Առիթ-անառիթ, ամեն ինչի մասին որպես վերջին ճշմարտություն խոսելը՝ հնացած հնարք

Ինչո՞ւ են իշխանությունները համաճարակի թեժ օրերին բոլոր ժամանակներում օրվա իշխանությունների երգը երգողների, ասեղը թելողների և վաղուց արդեն ժամկետնանց համարվող, բայց իրենց քաղաքական գործիչ մատուցողների հույսին մնացել:

Վերջին շրջանում նման վարքագիծ է սկսել դրսևորել նաև Ազատ Արշակյանը, որը երկար ժամանակ քաղաքական տանքիք փնտրելուց հետո, այդպես էլ չգտավ: Բայց, հիմա կարծես պատկերը փոխվել է և, հավանաբար, որոշ չափով նա կարողացել է տեղավորվել նոր իշխանությունների հովանոցի տակ: Հաճոյանալու առիթը բաց չթողնելով, իշխանամետ մամուլի միջոցով նա ժամանակ առ ժամանակ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ իշխանությանը:

Նման գործիչների համար, սովորաբար, արտահաստիքային ֆոնդեր են նախատեսվում, որոնք գումարի դիմաց պատրաստ են դառնալ այս կամ այն իշխանությունների խոսափողը: Կարծես նման գործելաոճ է որդեգրել նաև երբեմնի քաղաքական գործիչը, ով առիթ-անառիթ, գուցե նաև գումարի դիմաց, պատրաստ է պատվերով երգեր երգել այնպիսի հայտնի ու հզոր քաղաքական գործիչների մասին, ինչպիսին, օրինակ, Գագիկ Ծառուկյանն է:

Իրականում դժվար է լուրջ վերաբերվել մի մարդու, ով կարող է իրեն թույլ տալ մի ձեռքով լծվել ազգադավ Ստամբուլյան կոնվենցիան գովերգելով, մյուս ձեռքով իշխանությունների քայլերը քննադատողների վրա աջ ու ձախ ցեխ շպտելով: Հարց է ծագում, թե ո՞վ է Արշակյանին այնքան լիազորություն տվել, որ ամեն տեղ ու ամեն ինչից խոսի և այդ ամենը մատուցի որպես վերջին ճշմարտություն:

Անշուշտ, սա ժամկենտանց քաղաքական գործիչների ու կառույցների քաղաքական անկարողությունը թաքցնելու գործելաոճ է, որը, սակայն, այլևս չի կարող արդիական լինել, քանի որ յուրաքանչյուրի անցած ուղին ու հետագիծը արդեն իսկ խոսում է նրանց իրական կերպարի ու հնարավորությունների մասին:Ժամանակն է, որ այսօրինակ գործիչները գիտակցեն, որ նման գործելաոճը ոչ թե օգնում է երկրում կուտակված կնճռոտ հարցերը լուծել, այլ նոր կնճիռներ է առաջանում:

Ժամանակն է, որ հին, հոգնած ու հասարակությանը հոգնեցրած անձինք անցնեն պատվավոր հանգստի, խնայեն թե՛ իրենց և թե՛ հասարակության նյարդերը:

Արտակ Գալստյան

Տիկին Մակունցը մի ֆրակցիա չի կարող ղեկավարել, ժողովրդի անունից է խոսում. Գագիկ Համբարյան Սոցիալական պատասխանատվությունը՝ Գագիկ Ծառուկյանի գործունեության հիմք Հիվանդանոցներում տեղ չլինելու պարագայում ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի. Փաշինյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ քրեական գործեր հարուցելը կամ դրանով սպառնալը զուտ քաղաքական գործիք է իր ձեռքում․ Անդրանիկ Թևանյանը՝ վարչապետի խոսնակի հայտարարության մասին Հարավում կառուցվող նոր ճանապարհը Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով կկապի Հայաստանին /տեսանյութ/ «Աղետը պետք է կանխել համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 547 նոր դեպք, մահացել է 7 պացիենտ Տիգրան Ավինյան, Էդուարդ Մարտիրոսյան, Արսեն Թորոսյան. Ովքեր են ազատվելու պաշտոնից. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը կառավարությանը կոչ է անում վերջ տալ քաղաքական շանտաժին. Իվետա Տոնայան Պաշտոնի «բազարներն» Արցախում շարունակվում են. Հրապարակ Գագիկ Ծառուկյանը՝ կոնսենսուս ու կոնսոլիդացիայի կենտրոն Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները․ «Ժողովուրդ» ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան (տեսանյութ) Գերմանիայում օրենսդրական մակարդակում արգելել են բուժել միասեռականներին Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Lragir.am Լոռու մարզում արագաչափ են վնասել Պեկինը չեղարկել է Ուհան քաղաքից եւ Հուբեյ նահանգից բնակիչների մուտքի սահմանափակումները Բեն Աֆլեքն Instagram-ում փակ էջ է բացել․ հետեւորդները երեքն են Համախմբվե՛նք, միավորե՛նք մեր ուժերը հանուն մեր երկրի ապագայի․Գ․Ծառուկյան
website by Sargssyan