Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն

Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն: Արտակարգ դրությունը կսահմանվի մինչեւ ապրիլի 21-ը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն համապատասխան խնդրանքով դիմել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:

Ակնկալվում է, որ նախագահը մոտակա ժամերին կհայտարարի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Այսօր Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ էլ կհաստատվի փաստաթուղթը:

Մարտի 21-ի դրությամբ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի: Մեկ պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից:

Մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել էր երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների համար:

Այսօրվանից Վրաստանը դադարեցրել է բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը:

Կառավարության որոշմամբ՝ կարանտինային գոտում պարտավոր են 2 շաբաթ անցկացնել երկիր ժամանած բոլոր անձինք:

Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը երկրի ներսում խիստ սահմանափակումներ է մտցրել: Մարտի սկզբից փակվել են կրթական բոլոր հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի, սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումներ: Պետական գերատեսչություններն աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են, չեղարկվել են պատարագները: 

Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2819 նոր դեպք․ IRINN Սիրելի´ հայրենակիցներ, կրեք դիմակներ եւ դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր․ Նիկոլ Փաշինյան Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվ՝ այսօրվա դրությամբ Գազ ինքնիշխանության դիմաց. Ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտնեց նոր նշանակման մասին «Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում
website by Sargssyan