Կորոնավիրուսի ժամանակ ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել․ Banner Health

Կորոնավիրուսի կանխման կամ բուժման համար ինքնաբուժումը կարող է վտանգավոր լինել։ Օրինակ, քլորոխին դեղամիջոցը, որն օգտագործվում է մալարիայի պրոֆիլակտիկայի եւ բուժման համար, կարող է վտանգավոր լինել կորոնավիրուսիային վարակի ժամանակ։ Այդ պատճառով պետք չէ ինքնուրույն որեւէ դեղամիջոց ընդունել՝ հույս ունենալով կորոնավիրուսի պրոֆիլակտիկա կամ բուժում իրականացնել։ Այս մասին նախազգուշացնում են առողջապահության հարցերով Banner Health հասարակական կազմակերպության փորձագետները։

«Մենք հասկանում ենք, որ մարդիկ փորձում են նոր ուղիներ գտնել, որպեսզի կանխեն կամ բուժեն վարակը, սակայն ինքնաբուժումը չի լուծի խնդիրը»,- նշել է ամերիկյան Ֆինիքս քաղաքի բուժկետի տնօրեն Դենիել Բրուքսը։

Այս նախազգուշացումը հրապարակվել էր այն բանից հետո, երբ 60 տարեկան ամուսինները քլորոխին պարունակող դեղամիջոց էին ընդունել։ Ընդունումից կես ժամ հետո զույգին հոսպիտալացրել էին մոտակա հիվանդանոց։ Տղամարդուն փրկել չէր հաջողվել, իսկ նրա կինը այժմ ծայրահեղ ծանր վիճակում է՝ բժիշկների հսկողության տակ։ Նրա խոսքերով՝ ինքը քլորոխինի օգտակարության մասին լսել է, երբ հեռուստացույցով դիտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսը։

Նա հիշել է, որ միջոցը, որով ինքը ակվարիումն է մաքրում, քլորոխին է պարունակում, եւ այդ ժամանակ ամուսինները մի քիչ դրանից են խմել՝ մտածելով, որ այն կպաշտպանի կորոնավիրուսով վարակվելուց։

«Մենք շատ էինք վախենում, որ կվարակվենք կորոնավիրուսով»,- NBC News-ի լրագրողի հետ զրույցում խոստովանել է կինը։ Արդեն 20 րոպե անց ամուսիններն իրենց վատ են զգացել։

«Ինձ մոտ սրտխառնոց սկսվեց, իսկ ամուսնուս մոտ՝ շնչառական խնդիրներ»,- հիշել է նա։

Մասնագետները եւս մեկ անգամ հիշեցնում են, որ ինքնաբուժմամբ զբաղվելը վտանգավոր է, իսկ կորոնավիրուսի ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անհապաղ մասնագետների դիմել։ 

Հայաստանում կա ընդամենը մոտ 900 բնակարան, որոնց կադաստրային արժեքը 40 մլն դրամից ավելի է Փաշինյանը համաճարակն օգտագործում իր քաղաքական խնդիրները լուծելու համար. Հայաստանի Հանրապետական ​​կուսակցություն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Lավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին` կորոնավիրուսին այո՛ ասելու փոխարեն․ Միհրդատ Մադաթյան Շարքայինն ունի սոցիալական պատասխանատվություն, քավության այլ նոխազ գտեք Նիկոլ, բա «Задержка»-ն ինչո՞ւմ ա․ Շարմազանով Դիմակը դարձել է Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը, ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այդպես էլ հիմա գերագնահատվում է դիմակի դերը. Աղասի Ենոքյան Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան ՓՊ նախագահն արձագանքել է Ալեն Սիմոնյանի գրառմանը Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվ՝ այսօրվա դրությամբ Գազ ինքնիշխանության դիմաց. Ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից Ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել. պարոն Ալիեւ, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ Կորոնավիրուսի 460 նոր դեպք Հայաստանում, մահացել է 7 պացիենտ Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում. «Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտնեց նոր նշանակման մասին «Սե­րը ժա­ռան­գել եմ մայ­րի­կիցս». պահ­պա­նե­լով ժա­նյակա­գոր­ծու­թյան ավան­դույթ­նե­րը. «Փաստ» «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը». «Փաստ» Առա­ջին հան­րա­պե­տու­թյան հռչակ­ման կա­րև­ո­րու­թյու­նը.ին­չո՞ւ դա­սեր չենք քա­ղում պատ­մու­թյու­նից. «Փաստ»
website by Sargssyan