Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև


Քա­ղա­քա­գետ. «Իշ­խա­նու­թյուն­ները պետք է ավե­լի զուսպ լի­նեն, ըմբռ­նու­մով մո­տե­նան հա­սա­րա­կու­թյան պա­հանջ­նե­րին ու լսեն ընդ­դի­մու­թյա­նը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես առհասարակ, այնպես էլ արտակարգ դրությունների դեպքում իշխանության պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև իշխանությունն ինքն է որոշում ֆորսմաժորային իրավիճակներում ինչ քայլեր պետք է կատարի: Չեմ կարծում, որ հասարակությունը կընդդիմանա և կխոչընդոտի իշխանության կարևոր որոշումների կայացմանը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, գնահատելով իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում այլ պատկեր տեսանք:

«Տեսանք իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը: Երբ կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում, մեզ մոտ իշխանությունների մակարդակով հայտարարվում էր, թե այն հեռու է Հայաստանից և մեզ բացարձակ չի վերաբերում: Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին և օպերատիվ գործեին, մենք կունենայինք այն իրավիճակը, որն այսօր Վրաստանում է: 

Հիմա մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում, ու, ցավոք, որքան նկատում եմ, Ն. Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն այնքան էլ շատ չեն հասկանում հարցի լրջությունը: Ես դա հասկացա մասնավորապես նախօրեին տեղի ունեցած ԱԺ քննարկումներից: Կրկին հարցի լրջության գիտակցումը չկա: 

Ավելին՝ Ն. Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և կիսվում շատ լավ թվերով այն դեպքում, երբ համաշխարհային բանկն ու միջազգային արժույթի հիմնադրամն արդեն բացահայտ նշել են համավարակից բխող հետևանքների մասին: Սա նման է խրախճանքի՝ ժանտախտի ժամանակ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մի իրականության մեջ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, մյուսում վարչապետն ուրախանում է միջազգային տարբեր վարկանիշներում Հայաստանի ունեցած ձեռքբերումներով:

«Չկա այն գիտակցումը, որ այդ ամենն արդեն անցյալ է: Իսկ իրականում մենք արդեն շատ խնդիրներ ունենք: Օրինակ՝ այս շրջանում մեր 200-250 հազար քաղաքացիներ հիմնականում մեկնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց չեն մեկնել, չեն լինի նաև այն տրանֆերտները, որոնք սովորաբար ուղարկում էին: Բացի այդ, մենք Հայաստանում հազարավոր օրավարձով աշխատողներ ունենք: 

Բայց այս իրողությունը Ն. Փաշինյանը չի հասկանում ու ԱԺ-ում հայտարարում է, թե ՀՀ-ում նման հասկացություն չկա: Այո, կարող է նման դրույթ օրենքով ամրագրված չէ, բայց չէ՞ որ բոլորս գիտենք, որ տարբեր բնագավառներում տասնյակ հազարավոր մարդիկ օրավարձով են աշխատում: 

Չէ՞ որ գոյություն ունեն չգրված օրենքներ ու բարոյական նորմեր: Բայց ոչ, հղում տալով օրենսդրական դաշտին՝ հայտարարում է, թե նման մարդիկ չկան և նման խնդիր չունենք: Նույն հռետորաբանությամբ ժամանակին ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մեզ կպնի», բայց եկավ ու կպավ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե առաջիկայում նույն օրավարձով աշխատողների դժգոհության ալիքը բարձրանա, ստիպված կլինեն առնչվել իրականության հետ: 

«Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանը երկու տարվա մեջ ամբողջովին իրականությունից կտրվել է: Կամ՝ ԱԺ-ի ամբիոնից մարդկանց վրա բացահայտ հարձակում է գործում, ասում՝ վաճառեք ձեր ընկերների ունեցվածքը, բաժանեք ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ սա պետական այրի, երկրի վարչապետի բառապաշար կամ մտածելակե՞րպ է: 

Տեսե՛ք, թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն ինչ քաղաքականություն են վարում, ինչ են անում սոցիալական տարբեր խավերի խնդիրները լուծելու համար: Շատ երկրներում իշխանություններն իրենց հնարավորության սահմաններում հասարակության լայն շերտերին աջակցություն են ցուցաբերում: 

Այո, ՀՀ-ն չի կարող համեմատվել նման երկրների հետ, բայց Ն. Փաշինյանը թող չմոռանա, որ ընդամենն ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք գումարի հետ խնդիր չունենք: 

Եվ այս դեպքում օրվա հացի փողը աշխատել չկարողացող մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս պետք է կարգավորվի: Հնարավոր տնտեսական հետընթացի պայմաններում մարդկանց կողքին կանգնելու փոխարեն հաթաթաներ է տալիս, դիմում դեմագոգիայի:

Այո, ես հասկանում եմ՝ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հավասարություն ապահովեն, բայց տեսնում ենք, որ մի քանի փաթեթ են ներկայացնում, որոնք հասարակության լայն շերտերին շատ քիչ կվերաբերեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանում ապրողների քանակն այնպիսին է, որ դժվար չէ մի քանի օրվա ընթացքում նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

Անդրադառնալով քաղաքական ուժերի փոխըմբռնման ու առկա քննարկումների մակարդակին՝ Գագիկ Համբարյանը նկատեց.

«Այդ մակարդակը բացակայում է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլև իր ղեկավարած թիմի ներկայացուցիչների մոտ: Երբ ինչ-որ ընդդիմադիր փորձում է քննադատել իշխանություններին, նրանք բացահայտ հարձակում են գործում այդ անձի վրա: Սա իրենց քաղաքական կուլտուրայի և հանդուրժողականության ցուցիչն է: 

Ժամանակին Ն. Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամենավերջին վիրավորանքներն էր հասցնում նախորդ իշխանություններին՝ շատ դեպքերում բացահայտ հանցագործությունների մեջ մեղադրելով նրանց: Բայց հիմա այդ ներկայացուցիչներից ոմանք դարձել են օրինապաշտ քաղաքական գործիչներ ու գործարարներ, իսկ Ն. Փաշինյանն, իր բառապաշարի համաձայն, իրեն քննադատողներին ուղղակիորեն «պատեպատ» է ծեփում: Սա քաղաքական կուլտուրայի բացակայության վառ օրինակ է»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային կառավարման արդյունքների մասին:

«Իշխանություններն այսօր, ամեն դեպքում, փորձում են հակաճգնաժամային կառավարման որոշակի ձևեր ներդնել Հայաստանում, հուսամ՝ կստացվի, թեպետ մինչ այս դիլետանտություն ու դանդաղկոտություն ցուցաբերվեց, արագ չգործեցին, ինչի արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զավեշտալի է նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար որպես հնարավորություն դիտարկելը:

«Իրականում ծրագիր անգամ չեն կարող ներկայացնել, որովհետև ճգնաժամը նոր է սկսվում: Պարզապես գործող իշխանությունները պետք է ավելի զուսպ լինեն, ըմբռնումով մոտենան հասարակության պահանջներին ու լսեն նաև ընդդիմությանը: 

Այն իրավիճակը, որում նաև մեր երկիրն է հայտնվել, միայն գործող իշխանությունների խնդիրը չէ: Եվ այս պարագայում ընդդիմությանը ոչ թե հաթաթաներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու պահվածքով պետք է արձագանքել և փորձել փակել ընդդիմության բերանը, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց: 

Գոնե պետք է լսել, տեսնել նրանց ծրագրերը ու նոր կտրուկ արձագանքել: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս Ն. Փաշինյանի, հակաճգնաժամային ծրագրի որևէ դիտարկում ընդդիմության հետ քննարկելու ցանկություն չունի»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ հարցերը չքննարկելը, դրանք անտեսելն ու ցույց տալը, թե նման խնդիրներ չկան, իրականում ջայլամային քաղաքականություն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան