Ծրագիր ենք մշակել, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում մեկուսացած մեր հայրենակիցների համար. Նարինե Խաչատուրյան
SocietyԹանգարաններն ու գրադարանները շատ ակտիվորեն միացել են վիրտուալ աշխարհին եւ բոլորը հետաքրքիր ծրագրեր են ներկայացնում։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, Պարետատանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն՝ անդրադառնալով վիրտուալ հարթակում նախարարության աշխատանքներին։
Նրա խոսքով՝ այդ ամենը ներկայացված են թե տվյալ կազմակերպությունների ֆեյսբուքյան էջերում, թե կայքերում.
Ն.Խաչատուրյանի խոսքով՝ թե տարիքային, եւ թե սոցիալական տարբեր շերտերի համար հատուկ ծրագրեր են մշակվում.
«Թե վիրտուալ թանգարանների, թե վիրտուալ ընթերցանության բազմազան ծրագրերից զատ, նաեւ կան ծրագրեր, որոնք դեռ փորձարկված չեն, բայց անպատճառ կլինեն։ Օրինակ՝ սփյուռքահայերի համար արեւմտահայերենով ծրագրեր կլինեն։ Հատուկ ծրագիր ենք մշակել, որն առաջին անգամ կփորձարկենք Դիլիջանում մեկուսացած մեր հայրենակիցների համար, շատ հետաքրքիր եւ ոգեւորիչ կլինի կարծում եմ»։
Ն.Խաչատուրյանն առաջարկեց հակաճգնաժամային քայլերը կատարել թանգարանների, գրադարանների, թատրոնների եւ համերգասրահների հետ.
«Որովհետեւ այժմ շատ հետաքրքիր եւ յուրօրինակ իրավիճակ է, որի մեջ հայտնվել ենք բոլորս»։