Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. Տեսանյութ Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Վերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան


Որ ­ամեն ան­գամ առն­վազն մեկ քայլ ուշա­ցած չլի­նենք...«Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ, և իրավիճակն այնպիսին է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստիպված եղավ հայտարարել համաշխարհային պանդեմիայի մասին։ Ուշագրավ է, որ Չինաստանում, որտեղից սկզիբ էր առել համաճարակը, իրավիճակը սկսել է բարելավվել, սակայն ի տարբերություն Չինաստանի, վիճակը շարունակում է մնալ բարդ Եվրոպայում, հատկապես՝ Իտալիայում, որի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել, որովհետև վարակը շատ արագ տարածվեց այդ երկրում, իսկ կորոնավիրուսից մահացածների թիվը բավականին մեծ է։ 

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ մոտ 1,4 միլիարդ բնակչություն ունեցող հսկայական Չինաստանը կարողացավ կանխել վարակի տարածումը իր ամբողջ երկրի տարածքով մեկ, իսկ Իտալիան չկարողացավ։ Խնդիրն այն է, որ Չինաստանը վարակի տարածման հենց սկզբից շատ խիստ միջոցներ կիրառեց, առանց վարանելու մեկուսացվեցին բոլոր վարակակիրները, սահմանափակվեց տեղաշարժը, քանի որ կորոնավիրուսը շատ արագ կարող էր տարածվել երկրով մեկ։ Իսկ Իտալիայում վարակի տարածման սկզբից անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեցին, թերագնահատվեց վարակի տարածման հավանականությունը, դրա համար էլ այդ երկրում այդպիսի իրավիճակ է ստեղծվել։ Իսկ ի՞նչ կատարվեց Հայաստանում:

Երբ մեր երկրում գրանցվեցին վարակի առաջին դեպքերը, խիստ միջոցառումներ չձեռնարկվեցին, որպեսզի հնարավոր լիներ առավելագույնս կանխել վարակի հետագա տարածումը։

Վարակի տարածումը կանխելուն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունները մեղադրում էին ընդդիմադիր քաղաքական ուժերին, լրատվամիջոցների և հանրության որոշակի հատվածին (ովքեր արտակարգ միջոցառումներ ձեռք առնելու կոչեր էին անում), թե իբր նրանք արհեստական խուճապ են հրահրում։

Վարչապետ Փաշինյանը ակտիվորեն մասնակցում էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և քաղաքացիներին հավաստիացնում՝ «թու-թու-թու», իրենց հաջողվում է խուսափել կորոնավիրուսի տարածումից, և անգամ վստահ հայտարարում, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»։ Եվ այդ ընթացքում իշխանությունները նույնիսկ հեգնում էին նրանց, ովքեր քարոզչական այցերը դադարեցնելու, հավաքներն արգելելու, դասերը դադարեցնելու կոչեր էին անում՝ հաշվի առնելով, որ աշխարհի տարբեր երկրներում արտակարգ միջոցներ են ձեռնարկվում, դադարեցվում են զանգվածային միջոցառումները։

Կարճ ասած՝ իշխանությունները սկզբից թերագնահատեցին վարակի վտանգավորությունը։ Իսկ ահա, երբ վարակը տարածվել է, կամ, ինչպես ասում են, «դանակը ոսկորին է հասել», կառավարությունը, ինչպես այլ խնդիրների դեպքում, սկսել է գործի անցնել։ Ընդ որում, ամեն անգամ առնվազն մեկ քայլ ուշացած:

Ու զարմանալին այն է, որ իշխանություններն իրենց թերացումներն ընդունելու փոխարեն հարցը դնում են միայն քաղաքացիների անհատական պատասխանատվության տակ։ Մասնավորապես խոսվում էր Միլանից կորոնավիրուսի վարակով ժամանած էջմիածինցի կնոջ մասին, որ նա անհրաժեշտ պատասխանատվության մակարդակ չի դրսևորել, շփվել է քաղաքացիների հետ, մասնակցել նշանդրեքի ու վարակել մարդկանց։

Սակայն վերջինիս մեղադրելուց առաջ իշխանությունները պետք է լավ գիտակցեին, որ հաշվի առնելով Իտալիայում կորոնավիրուսի տարածվածության մակարդակը՝ Միլանից ժամանող քաղաքացիների մոտ վարակվածության մեծ հավանականություն կա, և հատուկ ստուգման պետք է ենթարկեին նրանց ու անհրաժեշտության դեպքում մեկուսացնեին՝ այդ թվում նաև այդ կնոջը։ Սա առաջին հերթին պետության պարտավորությունն է:

Դա էլ քիչ չէ, պարզվում է, որ ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը, ինքը Մեղրիից Երևան գնալիս անցել է Մեղրիի բնակիչներից մեկի մոտով, ով, ինչպես պարզվել է, վարակված է կորոնավիրուսով։ Նույն հաջողությամբ այսպիսի անփութության պարագայում վարչապետը կարող էր վարակվել ու վարակել ոչ միայն քարոզչության շրջանակներում իր հետ շփվող քաղաքացիներին, այլև կառավարության ներկայացուցիչներին։ Ավելին, այդ նույն բնակիչը կարող էր վարակել վարչապետի հետ շրջողներին: Բարեբախտություն է, որ նման դեպք չի արձանագրվել: Գոնե առայժմ նման տեղեկատվություն չկա:

Մի խոսքով, կորոնավիրուսը նաև յուրահատուկ թեստ է պետական կառավարման համակարգի համար: Անշուշտ, այս փուլում բոլորս պետք է հնարավորինս աջակցենք կառավարությանը՝ հաղթահարելու այս փորձանքը ևս: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ կառավարությունն էլ ականջալուր լինի մասնագետների, փորձագետների, ԶԼՄ-ների արձագանքներին, այլ ոչ թե մերժողական, առավել ևս հեգնական տոնայնությամբ անտեսի դրանք: Միասնականությունը միակողմանի չի լինում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ«Հրապարակ».Լրագրողներն ԱԺ նախամուտքից առաջ կարող են գնալ միայն , եթե որեւէ պատգամավոր անցագիր իջեցնի«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը «Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցումՀայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. ՏեսանյութԱդրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրաՎարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվելՎերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Զինվոր է ինքնասպան եղելՄանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում են Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Ալիեւը կոնկրետ խնդիր է լուծում՝ ձգտելով հնարավորին մեծ տարածքներ պոկել Հայաստանից. փորձագետ Մահացել է Մայք Հոյը Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ Գազ չի լինելու Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Ոսկին էժանանում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ» Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Կորոնավիրուսային իրավիճակը՝ ՀայաստանումՏարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Վնասվածքը ստացել է կրակային դիրքում. նոր մանրամասներ զոհված զինծառայողից Փաշինյանների էլիտար, միևնույն ժամանակ «համեստ» ընտանիքը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նշել Վարդավառի տոնըՓաշինյանը նոր որոշում է կայացրելՉկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ Իտալիայի Պարմա քաղաքում այսօր տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ «Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»Արցախում զինվոր է մահացել