Սա թեստ է նաև այն առումով, թե կառավարությունը որքանո՞վ է պատրաստ երկիրը կառավարել արտակարգ իրավիճակներում։ Իրավիճակի գոնե առաջին փուլերում այս թեստը կառավարությունը չի հանձնել։ 

Բացի այդ, որոշ ղեկավարների վարքագիծը տարօրինակ էր, ինչը շատ լուրջ քննության առարկա պետք է լինի։ Իշխանությունը սիրում է քննիչ հանձնաժողովներ ստեղծել։ Նման մի հանձնաժողով էլ պետք է ստեղծվի՝ քննելու, թե ինչո՞ւ էին անլուրջ վերաբերվում մի համաճարակի, որը կարող է պարալիզացնել աշխարհը։ 

Այսինքն, քննել, թե որ պաշտոնյան իրեն ինչպես է պահել, որքանո՞վ է պատրաստ եղել թե՛ մարդկային, թե՛ պրոֆեսիոնալ և թե՛ մենեջերական հատկանիշներ ցուցաբերելու տեսանկյունից։ Սա շատ լավ թեստ է, որն այս ամենից հետո կարող է թույլ տալ լավ ֆիլտրել ու մաքրել պետական ապարատը հենց այն մարդկանցից, որոնց բերել է Նիկոլ Փաշինյանը»,-ընդգծեց նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ աշխարհում դեռ հունվար ամսից առկա էին խնդիրներ, ինչը պետք էր հաշվի առնել։

«Մենք մոտ երկու ամիս ժամանակ ունեինք՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, հասկանալու, թե ինչպես են վարվում նման իրավիճակներում։ Ուրիշների սխալների վրա սովորելու ժամանակ ևս ունեինք, որ նույն սխալները չկրկնելով՝ պետական, կառավարչական ապարատն ու ժողովրդին նախապատրաստեինք այս ամենին։ Բայց այդ բոլոր անհրաժեշտ քայլերն առնվազն երկու ամիս ուշացումով են արվում։ Մեզ մոտ մի նախարար առավոտը մի բան էր ասում, ցերեկը մեկ այլ նախարար առաջինին հակասող հայտարարություն էր անում, վարչապետը առավոտը մի բան էր հայտարարում, ցերեկը մեկ այլ բան, երեկոյան՝ մեկ ուրիշը։ 

Բացի այդ, շատ պաշտոնյաներ ընդհանրապես կորած են, քարտեզի վրա պետք է ման գալ՝ հասկանալու, թե որտեղ են»,-նշեց նա՝ հավելելով, որ երևի աշխարհում չկա մի երկիր, ուր համաճարակի դեպքում մեկուսացմամբ, զանգվածային հավաքներ արգելելու և հանրային վայրերը փակելու փոխարեն հակառակը հայտարարեն։

«Օրինակ, ասեն՝ գիտեք՝ հիմա ամենակարևորը Սահմանադրական դատարանի 7 դատավորներին փոխելն է, «կորոնավիրուսն ում շունն է»։ Անպատասխանատվության գագաթնակետն է, երբ քաղաքական ինչ-որ կոնյուկտուրային հարց ավելի է կարևորվում մարդկանց առողջությունից»,-նկատում է նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց իրավիճակից դասեր քաղելու անհրաժեշտության մասին։

«Լավ, վատ՝ սա իշխանություն է կոչվում։ Համաճարակների ու, առհասարակ, ֆորսմաժորների ժամանակ այլ բան չի մնում, քան ինչ-որ մի կուրսի շուրջ համախմբվելն է, որը մնում է օրվա իշխանությունը՝ անկախ նրանից, թե իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում և ինչ որակի է։ Իրենք հիմա պետք է հասկանան, որ անսխալական չեն։ Մենք մինչ այս էլ խոսել ենք այն մասին, որ ամբողջ ժողովուրդը էյֆորիայից վաղուց դուրս է եկել, բայց կոնկրետ իշխանավորներ դեռ էյֆորիայի մեջ են։ Կարծում եմ՝ հիմա պետք է հասկանան, որ երբեմն պետք է լսել թե՛ մասնագետներին, թե՛ փորձված մարդկանց՝ անկախ քաղաքական պատկանելիությունից»,-նշեց քաղտեխնոլոգը։

Մեր զրուցակիցը հավելեց՝ մինչ այս տեսել ենք գերտերության փլուզում, անկախ Հայաստանի կայացման 30 տարիներ, և այսօր առկա իրավիճակն իրականում ամենասարսափելին չէ։

«Մենք տեսել ենք 90-ականների պատերազմ, ցուրտ ու մութ տարիներ, թալան և այլն։ Սա է պատճառը, որ քիչ թե շատ հասուն սերունդը որոշակի իմունիտետ ունի։ Դրա համար առանձնապես խուճապի մեջ չենք, սա էլ է անցնելու, ու անգամ համաշխարհային թվերն են ցույց տալիս, որ սա ամենասարսափելի համաճարակը չէ։ 

Սա պարզապես համաճարակ է, որը պետք է կարողանալ կանգնեցնել։ Եթե անգամ սովորական գրիպ լիներ, ամեն ինչ պետք է արվեր տարածումը կանխելու համար։ Հարցն այլ է. երբ իշխանությունը լսելու և սովորելու ցանկություն չունի, երբ օդերում է, համարում է, որ անսխալական է, որ ի ծնե իշխանություն է եղել, ամեն ինչ գիտի ու իրեն աշխարհի ամենալուրջ մասնագետներին հավասար է զգում, միշտ խնդիրներ է ունենալու։ 

Այդուհանդերձ, հույս ունեմ, որ ձախողած առաջին փուլից հետո իրենք մի քիչ խել քի են գալու և լրջանալու են։ Ամեն դեպքում, նաև հասարակական աջակցությամբ պետք է համախմբվել, որպեսզի կարողանանք հաղթահարել իրավիճակը»,-եզրափակեց Վ. Հակոբյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան