Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Ստորեւ ներկայացնում ենք Facebook-ում նրա գրառումն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Խնդրում եմ առաջարկությունները եւ դիտողությունները ներկայացնել մինչեւ ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

1.Միջոցառման նպատակը
Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:

2.Օժանդակության նպատակը
Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու եւ ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։

3. Տնտեսավարողների շրջանակը
Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առեւտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների եւ ապահովագրական ընկերությունների), որն առեւտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային եւ հարկային պատմություն:

4. Օժանդակության ձեւերը

4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետեւ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով: Օժանդակության նախատեսվող ձեւերով նպատակ է հետապնդվում լուծել․

- Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:
- Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձեւերից միայն մեկը։

5. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը

Օժանդակության ձեւերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետեւյալ ծախսերի իրականացման նպատակով․

- տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր),

- պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վարկեր),

- հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով եւ տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ եւ համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),

- սարքերի եւ սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը եւ սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր),

- հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի եւ հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),

- առեւտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր):

6. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին՝

- արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաեւ արտարժույթով,

- ժամկետը՝ մինչեւ 24 ամիս,

- մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, եւ մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,

- վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ եւ բանկային փոխանցումներով,

- առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչեւ 6% տարեկան (6% - ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:

7. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները

7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից:

7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի եւ ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով:

8. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը

Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝

- վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ
- վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ

- վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

9. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.
վարկի նպատակ համաֆինանսավորման չափ

Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, փուբսիդավորման չափերը.

ա) աշխատակիցների աշխատավարձեր
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

գ) սարքավորումներ
- համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս

դ) հումքի գնում
- համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս

ե) կոմունալ վճարներ
- համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս

զ) սննդի ներմուծում
- համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս
- վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս
- տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս

ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:

գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%:

Կորոնավիրուսը հավասարապես վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար․ ԱՀԿ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը կդիմի ՀՔԾ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին. Խոսնակ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար առցանց-ռեսուրս են թողարկել․ NE Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ «Վրացին նորմալ աշխատում է, իսկ ռուսներին ամոթ ա». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն Կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջով օրհնեց Հայոց աշխարհն ու ժողովրդին (ֆոտո) Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի հաստատած նորմերի կոպիտ խախտումներ Ժամը 15-ի դրությամբ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար 2013 անձի նկատմամբ արձանագրություն է կազմվել Խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողներն առողջական որեւէ խնդիր չունեն. ՊՆ Քաղաքացին կարող է 100 հազար դրամով տուգանվել, եթե կողքի շենքի խանութ գնալիս չունենա ձեւաթուղթը. Մհրյան Այսօր լավ լուրեր ունենք. ՊՆ խոսնակ Ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. Մհրյան
website by Sargssyan