Մինչեւ մայիսի 1-ը կհետաձգվեն բոլոր վարժանքները: ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հանձնարարել է առավելագույն զգոնությամբ իրականացնել ամենօրյա հերթափոխերը, որպեսզի իրար փոխարինող խմբերը միմյանց հետ շփումներ չունենան, ինչպես նաեւ հաճախակի կատարվեն ջերմաչափումներ ու ախտահանումներ:
ՓԾ տնօրենը ներկայացրել է ԱԻ նախարարի հրամանը՝ համաձայն որի ստեղծվել են պահեստային խմբեր: Անհրաժեշտության դեպքում նրանք ներգրավվելու են բարդ հրդեհաշիջման կամ ՃՏՊ-ների եւ կենցաղային կանչերի սպասարկման գործում՝ որպես լրացուցիչ ուժեր:
Փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդգծել է, որ վարակի տարածման հնարավոր վատագույն իրավիճակների համար մշակվում են գործողությունների հաջորդականության պլաններ, որպեսզի օպերատիվ եւ արդյունավետ իրականացնեն քաղաքացիների սպասարկումը: