Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին եւ ԲԴԽ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին եւ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի ֆեյսբուքյան էջից:

Փաստաբանական թիմի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Պաշտպանին տեղեկացրել են, որ իր դիմումներն ստացվել են եւ մուտք են արվել համապատասխան աշխատակազմերում։ Երկու գրություններն էլ վերաբերում են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված՝ Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամնբազատ արձակելու միջնորդությունը քննելու շուրջ ստեղծված իրավիճակին։

ՄԻՊ-ին ուղղված դիմումի մեջ Վարդեւանյանը նշել է, որ ներկայացված միջնորդության շուրջ ստեղծված վիճակը Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման հերթական դրսեւորումն է, եւ անհրաժեշտ է դրա հետ կապված անհապաղ գործողություններ ձեռնարկել։

ԲԴԽ-ին ուղղված դիմումի մեջ Արամ Վարդեւանյանն աեւրձանագրել է ստեղծված իրավիճակի համակարգային խնդիրը։ Այսօր պաշտպանը եւս մեկ անգամ կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ, որտեղ նրան կրկին պատասխանել են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է եւ այլ տեղեկության չեն տիրապետում»: 

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել է մակագրել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը այլ դատավորի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխարինելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը եւ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ Քննարկ­վում է կա­ռա­վա­րու­թյան և նա­խա­րա­րա­կան կո­մի­տե­նե­րի նիստերը հե­ռա­վար անց­կաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը. «Փաստ» «Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի». «Փաստ» Արթուր Վանեցյանը մտահոգ է ոչ միայն այսօրվա, այլև՝ ապագայի համար
website by Sargssyan