Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին


Ար­տա­կարգ դրու­թյան նպա­տակ­ներն ու էու­թյու­նը. ոչ ստան­դարտ իրա­վի­ճակ­ներ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր պետության խնդիրը հանրության անվտանգության ապահովումն է։ Դրա համար էլ անվտանգության համակարգի ձևավորումը առաջնային տեղ է զբաղեցնում պետական համակարգում, որը միտված է հասարակության բնականոն կենսագործունեությունը ապահովելուն՝ լինի դա ստանդարտ իրավիճակներում, թե արտակարգ պայմաններում։

Բայց շատ հաճախ արտաքին և ներքին սպառնալիքների պարագայում երկրները ստիպված են լինում հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որոնք նախատեսում են ռեսուրսների կենտրոնացում և անվտանգության մակարդակի բարձրացում։ Իսկ սա հիմնականում տեղի է ունենում արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում։

Արտակարգ դրությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է, որը սահմանվում է պետության ամբողջ տարածքում կամ առանձին հատվածներում ներքին և արտաքին վտանգներից պաշտպանվելու, ինչպես նաև երկրի սահմանադրական ու հասարակական կարգը պահպանելու նպատակով։

Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմը հիմնականում կիրառվում է պատերազմների, աղետների, համաճարակների, հումանիտար և տնտեսական ճգնաժամների, ինչպես նաև այլ սպառնալիքների պարագայում։ Սովորաբար արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է քաղաքացիների, իրավաբանական անձանց ազատությունների և իրավունքների սահմանափակում, իսկ մյուս կողմից՝ նրանց համար լրացուցիչ պարտականությունների սահմանում։ 

Օրինակ՝ Հայաստանում արտակարգ դրությունը ենթադրում է անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում, գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում, տեղեկատվության փոխանցման սահմանափակում և այլն։

Տարբեր երկրներում արտակարգ դրության ռեժիմները տարբեր պայմաններ են նախատեսում։ Եվ դա կախված է պետությունների օրենսդրական կարգավորումներից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում 1976 թվականին ընդունվեց արտակարգ դրություն սահմանելու հատուկ կարգ, որով միաժամանակ կարող են սահմանվել բազմաթիվ արտակարգ դրության ռեժիմներ։ Ներկա դրությամբ ԱՄՆ-ում գործում է ավելի քան 30 արտակարգ դրության ռեժիմ։

Պատմության ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ արտակարգ դրության հայտարարումը պայմանավորված է եղել դիկտատոր ղեկավարների՝ իրենց իշխանությունը երկարացնելու հանգամանքով։ Իսկ արտակարգ դրության էությունը հիմնականում պայմանավորված է եղել քաղաքացիների իրավունքների սահմանափակումներից օգտվելու և իշխանական ռեսուրսները կենտրոնացնելու հետ։

Եվ պատահական չէ, որ դեռևս Հին Հռոմի ժամանակաշրջանում հռոմեացի դիկտատորները, որոնք հստակ սահմանված լիազորություններով օժտված դատավոր էին, միջինը 6 ամիս ժամկետով ընտրված, արտակարգ իրավիճակների ժամանակ բացարձակ իշխանություն էին ստանում և շահագրգռված էին, որպեսզի այդպիսի իրավիճակներ ստեղծվեն։

Սակայն պետք է նշել, որ ժողովրդավարության պայմաններում առանց անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և սպառնալից իրավիճակի, իշխանությունների կամայականությամբ պայմանավորված հնարավոր չէ արտակարգ դրություն մտցնել։ 

Եվ պատահական չէ, որ ժողովրդավարության բարձր մակարդակով երկրներում նման վիճակը նույնիսկ քննարկման առարկա չի դառնում ո՛չ այդ պահին, ո՛չ հետագայում, քանի որ հասկանալի է, որ արտակարգ դրության պայմաններում պետությունը կարող է լրացուցիչ լիազորություններ ձեռք բերել հանրության անվտանգությունն ապահովելու համար։ Եվ այդ պայմաններում կենսագործունեության որոշակի ոլորտներում պետությունը հնարավորություն է ստանում հատուկ միջոցառումներ ձեռնարկել և մեծացնել միջամտությունը։ 

Եվ այսպիսի իրավիճակում պետությունը կարող է կիրառել ինչպես ֆինանսատնտեսական գործիքները շուկայում անցանկալի դրսևորումները բացառելու նպատակով, այնպես էլ օգտագործել իրավապահ համակարգի հնարավորությունները հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար։ 

Իսկ եթե հանրության անվտանգությունը և հասարակական կարգի պահպանումը լուրջ սպառնալիքի տակ են, ապա պետությունը համապատասխան օրենսդրական հիմքերի առկայության պայմաններում կարող է կիրառել նաև զինված ուժերը։ 

Դրա օրինակները քիչ չեն պատմության ընթացքում, այդ թվում՝ վերջերս տեղեկություն հրապարակվեց, որ արտակարգ դրության ռեժիմում զինվորականներ են հայտնվել Ֆրանսիայի որոշ բնակավայրերի փողոցներում: Այսինքն, պետությունները արտակարգ դրության պայմաններում կիրառում են գործիքներ, որոնք միտված են երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովմանը՝ անկախ այն հանգամանքից՝ դա առողջապահական, թե այլ պատճառով է:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»