Ի՞նչ պետք է անի կառավարությունը՝ չեզոքացնելու կայունությանը սպառնացող վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ֆինանսական կայունության ապահովումը ցանկացած տնտեսության զարգացման գլխավոր նախապայմաններից է: Եվ հատկապես ճգնաժամային իրավիճակներում առանձնահատուկ նշանակություն է ստանում ֆինանսական համակարգի կայուն գործառնությունը, որն իրենից ենթադրում է ֆինանսական համակարգը փլուզումից կամ խափանումից այնպես զերծ պահելը, որ համակարգը շարունակի ապահովել անհրաժեշտ իրացվելիության մակարդակ, որի ժամանակ գործարքներն ու փոխանցումներն անխափան կիրականացվեն, իսկ տնտեսությունում խնայողությունների ներդրման ունակությունը կպահպանվի։

Հատկանշական է, որ ֆինանսական ծառայություններից ամենատարածվածը Հայաստանում վարկերի տրամադրումն է։ Եվ պատահական չէ, որ բնակչության փոքր թիվ ունեցող Հայաստանում վարկառուների թիվը գերազանցում է 1,5 միլիոնը։ Իսկ ստեղծված բարդ իրավիճակում մարդիկ մտահոգված են, թե արդյոք բանկերը և վարկային կազմակերպությունները կհետաձգեն իրենց վարկային պարտավորությունների կատարումը։

Խնդիրն այն է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը լուրջ բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն աշխարհի ֆինանսատնտեսական համակարգի, այլև հատկապես այն երկրների տնտեսությունների վրա, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել։ Իսկ ահա Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուն զուգընթաց՝ բանկերի, վարկերի տոկոսների, տույժերի թեման օրակարգային է դարձել։

Եվ պատահական չէ, որ այսպիսի պայմաններում գրեթե բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը հաճախորդներին «վարկային արձակուրդ» են առաջարկել. ովքեր չկարողանան ֆորս-մաժորային իրավիճակում վճարել վարկերը, նրանց համար վճարումները կհետաձգվեն։ Իսկ այդ ընթացքում հետաձգված վարկի համար տոկոսադրույքներ և տույժեր չեն ավելանա, քաղաքացիների վարկային պատմությունն էլ չի վտանգվի։ 

Ուշագրավ է, որ որոշ բանկեր երկու ամսով են արձակուրդ հայտարարել, իսկ որոշներն էլ՝ մեկ ամսով։ Կան նաև բանկեր, որոնք վարկի մարումները հետաձգել են վեց ամսով։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս ամիսների ընթացքում չվճարված գումարը բաշխվում է մյուս ամիսների վրա։

Այսինքն՝ բանկերը վարկառուներին ազատում են միայն վճարումների ուշացման համար նախատեսված տույժերից ու տուգանքներից։ Մայր գումարները, տոկոսները, վարկի սպասարկման վճարները «արձակուրդի» ավարտից հետո պետք է վճարել։ Բնականաբար, ոչ միանգամից, այլ մաս առ մաս։

Եվ, ըստ այդմ, օրինակ՝ երկու ամսվա «վարկային արձակուրդի» գումարները կբաշխվեն հետագա ամիսների վրա։ Ստացվում է այնպես, որ այդ գումարը հետագա ամիսների վրա բաշխվելու դեպքում վարկառուները ավելի շատ գումար են վճարելու, քան պետք է վճարեին նախնական գրաֆիկով։ Կամ պլանավորած գրաֆիկից երկուերեք ամիս ավելի են վճարելու:

Այսինքն՝ քաղաքացիների վրա հետագա ամիսներին մի բան էլ լրացուցիչ ծանրություն է ընկնելու, բայց հարց է՝ եթե տնտեսական վիճակը շարունակի վատանալ, ապա քաղաքացիները ինչպե՞ս են կարողանալու վճարել այդ գումարները։ Չէ՞ որ մարդկանց համար վարկերը մարելու հիմնական աղբյուրները մնալու են եկամուտները, որ առանց հատուկ միջոցառումներ ձեռնարկելու դժվար է լինելու ապահովել։

Սրա հետ մեկտեղ մտահոգության առարկա է այն հանգամանքը, որ մի շարք առևտրային բանկեր և վարկային կազմակերպություններ վարկառուներից պահանջում են ժամանակին վճարել վարկերը և հրաժարվում են «վարկային արձակուրդ» կիրառել։ Եվ սրանով պայմանավորված՝ մարդկանց և տնտեսվարողների մոտ արդեն բողոք է հասունանում։

Իսկ կառավարությունը փորձում է որոշակի վարկային արտոնություններ սահմանել կամ անտոկոս վարկերի և սուբսիդավորման միջոցով մեղմել տնտեսվարողների և քաղաքացիների ֆինանսական դրությունը, սակայն միայն սա բավարար չէ։ Անհրաժեշտ է, որ պետությունը տնտեսվարողների համար կիրառի որոշակի ժամանակավոր հարկային արտոնություններ, որպեսզի տնտեսվարողները չգնան կրճատումների, և գործազրկության մակարդակը չավելանա, իսկ տնտեսվարողների մոտ աշխատող քաղաքացիներն էլ կարողանան մարել իրենց վարկերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հրդեհ վագոն-տնակում «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Երևանի համայնքներում շարունակում է ախտահանման աշխատանքները Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդի վիճակը ծանր է ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մինչև 1 տարեկան երեխա. РИА Новости Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսը պահպանվում օրգանիզմում Կորոնավիրուսը հավասարապես վտանգավոր է բոլոր տարիքի մարդկանց համար․ ԱՀԿ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը կդիմի ՀՔԾ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 1000-ից․ BBC News ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին աշխատակիցները մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին. Խոսնակ Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բուժաշխատողների համար առցանց-ռեսուրս են թողարկել․ NE Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին եւս երկու ամիս կմնա կալանքի տակ «Վրացին նորմալ աշխատում է, իսկ ռուսներին ամոթ ա». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն
website by Sargssyan