Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի, Իտալիայում մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից

Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 10 047-ի: Վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 245 881, առողջացածների՝ 88 465: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/ ռեսուրսը, որը հրապարակում է աշխարհի երկրների պաշտոնական աղբյուրներից հավաքած կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացությունն անցել է Չինաստանում մահացությունից. Չինաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 80 967 եւ մահվան 3248 դեպք, Իտալիայում՝ 41 035 հաստատված դեպք եւ 3405 մահ:

Իրանում գրանցվել է վարակման 18 407 եւ մահվան 1284 դեպք, Իսպանիայում՝ վարակման 18 077 եւ մահվան 831 դեպք, Գերմանիայում՝ 15 320 հաստատված դեպք եւ 44 մահ, ԱՄՆ-ում՝ վարակման 14 363 եւ մահվան 217 դեպք, Ֆրանսիայում՝ 10 995 վարակում եւ 372 մահ: Հարավային Կորեան, որը շաբաթներ առաջ հաստատված դեպքերի թվով առաջին տեղերում էր, հիմա 8-րդ տեղում է. այնտեղ կորոնովիրուս է հաստատվել 8652 պացիենտի մոտ, գրանցվել է մահվան 94 դեպք:

Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում կորոնավիրուսը հաստատվել է 122 պացիենտի մոտ, նրանցից մեկն առողջացել է (տեղեկությունը հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը, այս թվերն արտացոլված են նաեւ worldometers.info/coronavirus/-ի հաշվետվության մեջ): Այս պահին երկուսի մոտ թոքաբորբ է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մնացյալն իրենց լավ են զգում:

Վթարի հետևանքով 1 զինծառայող մահացել է, ևս 6-ը՝ հոսպիտալացվել են. հարուցվել է քրգործ․ ՔԿ Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ Չիլիում տեղի է ունեցել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ Գյումրիում 56-ամյա տղամարդուն դուրս են բերել հողաշերտի տակից. նա մահացել է Լուկաշենկոն ցրել է կառավարությունը «Ձեզ, իհարկե, շատ բան չի սպառնում, իսկ ձեր տատիկ-պապիկներին...». Փաշինյանը լուսանկար է հրապարակել 2020 թ. ՀՀ-ում ավելի քիչ մահ է գրանցվել՝ առաջին 6 ամիսների տվյալներով, քան՝ 2019-ին. վարչապետ Ոստիկանությունը՝ կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի մասին․ հարուցվել է քրգործ Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար․ Հակոբ Արշակյան Մահացել է ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը Սևանը փակ կմնա մինչև հունիսի 10-ը. Պարետի նոր որոշումը Արցախում զինվորական «Ուրալ» է շրջվել․ 1 զինվոր մահացել է, 4-ը՝ վնասվածքներ ստացել «Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. Մարուքյան Հայաստանում Պարետատուն, Առողջապահության նախարարություն գոյություն չունեն, այդ ամենը մեկ անձ է ղեկավարում և պատասխանատուն էլ մեկ անձ է. Երվանդ Վարոսյան Չկա ոլորտ, որտեղ մենք ձախողում չունեցանք․ սա շատ վատ իմիջ է ՀՀ-ի համար․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Հրանտ Բագրատյանը՝ օրեր առաջ իր կողմից արված աղմուկ բարձրացրած հայտարարության մասին Փաշինյանն ամենազավեշտալի և աներես կռուտիտներով մշտապես կգտնի այլ մեղավորների, տվյալ դեպքում՝ ձեզ. Աշոտյան Արթուր Վանեցյանը պատրաստ է ամեն ինչ անել՝ ժողովրդին իրական խնդիրների լուծման շուրջ համախմբելու համար
website by Sargssyan