Ի՞նչ անել առողջ մնալու համար. ԱՀԿ գլխավոր տնօրենը խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար
LifestyleԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում երեք հաջորդական գրառում է հրապարակել, որոնք վերաբերում են նոր կորոնավիրուսի պայմաններում առողջ կենսակերպի կանոններին տանը մնացող մարդկանց համար։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշում է, որ մարդկանց ամենօրյա կենսաձևում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, և այդ համատեքստում հարկ է ուշադրություն դարձնել ֆիզիկական ու հոգեբանական առողջության խնդիրներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերությունը նոր իրողությունների պայմաններում խորհուրդ է տալիս․
1․ Անցնել առողջ և սննդարար դիետայի, ինչը կօգնի, որ իմունային համակարգը լիարժեք գործի,
2․ Սահմանափակել ալկոհոլի և շաքարային ըմպելիքների օգտագործումը,
3․ Չծխել, քանի որ ծխելը մեծացնում է այլ հիվանդությունների զարգացման ռիսկը, մանավանդ նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպքում,
Շարուանկությունն՝ այստեղ