Առաջնայինը հիմա երկարաժամկետ հեռանկարի մասին հոգալն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամբողջ աշխարհում պանդեմիայի հետևանքով ստեղծված արտակարգ դրությունը բազմաթիվ տնտեսական խնդիրների պատճառ է դարձել ու դառնալու է: Մասնագետների կարծիքով, համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իսկ իրողություն է, և դրանով պայմանավորված տնտեսական աճի զգալի նվազում է նկատվելու։

Այս մասին պարբերաբար բարձրաձայնում են նաև հայաստանյան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը:

Ու ամենաբարդն այն է, որ այս պահին շատ դժվար է հստակ կանխատեսում անելը, թե այս իրավիճակը ինչքան կարող է տևել։ Իսկ որոշ փորձագետներ արդեն իսկ կանխատեսումներ են անում, թե ճգնաժամային իրադրությունը կարող է տևել ամիսներ, նույնիսկ կարծիքներ են շրջանառվում, թե այն կարող է շարունակվել անգամ մեկ տարուց ավելի։

Ուստի այս պայմաններում, երբ դեռևս անորոշ է արտակարգ իրավիճակից դուրս գալու ժամանակը, պետությունները պետք է իրենց ռեսուրսներն օգտագործեն խնայողաբար, որպեսզի հնարավոր լինի տևական ժամանակ հոգալ քաղաքացիների պահանջները, այլ ոչ թե դրանք արագ սպառվեն կարճ ժամանակահատվածի համար։

Հատկապես էական նշանակություն ունի պարենի ապահովման խնդիրը։ Եվ այստեղ հատուկ կարևորություն է ստանում գյուղատնտեսությունը։ Իհարկե, տնտեսության մյուս ճյուղերը, օրինակ՝ զբոսաշրջությունը, ավիաբիզնեսը, հյուրանոցային բիզնեսը և այլն, նույնպես առանցքային դերակատարություն ունեն տնտեսական զարգացման տեսանկյունից, սակայն արտակարգ իրավիճակում քաղաքացիները առանց այս ոլորտների զարգացման կարող են ապահովել իրենց բնականոն կենսագործունեությունը, սակայն առանց պարենի, որն առաջին հերթին ապահովվում է գյուղատնտեսության միջոցով, չեն կարող գոյատևել։

Ուստի, եթե ներկայիս իրավիճակը երկար տևի, ապա պարենային անվտանգությունն ապահովելու առումով, բնականաբար, լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ լինելու։ Խնդիրն այն է, որ աշխարհում մեծանալու է առաջին անհրաժեշտության ապրանքների և մասնավորապես պարենի պահանջարկը, ինչը հանգեցնելու է դրանց գների բարձրացմանը կամ դեֆիցիտին, քանի որ շատ հավանական է, որ առանձին երկրներ ուղղակիորեն արգելք դնեն իրենց երկրի տարածքից պարենային ապրանքների և մասնավորապես հացահատիկի արտահանման վրա։

Օրինակ՝ Ռուսաստանն արդեն ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում բոլոր տեսակի հացահատիկային արտադրանքների արտահանման համար 10 օր ժամկետով:

Այնպես որ, անհրաժետ է պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում քաղաքացիներին առաջին անհրաժեշտության և պարենային ապրանքներով ապահովելուն։ Ու առաջնային խնդիր է, որ Հայաստանը ձեռք բերի անհրաժեշտ քանակությամբ ապրանքներ։

Օրերս վարչապետը Հայաստանի ունեցած պաշարների մասին տեղեկություններ հրապարակեց՝ նշելով, որ Հայաստանում պարենի պաշարի խնդիր չկա: Ավելին, նշվեց, որ զուգահեռաբար իրականացվում է ներկրման գործընթացը:

Երեկ էլ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ մենք այս պահին, ինչպես և նախկինում, չունենք պարենի և ոչ պարենային առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս. «Լարսը բաց է, և ներմուծումը նորմալ կատարվում է, բեռնափոխադրումների հետ կապված որևէ խնդիր չկա։ Մեր ուսումնասիրությունները մշտապես ցույց են տվել, որ այս ոլորտում մենք խնդիր չենք ունենա»։

Սա, անշուշտ, հիանալի է: Սակայն խնդիրն այն է, որ երկիրը միաժամանակ պետք է պատրաստ լինի առավել երկարաժամկետ հեռանկարի համար:

Մյուս խնդիրը, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել, գյուղատնտեսության զարգացումն է, որը հնարավորություններ է ստեղծում բնակչության պահանջները անհրաժեշտ մթերքով բավարարելու հարցում։

Ու ստեղծված իրավիճակը լավ առիթ է ստեղծում, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում լուրջ տեղաշարժ գրանցվի՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին այս ոլորտում անկումային ցուցանիշներ են գրանցվում, իսկ 2019 թվականին էլ անկումը կազմել էր 4,2 տոկոս։ Այս մասին երեկ իր ուղերձում խոսեց նաև վարչապետը: 

Ճիշտ է՝ վարչապետ Փաշինյանը խոսում է բոլոր գյուղատնտեսական վարկերի տոկոսները զրոյացնելու ու ոլորտի ծրագրերն իրականացնելու մասին, սակայն այն բավարար չէ, քանի որ խնդիր կա, որ պետությունը լուրջ միջոցներ ներդնի այս ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, այն աշխատակիցների համար, որոնք հայտնվել են գործազրկության եզրին, կարելի է տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն տալ, որ ժամանակավորապես զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ և եկամուտներ ունենան։

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքով օգնելու. Պոլսո Հայոց պատրիարքարան Բուժաշխատողները մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում․ գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում․ նախարար Ստամբուլում փակվեց աշխատանքիս վայրը, գալիս եմ Հայաստան. Թուրքիայում աշխատող հայերը վերադառնում են Դոլարի փոխարժեքը մի քանի օր շարունակ նվազում է. Եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով Ծառուկյանը ճիշտ էր ասում, որ մարտի 3-ից պետք էր կարանտին սահմանել ու մարդկանց մեկուսացնել, իսկ ինշխանությունն էդ ժամանակ ասում էր Ստեփանակերտում և շրջաններում վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ախտահանիչ աշխատանքներն ակտիվացվել են Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի Վերահսկման համակարգը ստիպում է անձին ինքնալուսանկարվել. չի կարող հեռախոսը թողնել տանը, դուրս գալ. պարետի խորհրդական Օնլայն թեստավորման հավելվածն ունեցել է 40 հազար բեռնում. 1500 անձ հայտնվել է կարմիր գոտում. Պարետի խորհրդական Ինչպե՞ս են վերահսկում ինքնամեկուսացածներին, եթե անձը չունի սմարթֆոն. Ավինյանի խորհրդականի պարզաբանումը Նոր մանրամասներ՝ Երեւանում հնչած կրակոցներից. ոստիկանները պարզել են կրակողի ինքնությունը եւ թե ինչ մեքենայով է փախել 30 հազար եվրո կհատկացվի կրթաթոշակներին․ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» Պաշտոնյային պետք է վարժեցնել ժուժկալ կյանքի «Սևերի» ու «սպիտակների» դաշինքն՝ ընդդեմ Ծառուկյանի Արգամ Աբրահամյանը 4 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Արտաշատի բժշկական կենտրոնին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ). Օդագ­նա­ցու­թյան մի­ջազ­գա­յին փա­ռա­տոն՝ ջա­զա­յին և դա­սա­կան երաժշ­տու­թյան լա­վա­գույն կա­տա­րում­նե­րի ներ­քո Գյումրիում հազարավոր ընտանիքներ «Գ.Ծառուկյան» հիմնադրամից ստացել են սննդով լի կապոցներ Ասված է, արված է.անվ­ճար դի­մակ­ներ՝ հայ ըն­տա­նի­քի կող­մից Ազա­տազրկումը չպետք է մար­դու հա­մար վե­րած­վի մա­հա­պատ­ժի. Հա­յաս­տա­նում կա­լա­նա­վոր­ման պայ­ման­նե­րը եր­բեք չեն եղել ադեկ­վատ
website by Sargssyan