Ոստիկանները հայտնաբերել են ծեծի եւ առողջությանը վնաս պատճառելու համար հետախուզվող 62-ամյա Վալերիին
SocietyՈստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին, ժամը 14.00-ին, Շահումյան փողոցից Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 62-ամյա Վալերի Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը) եւ 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքներով:
Վալերի Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: