Որքա՞ն ժամանակում են բուժվում թեթեւ արտահայտված կորոնավիրուսով հիվանդները
LifestyleԹեթեւ արտահայտված կորոնավիրուս ունեցող հիվանդները բուժվում են շուրջ 2 շաբաթի ընթացքում հիվանդության առաջին ախտանշանների դրսեւորումից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում պատմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսից բուժված հիվանդին կարելի է դուրս գրել հիվանդանոցից կորոնավիրուսի երկու բացասական թեստից հետո, որոնց միջեւ ինտերվալը պետք է կազմի առնվազն 24 ժամ:
Նշենք, որ աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 259 009 դեպք եւ դրա հետեւանքով 10 544 մահ: Բուժվել է 89 922 պացիենտ: