Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակման եւս 3 դեպք է գրանցվել, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Այդպիսով, Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43-ի:

Վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին Վրաստանի քաղաքացու մոտ, ով վերադարձել էր Իրանից:

Մարտի 20-ի դրությամբ կարանտինի մեջ է գտնվում 1574 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 275 մարդ:

Վրաստանում արդեն գրանցվել են վարակման ինչպես ներքին, այնպես էլ երրորդական փոխանցման դեպքեր: Դա նշանակում է, որ քաղաքացիները վարակվել են նրանցից, ովքեր վարակվել էին երկրի ներսում:

Այժմ համաճարակաբանները չեն բացառում վարակման չորրորդական եւ հինգերորդական փոխանցման դեպքերը: Դա նշանակում է, որ կորոնավիրուսի տարածումը վերահսկելն ավելի բարդ կլինի:

Մարտի 18-ից Վրաստանը երկու շաբաթով փակել էր արտասահմանցիների համար իր սահմանները: Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի եւ սպորտային միջոցառումները: Պետական գերատեսչությունները աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են:

Իշխանությունների որոշմամբ՝ մարտի 20-ից արգելվել է բոլոր առեւտրային օբյեկտների աշխատանքը, բացի՝ մթերային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից, փոստային բաժանմունքներից եւ բանկերից: 

Իլհամ Ալիևի պատահական խոստովանությունը Նոր տվյալներ. Ոչնչացվել է 790 ադրբեջանցի զինծառայող, 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ ՈՒշադրություն.ԿԳՄՍ-ն հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը․ տեսանյութ Հակառակորդը կորցրել է 500 զինվոր, ցավոք մենք նույնպես զոհեր ունենք. ՊԲ հրամանատարի տեղակալ Թուրքիայի F-16 կործանիչները հենց այս պահին թռչում են Լեռնային Ղարաբաղի հատվածում. Նիկոլ Փաշինյան Նոր տեսայութ. հայկական կողմը ոչնչացնում է ադրբեջանական մի ամբողջ ստորաբաժանում Թշնամու հատուկ նշանակության ուժերի հերթական զոհը Ի՞նչ չի կարելի անել պատերազմական դրության պայմաններում Վարդենիսի համայնքների թիրախավորման կադրերը Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ Շուշան Ստեփանյանը կարևոր հյատարարություն է տարածել Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Ցավալի լուր ունենք․ՊՆ խոսնակ Նոր տեսանյութ. Հակառակորդի տանկերի խոցումը Տեսանյութ. «Կպա՜վ, կպա՜վ». ինչպես է խոցվում «Орбитер-1K»-ն Զոհված Արեն Հովհաննիսյանը 2 ամսվա ծառայող էր Վարդենիսում խոցված ավտոբուսի տեսանյութը. կարող եք տեսնել նաև բուն հարվածի հետքերը Գտեք ձեր քաջ զինվորների ժպտացող լուսանկարները և ուրախացեք. ֆոտոշարք
website by Sargssyan