Օձի տեսքով ականջօղեր կրեք եւ նկուղ իջեք. Ժաննա Լեւինայի խորհուրդները՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար
LifestyleԺաննա Լեւինան՝ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը, COVID-19-ին «տրոլինգի է ենթարկել» Instagram-ում արված զվարճալի հրապարակմամբ։
«Օրերս գնչուհուց մեծ օձերի տեսքով ոսկե ականջօղեր գնեցի։ Նա երդվեց, որ դրանք օգնում են չվարակվել կորոնավիրուսով, բարձրացնում իմունիտետը եւ վերացնում են աչքով տալը։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ դիմակ կրեմ, քիմիական պաշտպանության կոստյում, ձեռնոց եւ մի քանի ամիս թաքնվեմ նկուղում, ես, հստատ, դրա դիմաց հատուցում կստանամ»,- գրել է նա։
Հետեւորդներին դուր է եկել հումորը։ «Ես պարզապես հիանում եմ ձեր հումորով ու ինքնահեգնանքով։ Շարունակեք այդպես», «Հիմա բոլորը կսկեն օձեր գնել», «Գլխավորը, որ մառանը գինու լինի»… Իսկ Գարիկը կնոջը երեք սիրտ է «ուղարկել» ի նշան հիացմունքի։
Ի դեպ, շոումենը եւս հրապարակում է արել կորոնավիրուսի մասին՝ բոլորին կոչ անելով հանգստություն պահպանել։ «Ողջույն բոլորին։ Բոլորս, իհարկե, տեղյակ ենք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին։ Ձեզ կոչ ենք անում, նույնիսկ եթե չեք հավատում համաճարակին եւ վարակը վտանգավոր չեք համարում, մտածել ձեր եւ մտերիմների առողջության նկատմամբ պատասխանատու մոտեցման անհրաժեշտության մասին։ Դա այնքան էլ բարդ չէ: Խուսափեք արտասահման մեկնելուց։
Շարունակությունն՝ այստեղ