Երևան, 18.Հունիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում պայթել է ականի վրա Ավտոբուսի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխային (տեսանյութ) «Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավը՝ վաղը 11:15-ին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ «Տարած-բերածն իրենք են՝ Ալիևի, Էրդողանի տուն, այն էլ մի քանի անգամ». Էդուարդ Շարմազանով Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը զբոսնում են Գյումրիում. տեսանյութ Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգությունը և կայուն զարգացման ծրագրերը Ավստրալիայի իշխանությունն արգելել է AstraZeneca-ի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է մոտ 10 դրամով «Պատիվ ունեմ» դաշինքն ահազանգում է


Ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում բո­լո­րի հա­մար չա­փա­զանց լավ լու­ծում­ներ չեն լի­նում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսը, այդուհանդերձ, ինչպես և սպասելի էր, թափանցեց Հայաստան: Փաշինյանի «թու-թու-թու»-ն չօգնեց, քանի որ համաճարակը սնահավատ չէ: Կառավարությունը ակնհայտորեն չէր նախապատրաստվել այս իրավիճակին՝ թերևս հույս ունենալով, որ եղանակները արագ կտաքանան մինչև +2527օ և միաժամանակ հնարավոր կլինի անցկացնել այնքան ցանկալի հանրաքվեն: 

Հենց այդ միջոցառումն էլ ակնհայտորեն իշխանության անգործության հիմնական պատճառներից մեկն էր, թեպետ երբ առաջին վարակակիրը հայտնվեց Իրանում, անմիջապես պետք էր միջոցներ ձեռնարկել ու փակել սահմանները: Բայց իշխանությունը նախապատրաստվում էր քարոզարշավի, մինչև Սյունիքում և Վայոց ձորում անցկացված հանդիպումներից էլ պարզ դարձավ, որ կորոնավիրուսը խրոխտ քարոզարշավից էլ չի վախենում և գրոհում է:

Այժմ իշխանությունը նոր-նոր անցնում է հրատապ միջոցների ձեռնարկման ՝ հընթացս փորձելով սեփական անպատասխանատվության մեղավորությունը բարդել «անգիտակից» քաղաքացիների վրա: Եվ, այնուամենայնիվ, իրավիճակն ակնհայտորեն վատթարացման միտում ունի. հիվանդների ու մեկուսացվածների թիվն օրավուր մեծանում է: 

Մյուս կողմից՝ արդեն իսկ փակված սահմանների պարագայում չի հաջողվելու պահպանել տնտեսական ակտիվության եղած համեստ տեմպերը: Հետևապես տնտեսության հիմնական ճյուղերում կորուստներն անխուսափելի են, արդեն իսկ անհանգստացնող վիճակում է տուրիզմը: Զբոսաշրջիկների բացակայությունը հարվածում է ամբողջ սպասարկման ոլորտին, արտարժույթի նվազման հետևանքով սկսված դրամի արժեզրկումը շարունակվելու է: 

Իհարկե, ԿԲ-ն կարող է պահուստային ֆոնդից դոլար նետել շուկա և առժամանակ պահել դրամի փոխարժեքը, բայց դա կունենա միայն կարճաժամկետ արդյունք, քանի որ պետական պահուստները անսպառ չեն:

Տնտեսական իրավիճակի վրա արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում ռուսական ֆոնդային շուկայի լրջագույն անկումը, որի պատճառը նավթի գնի շուրջ առաջացած պատերազմներն են՝ արդյունահանող երկրների միջև: 

Ռուբլին արժեզրկվել է առնվազն 10 նիշով, ինչը նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտները ևս նվազելու են, որովհետև իջնելու է ռուբլու գնողունակությունը: 

Թեպետ Ռուսաստանը ակնհայտորեն շատ լուրջ է նախապատրաստվել համաճարակին, բայց եթե այն լայն տարածում ստանա, կարող են բազմաթիվ աշխատատեղեր փակվել: Այդ դեպքում Հայաստանից «խոպան» մեկնածների առնվազն մի մասը հարկադրված կլինի վերադառնալ, ինչը համալրելու է գործազուրկների բանակը և, բնականաբար, մեծացնելու սոցիալական լարվածությունը: Բոլոր այս աննպաստ սցենարներին Հայաստանի կառավարությունը ակնհայտորեն պատրաստ չէ:

Ավելին, իշխանությունը մինչ երեկ դեռևս տատանվում էր նույնիսկ հանրաքվեի չեղարկման հարցում: Այն դեպքում, երբ մի ամբողջ քաղաք՝ Էջմիածինը, հայտնվել է համաճարակի գոտում, իսկ տարածումն ադեն ընդգրկում է այլ բնակավայրեր: Իշխանության մտահոգությունը հասկանալի է, որովհետև հանրաքվեի անցկացումը ավելի ուշ ժամկետներում հազիվ թե վարչախմբի համար դրական ելքով ավարտվի: 

Սակայն այլ բան է ցանկությունը, այլ բան՝ իրականությունը: Հաճախ իրավիճակն ինքն է թելադրում բոլոր ցանկությունները, այդ թվում՝ այնպիսի «կենաց-մահու» ցանկությունը, ինչպիսին ունի այս իշխանությունը արագորեն ՍԴ դատավորներից ձերբազատվելու: Դա ցույց տվեցին նաև կառավարության նիստում և ԱԺ-ում երեկվա քննարկումները: Արտակարգ իրավիճակներում, ինչպես պատերազմի ժամանակ, բոլորի համար չափազանց լավ լուծումներ չեն լինում, լինում են միայն վնասները առավելագույնս բացառող կամ գոնե նվազագույնի հասցնող լուծումներ:

Այնպես որ, լավ է, որ թեկուզ ուշացումով, բայց որոշակի քայլեր ձեռնարկվում են: Ու հետագայում էլ բոլոր հարցերին պետք է տալ այնպիսի լուծումներ, որոնք սեփական ցանկություններից չեն բխում, այլ հանուրի շահերից: Հակառակ դեպքում իշխանությունը կփոխվի շատ ավելի արագ, քան խորհրդարանում և կառավարությունում նստածները պատկերացնում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանըՀրապարակը՝ կապիտուլյանտի ելույթի պահինԲՀԿ-ն համապետական հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակումՈվ է կանգնած Տիգրան Արզաքանցյանի դեմ քարոզարշավի հետևում«Լուսավոր Հայաստան»-ը Արագածոտնի մարզի Նոր Արմանոս համայնքում10 օր անհետ կորած համարվող ադրբեջանցին Աղդամում պայթել է ականի վրա Ավտոբուսի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հեծանվորդ երեխային (տեսանյութ) «Լուսավոր Հայաստան»-ը Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում«Մեր տունը Հայաստանն է». քարոզարշավը՝ վաղը 11:15-ինՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ «Տարած-բերածն իրենք են՝ Ալիևի, Էրդողանի տուն, այն էլ մի քանի անգամ». Էդուարդ Շարմազանով Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Կարապետյանը զբոսնում են Գյումրիում. տեսանյութ Ո՞ր քաղաքական ուժը կարող է իրականացնել երկրի անվտանգությունը և կայուն զարգացման ծրագրերըԱվստրալիայի իշխանությունն արգելել է AstraZeneca-ի կիրառումը 60 տարեկանից ցածր անձանց համար Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. եվրոն էժանացել է մոտ 10 դրամով «Պատիվ ունեմ» դաշինքն ահազանգում է Արման Թաթոյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին Էրդողանը հայտարարել է, Հայաստանն Ադրբեջանին պետք է տա...«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Նոր փոփոխություն՝ Վրաստան մուտք գործելու համար «Հայաստան» դաշինքի այցը Գեղամասար (լուսանկարներ) Արա, Լիլիթ Մակունցը դու ես, Աննա Հակոբյանն էլ ես դու. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանին աղ ու հացով դիմավորեցին Վարդենիսում «5165» շարժման հիմնադիր անդամները՝ Տավուշի մարզում Նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի պատգամավորության թեկնածուների քաղաքական զբոսանքը Երեխան ունի կոտրվածքներ, վիճակը ծայրահեղ ծանր է. Մանրամասներ երեխայի առողջական վիճակից, ով տուժել է ենթադրաբար Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածիցԵղանգը կկոխեմ փորդ. Նիկոլի աջակիցը՝ լրագրողին. Տեսանյութ Կառավարությունը գումար է հատկացրել ուսուցիչների պարտադիր ատեստավորման համար Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի դրոշի գույները. «Փաստ»4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին. ՊԵԿ Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ Հարգելի՜ պետական ծառայողներ, ներկայացման վերջին արարն է, մի՛ գնացեք այսօրվա հանրահավաքին. Հովհաննիսյան Իրականում քանի անհետ կորած ունենք. Պարզաբանում է վարչապետի օգնականը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆԻՍԻ). Հիմնադրվել է Երևանի բուսաբանական այգին. «Փաստ»Սուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից վնասվածք ստացած երեխան կոմայի մեջ է․հայրը մանրամասներին տեղյակ չէ Սուրենավան գյուղում Սուրեն Պապիկյանի «Տոյոտա Լանդ Քրուիզերը» հարվածել է «Նիվային». կան տուժածներ, այդ թվում՝ երեխա Ջրամատակարարումը կդադարեցվիՊետական ո՞ր գերատեսչություններին իրենց խնդիրներով կարող են դիմել քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները. «Փաստ»Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը Առավոտից անընդհատ ահազանգեր ենք ստանում. Ռուբեն Մելիքյան Ռոբերտ Քոչարյան. Ամեն ինչ կանենք` մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար Վերին շորժայում բնակիչը արթնացել է ադրբեջանական կրակոցից Որպես պոպուլիստ քաղաքական գործիչ՝ նա գործել է՝ ելնելով իր սեփական վարկանիշի շահերից. ո՞ւմ վրա է խաղադրույք կատարել Կրեմլը. «Փաստ»Այսօր վիճակն էլ ավելի անմխիթար էր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96 նոր դեպք, մահացել է 1 մարդ Ի՞նչն է պարզաբանում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը. «Փաստ»Նա հաղթել է․ Ինչպես է անցել Պուտին-Բայդեն հանդիպումը Ժնևում Կարմիրբերետավորներն ուժով բերման են ենթարկում եղեգնաձորցիներին` Փաշինյանի հավաքը նկարահանելու համար Պետության հզորության առաջնահերթ ցուցանիշը տնտեսությունն է. ԲՀԿ-ն լավ գիտի, թե ինչպես այն արդյունավետ կառավարել. «Փաստ»