«Եթե մարդը մենակ է ապրում եւ ինքնամեկուսանալու ցուցում կա, ո՞վ է հաց առնելու իր համար. ոստիկանությո՞ւնը». Մարուքյան

Մեր մամուլում եղել է լուր, որտեղ նշվում է, որ դերասան Իդրիս էլբանը չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից։ Այս լուրը պարետատան պահանջով հանվել է լրատվամիջոցի կայքից։ Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիմա երբ ես հարց եմ տալիս, որ իրավական որոշակիության հարց կա եւ այդ հարցը կորոնավիրուսի տարածման մասին տվյալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը այդպես մեկնաբանում է եւ այդ լուրերը հանել է տալիս։ Այ ամբիոնից վարչապետը հայտարարել է, որ սահմանափակումը որեւէ քննադատության չի վերաբերում, վերաբերելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին։ Այստեղ որոշակիություն մտցնելու հարց կա։ Ասում եք՝ պարետատունը կասի, թե ինչ է նշանակում ինքնամեկուսանալ, կասի, թե ինչ է նշանակում կարանտինի մեջ գտնվող մարդ։ Մենք օրենք ենք ընդունում մինչեւ 5 տարի ազատազրկման սանկցիայով, եւ չենք կարող նման բազմաթիվ հարցերի տեղ թողնել։ Մի քանի հարց էլ ես ավելացնեմ. Եթե մարդը մենակ է ապրում եւ ինքնամեկուսանալու ցուցում կա, ով է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հաց է առնելու, բերի տա իրե՞ն։

Նա հավելեց, որ այս օրենքը չպետք է բանեցվի եւ դառնա մահանա տարբեր մամուլի միջոցներից տարբեր նյութեր հանելու համար. «Աայն պետք է վերաբերվի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը, ինչը եթե ճիտն ասեմ, չեմ էլ նկատել»։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է արտակարգ դրության պայմաններում սահմանված նորմերը խախտելու համար պատիժներ սահմանող օրենքների փաթեթը։

 

 

Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares ՊԵԿ-ը հերքում է ծխախոտի նոր խմբաքանակի մասին լուրը Հայտարարվել են դպրոցների կառուցման աշխատանքների մրցույթները․ Արայիկ Հարությունյան Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է ունեցել նախկին վեց մարզպետների հետ Այսօր կկայանա «Դարի հանդիպումը» Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա.Վլադիմիր Մարտիրոսյան 24 ժամով կասեցվել է մոտ 50 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը՝ պարետի որոշման պահանջները չկատարելու համար Իշխանությունը թիրախավորել է Վստրեչի Ապերի ընտանիքի մանկահասակ անդամներից մեկին` անգամ քննիչին գործուղելով Ուկրաինա (Տեսանյութ) Մահացել է Սերգեյ Փարաջանովի կինը ԱԳՆ-ն հրապարակել է Կիեւ-Երեւան չարտերային թռիչքի ուղեւորների ցուցակը Տեղի ունեցող գործընթացները երկիրը աստիճանաբար կարող են տանել դեպի «ռազմական կոմունիզմի դիկտատուրա». Հայկ Ֆարմանյան Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել Նավթի համաշխարհային գներն աճել են Դուք վայելել եք իշխանության բոլոր «կայֆերը», հիմա հարցերին պատասխանելու ժամանակն է. Սուրեն Սուրենյանց Հետաքրքիր էվոլյուցիա ապրեցին երկու տարի առաջ ժողովրդավարական լոզունգներով իշխանության եկած մարդիկ. Երվանդ Վարոսյան Հայտնի են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները Պատերազմի ժամանակ սեփական ապիկարության կամ այլ պատճառներով դարպասները բացած ու թշնամի-կորոնավիրուսի համար բարենպաստ միջավայր ստեղծողին, այո, հեռացնում են․ Արփինե Հովհաննիսյան Հարցերի հարցը մնում է հակահամաճարակային ռազմավարության մշակումը․մինչև այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է․ Էլինար Վարդանյան «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կոչ է անում համախմբել
website by Sargssyan