Երևան, 28.Հուլիս.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. Տեսանյութ Վարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Վերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան


Խնդիր­ներ, որոնք առա­վել ցայ­տուն են երև­ում ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Պանդեմիայի պատճառով աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրություն է հայտարարվել: Լիովին հասկանալի է, որ ստեղծված արտակարգ իրավիճակում կառավարությունները միջոցներ են ձեռնարկում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու համար։ Մենք էլ, բնականաբար, բացառություն չենք:

Դա ելնում է այն տրամաբանությունից, թե այս պահին ինչքան քիչ լինեն մարդկային հաղորդակցությունները, այնքան արագ հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Այստեղ օգնության են գալիս նաև նորագույն տեխնոլոգիաները, երբ, օրինակ՝ ուսումնական հաստատություններում դասապրոցեսը կարող է առցանց կազմակերպվել։

Նույնը վերաբերում է նաև ֆինանսական ոլորտին։ Դրանով է պայմանավորված, որ ՀՀ կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից՝ մասնավորապես մոբայլ բանկինգից։ Իսկ առևտրային բանկերն առավելություններ են սահմանում մոբայլ բանկինգից օգտվողների համար։

Ու սա միայն Հայաստանին չի վերաբերում, այս օրերին բազմաթիվ երկրների կենտրոնական և առևտրային բանկեր հորդորում են բնակչությանն անցնել առցանց և անկանխիկ վճարամիջոցների կիրառմանը։

Անկանխիկ վճարամիջոցները նախընտրելի են համարվում, քանի որ ապահովում են արագ վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը։ Եվ առաջին հայացքից թվում է, թե բոլոր քաղաքացիների համար պետք է ձեռնտու լինի նման վճարամիջոցներից օգտվելը: Սկզբունքորեն այդպես էլ կա, և ընտրված ճանապարհն անվերապահ ճիշտ է, սակայն այս հարցում մի շարք խնդիրներ կան, որոնք ամենևին կապված չեն ներկա փուլի հետ, պարզապես առավել ցայտուն են դառնում այսպիսի իրավիճակներում։

Երևանում և Հայաստանի որոշ քաղաքներում ձեռնտու է վճարումներ կատարել բանկային քարտով, քանի որ այլևս կարիք չկա կանխիկ գումար վերցնելու, սակայն բանկային քարտով հնարավոր չէ վճարումներ կատարել Հայաստանի փոքր բնակավայրերում, քանի որ առևտրի կենտրոնները և ծառայություններ մատուցող ընկերությունները հագեցված չեն բանկային քարտով վճարումներ ընդունելու համապատասխան սարքավորումներով։

Եվ այս պարագայում տպավորություն է առաջանում, թե մենք անընդհատ խոսում ենք միայն Երևանի և մյուս քաղաքների մասին, քանի որ լիովին տեսանելի է դառնում Հայաստանի տարածքային անհամաչափ զարգացման խնդիրը։ Դրա համար էլ գյուղական համայնքների բնակիչները հիմնականում իրենց անտեսված են զգում։ Ինչ վերաբերում է առցանց վճարումներին կամ մոբայլ բանկինգին, ապա այն շատ հարմար է և արագ, քանի որ հնարավորություն է տալիս գնումներ և վճարումներ կատարել առանց բանկեր կամ առևտրային կենտրոններ այցելելու։

Բայց այս դեպքում պրոբլեմատիկ է այն, որ ոչ բոլոր քաղաքացիներն են, որ օգտվում են այդ ծառայություններից։ Օրինակ՝ բարձր տարիքի մարդկանց մեծ մասը չի կարողանում օգտվել նորագույն տեխնոլոգիաների վերջին նվաճումներից՝ այդ թվում և մոբայլ բանկինգից։ Հիմա այդ մարդիկ նույնպես կարող են իրենց անտեսված վիճակում զգալ, կամ էլ պետք է հատուկ դասընթացներ անցկացվեն նրանց համար։

Մյուս կողմից հաշվի առնենք, որ հաճախ են լինում այն դեպքերը, երբ առցանց վճարումներ կատարողները խաբեության զոհ են դառնում, քանի որ չունեն պատշաճ իրազեկվածության մակարդակ և լիովին չեն տիրապետում վճարումներ կատարելու անվտանգության կանոններին։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ ցանցահենները, օգտագործելով համակարգչային վիրուսներ և այլ հավելվածներ, կարողանում են հափշտակել քաղաքացիների բանկային տվյալները։

Մեկ այլ խնդիր է այն, որ առցանց և անկանխիկ վճարումների դեպքում քաղաքացիների ֆինանսական տեղաշարժը լիովին վերահսկելի է դառնում, ինչի շուրջ մարդիկ ևս անհանգստություն ունեն։

Նշվածը ցույց է տալիս, որ արտակարգ իրավիճակներում առավել հստակ են երևում առկա խնդիրները: Ուստի հենց այս օրերին է նաև պետք գույքագրել դրանք՝ հետագայում կարգավորելու համար: Արտակարգ իրավիճակին փոխարինելու է բնականոն կյանքը, այդ ժամանակ էլ պիտի հետևողականորեն ուշադրություն դարձնենք այն հարցերին, որոնք ավելի ցայտուն դարձան հիմա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Հրապարակ».Փոփոխությունից հետո մոտ 170 միլիոն դրամով ավելանալու է բյուջեի ծախսը «Հրապարակ».Ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցումՀայկական բանակում ՀՕՊ վարժանքներ են անցկացվել ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44–օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ (ֆոտո) Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Չորս երեխա փախուստի են դիմել մանկապարտեզից. ՏեսանյութԱդրբեջանի ականազերծման գործակալության մասնագետը Մեխակավանում պայթել է ականի վրաՎարժանքներ Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում. կազմակերպվել է համայնքի բնակչության պաստպարում Ինձ տեղեկություն հասավ, որ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել․ Թագուհի Թովմասյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվելՎերաբացեցինք Միքայելյան հիվանդանոցում շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը․ Արմեն Մուրադյան Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին Կլինի արդյո՞ք լայնածավալ պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Փորձագետ Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Զինվոր է ինքնասպան եղելՄանվել Փարամազյանը կմնա կալանավորված. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է պաշտպանների բողոքը Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ Տոկիո-2020. Իզաբելլա Յայլյանի արդյունքը Թուրք պաշտոնյան սպառնացել է Հայաստանին Խուճապի չմատնվել. ԱԻՆ-ից տեղեկացնում են Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել Ալիեւը կոնկրետ խնդիր է լուծում՝ ձգտելով հնարավորին մեծ տարածքներ պոկել Հայաստանից. փորձագետ Մահացել է Մայք Հոյը Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա Աստծո կամոք ողջ եմ. վերադարձել եմ շարք՝ առօրյա գործերիս. Երասխի գյուղապետ Գազ չի լինելու Հայաստանում պատվաստվող իրանցիների թիվը նվազել է Ի՞նչ նյութերից են պատրաստվում մատիտի ջնջոցները, և ինչի՞ մասին են խոսում դրանց գույները․ «Փաստ»Ոսկին էժանանում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈՒԼԻՍԻ)․ Հայ­տա­րար­վել է 18-50 տա­րե­կան կա­մա­վոր­նե­րի մո­բի­լի­զա­ցիա հան­րա­պե­տու­թյու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար․ «Փաստ» Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Կորոնավիրուսային իրավիճակը՝ ՀայաստանումՏարածաշրջանի ներուժի բացահայտման բանալին Երևանում է, բայց այն պահանջում է անկեղծություն, այլ ոչ թե կեղծ օրակարգ և կեղծ արժեքներ․ «Փաստ»ՌԴ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Վնասվածքը ստացել է կրակային դիրքում. նոր մանրամասներ զոհված զինծառայողից Փաշինյանների էլիտար, միևնույն ժամանակ «համեստ» ընտանիքը հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ է նշել Վարդավառի տոնըՓաշինյանը նոր որոշում է կայացրելՉկան այն­պի­սի «ծի­ա­ծան» կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, որոնք չեն սնվում արևմ­տյան փո­ղե­րով. «Փաստ»Նավթի համաշխարհային գներն աճում են «Ալաշկերտը» մեկնել է Մոլդովա Օտարման ու առքուվաճառքի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել. «Փաստ»Ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ Իտալիայի Պարմա քաղաքում այսօր տեղացել է թենիսի գնդակի մեծության կարկուտ «Պարտավոր են բացատրություն տալ, թե դրամի արժևորման պարագայում ինչո՞ւ նույն գները չեն վերականգնվում». «Փաստ»Արցախում զինվոր է մահացել Նոր հաղորդագրություն ԱրցախիցՕդի ջերմաստիճանը կնվազի