Առա­ջին հեր­թին պետք է մտա­ծել ստեղծ­ված վի­ճա­կից նվա­զա­գույն կո­րուստ­նե­րով դուրս գա­լու մա­սին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պանդեմիայի արդյունքում համաշխարհային տնտեսությունը սկսել է գահավիժել, որն իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա։ Եվ պատահական չէ, որ ժամանակի ընթացքում տնտեսագետներն այս տարի գրանցվող տնտեսական ցուցանիշների հետ կապված ավելի հոռետեսական կանխատեսումներ են անում։

Ըստ տարբեր գնահատականների, 20082009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համեմատությամբ ներկայիս տնտեսական ճգնաժամը մի քանի անգամ հուժկու ալիք է առաջացնելու։ Ուստի այսպիսի իրավիճակում շատ բարդ է լինելու երկրների համար վերականգնել տնտեսությունը և հասնել հետճգնաժամային իրավիճակին։

Չհաշված այն հանգամանքը, որ դեռևս հարցական է, թե ինչքան կտևի ներկայիս արտակարգ վիճակը և, ըստ այդմ, նաև ինչքան ժամանակ կտևի տնտեսական ճգնաժամը։ Խնդիրն այն է, որ արտակարգ վիճակի ավարտից հետո ևս տնտեսական վիճակը կարող է մնալ ծայրահեղ դրության մեջ, քանի որ ներկայումս կոնսերվացված իրավիճակ է, և պրոբլեմները լիովին տեսանելի ու առարկայական են դառնալու հետո։

Այլ կերպ ասած` տնտեսական ճգնաժամը ավելի երկար է տևելու, քան արտակարգ դրության տևողությունը: Իսկ դրանից հետո երկրների կառավարությունները ստիպված են լինելու առերեսվել բիզնեսին աջակցություն տրամադրելու, տնտեսությունը խթանելու, սոցիալական լարվածության և գործազրկության խնդիրների հետ։

Այսպիսով, իրավիճակը հուշում է, որ շատ երկար ժամանակ և մեծ ջանքեր են պահանջվելու տնտեսության վերականգնման համար։ Եվ այս հանգամանքն ի ցույց է դնում, որ շատ դժվար է լինելու այս տարվա ընթացքում տնտեսությունը լիովին իր հունի մեջ դնել։

Ուստի նաև պատահական չէ, որ վարչապետ Փաշինյանն էլ իր ուղերձում նշեց, որ հնարավոր չի լինելու պահել 2019 թվականի տնտեսական աճի տեմպը։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունների կողմից հայտարարված «տնտեսական հեղափոխությունից» գրեթե ոչինչ չի մնալու։ Սկզբունքորեն, ոչինչ չի էլ եղել, բայց նման վիճակում, բնականաբար, ընդհանրապես այդ մասին խոսել հնարավոր չի լինի:

Սրանով պայմանավորված՝ իշխանությունները որոշել են նոր հույսեր արթնացնել քաղաքացիների շրջանում տնտեսական ճգնաժամի երևույթի հետ կապված, թե այն շատ մեծ հորիզոններ է բացում Հայաստանի տնտեսության համար, որից պետք է օգտվել, ինչը հնարավորություն կտա նաև շահած դուրս գալ ստեղծված իրավիճակից։ 

Եվ այսպես, վարչապետը հայտարարում է. «Աշխարհում համաշխարհային ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է լինելու, այսինքն, համաշխարհային շուկայում այդքան տեղ է ազատվելու, և մենք այսօրվանից պետք է մեզ տրամադրենք, որ այդ ազատված տեղի առնվազն 30 մլրդ դոլարանոց հատվածը հենց Հայաստանը զբաղեցնի, և դա պետք է լուծի առաջիկա 5 տարվա ընթացքում»:

Տնտեսագետները վարչապետի նման հայտարարությունները չափազանցված են գնահատում։ Նախ՝ եթե, ըստ նրա, համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 3 տրլն դոլարանոց անկում է տեղի ունենալու, դա դեռևս չի նշանակում, որ այդքան տեղ է ազատվելու տնտեսությունների համար։ Եվ երկրորդ՝ թե ի՞նչ կանխատեսումների վրա է հիմնվել վարչապետը, մասնագետների համար մնում է հարցական։

Համաշխարհային շուկայում 30 միլիարդանոց հատվածն զբաղեցնելու մասին վարչապետի հայտարարությունը բարի ցանկությունների ժանրից է, քանի որ եթե Հայաստանը շարունակում է մնալ հիմնականում ապրանքներ ներմուծող երկիր, ապա ճգնաժամից հետո այդ ի՞նչ շրջադարձային զարգացումներ են տեղի ունենալու, որ Հայաստանը սկսի կտրուկ մեծացնել արտահանման բաժինը։ 

Նպատակներ ունենալն, անշուշտ, հիանալի է, սակայն առաջին հերթին կառավարությունը պետք է մտածի ստեղծված վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու մասին, հետո միայն «գրանդիոզ» ծրագրեր առաջ քաշի, որը պրակտիկորեն շատ դժվար է լինելու իրականություն դարձնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. ՀՀ փոխվարչապետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈՒՆԻՍԻ). Շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթող է ճանաչվել՝ չկրելով ոչ մի պարտություն ՊԵԿ նախագահի «համբերության բաժակն» էլ լցվեց. «Փաստ» 596 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Մասնագետների կարիք կա, իսկ մասնագետներն սպասում են իրենց «աստղային ժամին». «Փաստ» Արայիկ Հարությունյանը ԵՊՀ ռեկտո՞ր. «Հրապարակ» «Կրթության ոլորտում հայեցակարգային որևէ մոտեցում չի ցուցաբերվում, իրականացվում է «քաոսային» կառավարում». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 2 մարզերում Աթբաշյան. «Մեզ ուղղակի դուրս հանեցին ավիացիոն շուկայից. իրավիճակը շտկելու համար մեծ աշխատանք պետք է կատարվի». «Փաստ» Չի հաջողվում հայրենիք-սփյուռք փոխադարձ կապը ավելի բարձր մակարդակի հասցնել. «Փաստ» Ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել. աղմկահարույց գործին, բացի Նիկոլ Փաշինյանից, խառնված են ևս 17 անձինք. «Իրատես» Գնացքի հետևից վազելու «մարտավարությունը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել. «Իրատես» «Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել». «Փաստ» Նոր կոնսոլիդացիայի նախաձեռնություն ներքաղաքական դաշտում. «Փաստ» Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Հանրային տրամադրություններն են ուսումնասիրում. «Փաստ» Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. «Փաստ» Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսությունը մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
website by Sargssyan