Ավելի քան 20 000 կամավոր համաձայնել է վարակվել կորոնավիրուսով` բրիտանական հետազոտական կենտրոնի՝ վարակի դեմ պատվաստանյութ ստանալու նախաձեռնության շրջանակում

Ավելի քան 20 000 մարդ համաձայնել է որպես «փորձադաշտ» ծառայել նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման համար, գրում է wsj.com կայքը։

Կամավորները գրանցվել են hVIVO բրիտանական հետազոտական խմբի ծրագրին։ Քանի որ նոր տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված թոքաբորբի բուժման որևէ երաշխավորված եղանակ չի հայտնաբերվել, նրանք կամավորներին կվարակեն ոչ թե SARS-CoV-2-ով, այլ նույն ընտանիքին պատկանող նմանատիպ այլ վիրուսով։

Վարակումից հետո վարակակիրները կարանտինի մեջ կանցկացնեն երկու շաբաթ։ Փորձարկումներին մասնակցելու համար նրանցից յուրաքանչյուրին 3500 ֆունտ ստերլինգ կվճարեն (2,014,268 դրամ)։

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» ծառայությունն իր հերթին մարտի 20-ին հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նախատիպի փորձարկումները սկսելու մասին։

«Ռոսպոտրեբնադզոր»-ին ենթակա վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնում առավելագույն կարճ ժամանակահատվածում վեց տարբեր տեխնոլոգիական հարթակների վրա հիմնված պատվաստանյութի նախատիպեր են ստեղծվել։ Գիտնականների խոսքով՝ պատվաստանյութերը հասանելի կլինեն 2020 թվականի վերջին եռամսյակում։

Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Ադրբեջանի ձախողված հարձակման հետևանքները Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են Շուշան Ստեփանյանը նոր տեղեկություն է հայտնում Զոհված զինծառայողների ընտանիքները 20 հազար դոլար միանվագ գումար կստանան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ Ոչնչացվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը (Տեսանյութ) Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. Ամբողջ գիշեր մարտական գործողություններ են ընթացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կործանիչ իսկանդերը` ազեռբառանների ահ ու սարսափ ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է թշնամին օդ թռչում մեր հարվածներից Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասնում է Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը. «Հրապարակ» Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. «Ժողովուրդ» Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է․ ՊՆ Այս պատերազմն իր անունն ունի՝ «Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի»․ իսրայելցի քաղաքական գործիչը՝ ԼՂ-ում ընթացքող պատերազմի մասին. «Ժողովուրդ» Վրաստանը ռազմական տարանցման երկիր չի դառնա, մենք կտրականապես մերժել ենք բոլորին. Իրակլի Սեսիաշվիլի
website by Sargssyan