Ին­չո՞ւ հայ­կա­կան կող­մը բա­վա­րար ջան­քեր չի գոր­ծադ­րել լոբ­բիս­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան ուղ­ղու­թյամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱՄՆ կառավարությունը որոշեց կրճատել Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։ Խոսքն այստեղ հիմնականում ականազերծման ծրագրի մասին է, որն Արցախում ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ իրականացվում էր բրիտանական Halo trust կազմակերպության միջոցով։

ԱՄՆ-ը Հայաստանից բացի միակ պետությունն էր, որ ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին՝ առանց ճանաչելու այդ պետության անկախությունը։ Իսկ այս հանգամանքը կարևոր իրավաքաղաքական նշանակություն ունի։

Եվ դրանով է պայմանավորված, որ Միացյալ Նահանգների հայկական լոբբին ու յոթ տասնյակ կոնգրեսականներ ակտիվ ջանքեր էին գործադրում, որ ԱՄՆ–ը պահպանի Արցախին տրամադրվող ուղիղ օգնությունը։

Սական ուշագրավ է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմի առաջնահերթություններից դուրս է արտաքին օգնության տրամադրումը հատկապես այն երկրներին, որոնք ամերիկյան շահերի համար ռազմավարական նշանակություն չունեն: Այսպիսի դիրքորոշմամբ պայմանավորված՝ ԱՄՆ կառավարությունը որոշել է շուրջ 40 տոկոսով կրճատել ընդհանուր արտաքին օգնության ծավալը։

Սրա հետ մեկտեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Ադրբեջանը հայտնվել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Եվ պատահական չէ, որ վերջին երկու տարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ռազմական և իրավական ոլորտներին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 102 մլն դոլար։

Բացի այն, որ ամերիկյան կողմը մեծ հետաքրքրություն ունի Ադրբեջանի նկատմամբ նրա էներգետիկ ռեսուրսների և դրանց տեղափոխումը դեպի Եվրոպա կազմակերպելու հարցում, ԱՄՆ-ում իրենց գործունեությունը մեծապես ակտիվացրել են ադրբեջանական լոբբիստները։ Եվ տեղեկություններ են շրջանառվում, որ միայն 2019 թվականին Ադրբեջանը կես միլիոն դոլարից ավելի գումար է ծախսել ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն իրականացնելու համար։

Իսկ սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատումը նաև թուրք-ադրբեջանական լոբբինգի աշխատանքի արդյունք է։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ ԱՄՆ-ում մեծ համայնք ունեցող Հայաստանը չի կարողանում իր շահն առաջ մղել, իսկ Ադրբեջանը հաջողում է։

Խնդիրն այն է, որ Ամերիկայի հայ համայնքի լոբբիստական աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է, որ Հայաստանը նույնպես ակտիվացնի իր լոբբիստական գործունեությունը ԱՄՆ-ում հայկական շահերն առաջ մղելու հարցում։

Եվ այստեղ պարզ է դառնում, որ հայկական կողմը բավարար ջանքեր չի գործադրել այս ուղղությամբ, իսկ առաջիկայում շատ դժվար է լինելու ազդել ամերիկյան վարչակազմի վրա, որպեսզի փոխի՝ Արցախին տրամադրվող օգնությունը կրճատելու իր որոշումը։

Եվ ընդհանրապես, Հայաստանի ղեկավար շրջանակները, ճիշտ է, տարբեր այցեր ունեցան դեպի ԱՄՆ, բայց այդպես էլ չկարողացան համապատասխան համագործակցության օրակարգ ձևավորել։ Բացի այդ, թե՛ վարչապետի ու կառավարության այլ ներկայացուցիչների, թե՛ խորհրդարանականների այցերն ԱՄՆ սահմանափակվեցին միայն հայ համայնքի ներկայացուցիչների և որոշ կոնգրեսականների հետ հանդիպումներով։

Եվ նրանք այդպես էլ ի վիճակի չեղան հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ձեռք կբերվեին անհրաժեշտ պայմանավորվածություններ։ Եվ պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մըքքոնելը հայտարարել է, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եկել էր իր հետ լուսանկարվելու, քանի որ այլ իմաստ չկար հանդիպման մեջ։

Պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ը աշխարհի ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժ ունեցող երկիրն է, և եթե Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները լուրջ ջանքեր չգործադրեն այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու, համապատասխան օրակարգ ձևավորելու ուղղությամբ, ապա դրանից օգտվելու են մեր հակառակորդ պետությունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ
website by Sargssyan