Փաստորեն խնդիրը ոչ ոք չի տեսնում, նույնիսկ՝ ՀՀ պարետը

Վարորդները, առավել ևս միկրոավտոբուսների, շարունակում են գտնվել ամենախոցելի անձանց խմբում, քանի որ օրվա ընթացքում տեղափոխում են բազմաթիվ ուղևորների, գումար են ստանում, մանրն են վերադարձնում և այլն:

Ցավալին, սակայն, այն է, որ մայրաքաղաքի միկրոավտոբուսների վարորդները որևէ կերպ պաշտպանված չեն թագավարակի անակնկալներից: Բացի այն, որ նրանք կարող են վարակվել և փոխանցել բացիլը, կարող են նաև վիրուսակիր լինելով շարունակել աշխատել, քանի որ աշխատանքը չկորցնելու խնդիր ունեն:

Մասնագետները տեղեկացնում են, որ մետաղական մակերեսների վրա կորոնայի մանրէն բավական երկար է պահպանվում: Բայց կարծես այս փաստը ևս այնքան էլ չի անհանգստացնում մայրաքաղաքի ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերություններին: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք, ինչպես նախկինում, այնպես էլ արտակարգ իրվիճակի պայմաններում զբաղված են գումար աշխատելով և կարծես թե առանձնապես անհանգստացած չեն իրենց աշխատակիցների ամենատարրական իրանվունքները պաշտպանելու հարցով:

Orer.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց ճշտել, թե հակահամաճարակային իրավիճակով պամանավորված մետրոպոլիտենից, ավտոբուսներից ու տրոլեյբուսներից բացի միկրոավտոբուսները մանրէազերծվո՞ւմ են, թե՞ ոչ: Բացի այդ, ո՞վ  պետք է իրականացնի վարորդների առողջական վիճակի ամենօրյա ստուգման, ջերմաչափման աշխատանքները և արդյո՞ք վարորդները արտակարգ իրավիճակի պայմաններում աշխատելով չպետք է ձեռնոցներով ու դիմակներով լինեն:

Քաղաքապետարանից Orer.am-ին տեղեկացրեցին, որ միկրոավտոբուսները, ինչպես նաև քաղաքային ենթակայության ավտոբուսները, տրոլեյբուսները և մետրոպոլիտենի շարժակազմը, ամեն օր ախտահանվում են: Դա արվում է քաղաքապետարանի միջոցներով:  Մնացած հարցերը մասնավոր ուղևորափոխադրողն է կազմակերպում՝ հետևելով հակահամաճարակային կանոններին:

Ստացվում է, որ այս խառնաշփոթի պայմաններում, երբ հասարակությունը հիմնականում զբաղված է կորոնավիրուսային տեղեկատվության հերթական չափաբաժնին սպասելով և սեփական անվտանգության հարցերի կազմակերպմամբ, նման հարցերի վրա այնքան էլ ուշադրություն չի դարձվում: Սակայն հարց է ծագում, թե ինչո՞ւ ոչ ոք, նույնիսկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը չեն նկատում այս բացը: Չէ՞ որ քաղաքային տրանսպորտային ցանցի սպասարկում իրականացնող ընկերությունների ղեկավարության անպատասխանատու վերաբերմունքի և անփութության պատճառով վաղը կարող է ուշ լինել:

 

Արմինե Գրիգորյան

ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ
website by Sargssyan