Իրականում ի՞նչ կառուցվածք ունի Փաշինյանի հայտարարած 87 հազար «նոր աշխատատեղը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել էր՝ 2018թ.-ի մայիսից հետո Հայաստանում 87 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Այս մասին նշված էր նաև «Այո»-ի նախընտրական բուկլետում:

«Փաստը» հարցումով դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ առաջարկելով պարզաբանել, թե այդ աշխատատեղերից քանիսն են նոր ստեղծվել և քանիսն են ուղղակի ստվերից դուրս եկած՝ խնդրելով տրամադրել նաև այն կազմակերպությունների, հիմնարկների ցանկը, որոնց միջոցով այդ աշխատատեղերը ստեղծվել են: Մեր հարցումը վերահասցեագրվել էր պետական եկամուտների կոմիտեին: 

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում հաշվառվում են գործատուների կողմից գրանցված աշխատողները, որոնց համար հարկ վճարողներն ամեն ամիս հաշվարկում են եկամտային հարկ: 

Համաձայն հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների, 2019թ.-ի դեկտեմբերին 2018թ.-ի ապրիլի համեմատությամբ աշխատատեղերի քանակն աճել է 87 281ով: 

Միևնույն ժամանակ պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ «գործատուների կողմից ընդունումը և ազատումը դինամիկ գործընթաց է, և վերջիններիս մոտ պարբերաբար աշխատատեղերի թվաքանակը ենթարկվում է փոփոխության, որի գնահատականը հարկային մարմնի կողմից չի կարող տրվել, քանի որ այն կարող է լինել ինչպես նոր աշխատատեղերի ստեղծման կամ փակման, այնպես էլ հարկ վճարողների ինքնահայտարարագրման և հարկային վարչարարության արդյունք»:

 ՊԵԿ-ը «Փաստին» է ներկայացրել նաև 2018թ.-ի ապրիլի դրությամբ և 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխատատեղերի համեմատությունը՝ ըստ հարկ վճարողների, որին «Փաստն» առավել մանրամասն կանդրադառնա իր առաջիկա համարներից մեկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ECDC. Եվրոպայում կորոնավիրուսը դեռ չի հասել իր գագաթնակետին Սյունիքի մարզում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի, 2 վարակակիրները բուժվել են. փոխմարզպետ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ
website by Sargssyan