Ինչու են մարդիկ կյանքում միայն երեք անգամ սիրահարվում
LifestyleԵրկարատև հետազոտություններից հետո բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրենց ողջ կյանքի ընթացքում մարդիկ կարող են հինգ անգամ դասավորել իրենց հարաբերությունները։
Սակայն միայն երեք անգամ են նրանք կարողանում իրական սիրահարվել։
Գիտնականները հարցման են ենթարկել 37 տարեկան 3000 տղամարդկանց և կանանց։
Առաջին անգամ մարդիկ սիրահարվում են դեռևս դեռահասության տարիքում։ Նրանք իդեալականացնում են սիրելիին, օդային ամրոցներ են կառուցում։ Սա երազկոտ և ռոմանտիկ սեր է, որը բախվում է կյանքի դաժան իրականության հետ։ Կենցաղն ու կարծրատիպերը տարբեր փորձություններ են հրամցնում, որոնք էլ հարաբերությունները խզելու պատճառ են դառնում։
Երկրորդ սիրահարվածությունը նման է ժամանակավոր հանգրվանի։ Այս հարաբերություններում մարդիկ բուժում են առաջին չստացված սիրո վերքերը։ Սա խաղաղ մի հանգրվան է, որն օգնում է ոտքի կանգնել և այլ կերպ նայել հարաբերություններին։ Նշենք, որ նման հարաբերությունները բավական եսասիրական են, քանի որ զուգընկերներից մեկն այս հարաբերությունները որպես ժամանակավոր տարբերակ է դիտարկում, բայց մյուսի համար ամեն բան շատ ավելի լուրջ է։ Հենց այդ պատճառով էլ այս հարաբերություններն ապագա չունեն։
Շարունակությունն՝ այստեղ