Առավոտյան հայ զինծառայողները ջերմաչափվում են. Հայաստանի ԶՈՒ Ռազմաբժշկական վարչություն
ОбществоՀայաստանի պաշտպանության նախարարն իրականացնում է խիստ վերահսկողություն պարտադիր ծառայության շարքայինների եւ սպաների նկատմամբ, սակայն մենք չենք կարող ամբողջովին վերահսկել պայմանագրային զինծառայողներին, ենթասպաներին եւ սպաներին: Այդ մասին Երեւանում մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը:
Ընդ որում՝ գնդապետի խոսքով՝ նրանց նաեւ կարգադրվել է հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներից:
«Առավոտյան նրանք ջերմաչափվում են, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ ինքնազգացողության հարցում բողոքների դեպքում: Հատուկ ռեժիմում գտնվելու ընթացքում գրանցվել են սուր շնչառական վիրուսային վարակներ, ջերմության բարձրացում, սակայն տարբեր քրոնիկական հիվանդությունների պատճառով: Բժիշկները մշտական կապ են պահպանում այն զինծառայողների հետ, որոնք ունեցել են ինքնազգացողության փոփոխություն կամ հայտնաբերվել է ինչ-որ առողջական խնդիր»,-պարզաբանել է Հայաստանի Զինված ուժերի Ռազմաբժշկական վարչության պետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն, որը գործում է ամբողջ երկրի տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը՝ 18:00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը՝ 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը գրանցվել է մարտի 1-ին:
Մարտի 20-ի առավոտյան 10:00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է ընդհանուր առմամբ նոր կորոնավիրուսով վարակման 136 դեպք: