Արցախի ՊԲ-ում կորոնավրուսով վարակված զինծառայող չկա

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Պաշտպանության բանակում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԱՀ ՊՆ-ն, մասնավորապես, հայտնում է. 

«Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են եւ որեւէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:

Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում եւ ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսեւորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց եւ հետեւել բացառապես պաշտոնական լրահոսին»:

 

 

«Ժողովուրդ». Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ». «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են Ոստիկանապետի ուշագրավ նախաձեռնությունը Ոսկու գինն աճել է, պլատինինը՝ նվազել. թանկարժեք մետաղների գները՝ ըստ NYMEX-ի Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը՝ Բելառուսի հանրապետության Անկախության օրվա առթիվ Ցուցանիշով հետ ենք և՛ Վրաստանից, և՛ Ադրբեջանից Նավթի գներն աճել են «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Արմեն Աշոտյան Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք. ՀՀ ոստիկանություն Մարուքյանը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի անդամներին Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա․ Հրանտ Թոխատյան «Մորաքրոջը հուղարկավորել են, ինքնահողի օրը զանգահարել է հարազատներին»․ Նաիրա Զոհրաբյան Արցախի նախագահի նոր որոշումները. նա 4 փոխնախարար է նշանակել Ի՞նչ է նշանակում Արմեն Սարգսյանի հայտարարությունը, թե՝ չի ստորագրելու «ՍԴ-ի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը․ «Հրապարակ» Նախարար Պապիկյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրիին «Իմ քայլում» շատերը շոկի մեջ են հայտնվում, երբ Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստում ամենավերջին հայհոյանքներն է հնչեցնում․ «Իրատես» Գազ չի լինելու Աշխատատեղեր փակելու ու այլ գործողությունների հետևանքով ՀՀ-ի կրած տնտեսական վնասները կերևան աշնանը, երբ կհասունանան սոցիալական խնդիրները. Միքայել Մելքումյան Արթուր Վանեցյանը թույլ չի տա, որ Հայաստանը դառնա քաոսի թատերաբեմ
website by Sargssyan