Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների գրեթե 90 տոկոսը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդների թիվն օրեցօր նվազում է, ներկայում հիվանդանոցներում բուժում է ստանում 5 120 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների գրեթե 90 տոկոսն առողջացել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերի պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։

Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը կազմում է 81 093, որոնցից 72 703-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 89,65 տոկոսը:

Համաճարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (բացառությամբ Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 293 դեպք, որոնցից 117-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,88 տոկոս: Համաճարակի օջախ Հուբեյ նահանգում հայտնաբերվել է վարակման 67 800 դեպք, 3153 մարդ մահացել է, մահացությունը կազմել է 4,65 տոկոս:

Ընդ որում` Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5 տոկոս։ Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում 3270 մարդու կյանք է խլել․ մահացությունը երկրում կազմել է միջինը 4 տոկոս։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար․Արայիկ Հարությունյան Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Հրդեհ վագոն-տնակում «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդի վիճակը ծանր է ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մինչև 1 տարեկան երեխա. РИА Новости Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Կորոնավիրուսը հավասարապես վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար․ ԱՀԿ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը կդիմի ՀՔԾ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին. Խոսնակ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար առցանց-ռեսուրս են թողարկել․ NE
website by Sargssyan